Մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից․ ԱՆ-ն պատասխանել է Մարկ Գրիգորյանին
Անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատեր Մարկ Գրիգորյանի (Марк Григорян ) գրառմանը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
«Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պտվաստման սերտիֆիկատները, իսկ մենք ԵՄ երկրներինը:
Նշենք, որ գործընթացով զբաղվում է արտաքին գործերի նախարարությունը»,- ասվում է ԱՆ հաղորդագրությունում:
Նշենք, որ ավելի վաղ լրագրող Մարկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում ստացած «AstraZeneka»-ի QR կոդն Եվրոպայում ճանաչված չէ: Ինչի արդյունքում Գրիգորյանը մի շարք բյուրոկրատական խնդիրների առջև է կանգնել։