ՀԱՊԿ ԽՎ-ն կստեղծի գործընկեր պետությունների ինստիտուտը․ Ադրբեջանն ու Պակիստանը հետաքրքրված են
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) նախատեսում է ստեղծել ՀԱՊԿ գործընկեր պետությունների ինստիտուտ, որը կստանա խորհրդակցական ձայնի իրավունք։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար նոր գործընկերության ինստիտուտ ստեղծելու հարցը: Գործընկերները իրավունք կունենան խորհրդակցական ձայնի իրավունք, կմասնակցեն փաստաթղթերի նախապատրաստմանը և կոլեկտիվ որոշումների մշակմանը», - ասել է նա:
Ըստ Վոլոդինի, նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի վեհաժողովի արդյունավետության բարձրացման, դրա բաց լինելու համար:
«Ավելին, մի շարք պետություններ շահագրգռված են համագործակցել ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում: Այս առումով դիտորդի և գործընկեր կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ընդլայնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ», - ասել է ռուս քաղաքական գործիչը:
Վոլոդինը նաև կոչ է արել ուժեղացնել համակարգումը ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում` միջազգային հարթակներում «իր օրակարգն առավել արդյունավետ խթանելու և պաշտպանելու համար»:
Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, բացի անդամներից, կան միայն դիտորդ երկրներ (Աֆղանստան, Սերբիա):
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ դումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում նոր ձևաչափի նկատմամբ, բայց դրանցից միայն երկուսն է նշել՝ Ադրբեջանը և Պակիստանը:
«Որպես կանոն, ընդունված չէ խոսել այս մասին: Օրինակ, նույն Պակիստանը վաղուց էր ուզում լինել և՛ դիտորդ, և՛ այժմ, միգուցե, որպես գործընկեր», - ասել է նա։