Եվրո -2020. Իտալիան տոնում է, Իսպանիան հիասթափված է
Իտալացի երկրպագուները նշում են իրենց թիմի մուտքը Եվրո -2020 եզրափակիչ: Իտալացիները հաղթանակ տոնեցին Իսպանիայի ազգային հավաքականի նկատմամբ 11 մետրանոցների արդյունքում 4:2 հաշվով: Այս մասին գրում է Euronews-ը։
«Ես պարզապես երջանիկ եմ: Համաճարակի սկզբից մեկուկես տարի անց մենք դրա կարիքը իսկապես ունեինք, մենք երազում էինք նման օրվա մասին: Բայց մեզ սպասվում է ևս մեկ խաղ»,-ասում է երկրպագուներից մեկը։
Լոնդոնում, որտեղ կայացավ հանդիպումը, տրամադրությունը բարձր էր ոչ միայն իտալացիների շրջանում:
«Սա պարզապես անհավանական է. պատմության ամենալարված խաղը: Շատ ինտենսիվ և այնքան հուզիչ: Հիանալի արդյունք»,- ասում է մեկ այլ երկրպագու։
Լարված հանդիպումից հետո Բարսելոնայում հիասթափություն է տիրում, շատերն ասում են, որ իրենց թիմից ավելին էին ակնկալում։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան