Քարահունջցիներն անօրեն են համարում վարչական ղեկավարի ձերբակալությունը
Ընտրակաշառք տալու և ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար ձերբակալել են Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին։ Քարահունջցիները, ինչպես իրենք են ասում, շոկի մեջ են, անօրեն են համարում Ավետյանի ձերբակալությունը։ Քարահունջցիների հետ զրույցել է zangezur.tv-ի լրագրողը:
«Շոկի մեջ եմ, շատ զարմացած եմ, որ այդ բարի անձնավորությանը, լավ մարդուն նման բան են արել: Կարելի է ասել, մենք ոչ թե գյուղում, այլ քաղաքում ենք ապրում: Ամեն ինչ արել է գյուղի համար՝ ասֆալտապատում, կոյուղի, հոյակապ մանկապարտեզ ունենք»,- ասում է բնակիչներից մեկը:
Մեկ այլ քարահունջցի նշում է. «Որոշ մարդկանց քմահաճույքներով այսպիսի անօրինականություններ են կատարվում, մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում, անտեղի մարդկանց տանում են: Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչ մի բան, ու սա առաջին դեպքը չէ: Մեր գյուղում որերորդր դեպքն է քաղաքական հետապնդումներից ելնելով անօրեն մարդկանց կանչում, տանում, բերում են, ոչ գիշեր-ցերեկ են ասում, ոչ կիրակի ու հանգստյան օր: Այս խեղճ մարդիկ ոնց որ շոկահարված լինեն»:
Բնակիչ Ալվարդ Մանուչարյանը չի հավատում, որ Լուսինե Ավետյանն ընտրակաշառք կբաժաներ, կխոչընդոտեր ընտրական իրավունքի ազատ իրացմանը:
«Կարող ա սարքել են իր գլխին»,- նշում է մեկ այլ քարահունջցի:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ
- ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
- Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը