ԲԴԽ-ն դիմել է առանձին դատարանների դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու համար. Ռուստամ Բադասյան
«Նախատեսվում է ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝ Երևանում և մարզերում, և 3 դատավոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին նախագիծը։
Նրա խոսքով, որոշումը վերաբերում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված դատավորներին:
Տեղեկացնելով, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկը ներկայացրել էր ԲԴԽ-ն՝ Բադասյանը հայտնեց, որ նախագիծն ունի նաև ՍԴ դրական եզրակացությունը:
Կառավարությունը հաստատեց որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Հարգելի՛ գործընկերներ, ծանրաձողերը երկու օրից՝ ամենաշատը մինչև կիրակի օրը կլինեն ՀՀ-ում.Վահրամ Դումանյան
- Հայաստանում իրականացվել է 97 711 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունն այսօրվա նիստում 20 դատավորի նոր հաստիքներ կավելացնի