Հայիթիի նախագահին գնդակահարել են
Հայիթիի նախագահ Ջովենել Մոիզին գնդակահարել են Պորտ-օ-Պրենսում գտնվող նախագահական պալատում գիշերային հարձակման ժամանակ:
Daily Mail-ը գրում է, որ զնված անձանց մի խումբ, որոնցից ոմանք, իբր, իսպաներեն են խոսել, ներխուժել են Մոիզի պաշտոնական նստավայր չորեքշաբթի ժամը 1-ի սահմաններում։
Հայիթիի վարչապետը հայտնել է, որ հարձակման արդյունքում 53-ամյա նախագահը գնդակահարվել է, իսկ առաջին տիկին Մարտինը վիրավորվել։
Նա ասել է, որ Հայիթին մնում է ոստիկանության և զինված ուժերի վերահսկողության տակ, և «բոլոր միջոցները ձեռնարկվում են՝ պետության շարունակականությունը երաշխավորելու և ազգին պաշտպանելու համար»: