Իրավունք 10:10 12/07/2021 Հայաստան

Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ՝ նա չի տիրապետում իրավիճակին. Ղազարյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկայացրել է իր արձանագրումները Սահմանադրական դատարանի հուլիսի 11-ի նիստի վերաբերյալ․

« - Նիստը նախագահող Արման Դիլանյանը որոշել է, որ Սահմանադրական դատարանը պետք է շարունակի աշխատանքը հուլիսի 11-ին, կիրակի օրը։ Բացի դրանից, որ քրիստոնեական ավանդույթներով մարդիկ կիրակի օրը չեն աշխատում, այդ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր նաև Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը՝ Վարդավառի տոնը։ Ներքին անկազմակերպվածության պատճառով քրիստոնեական և եկեղեցական ավանդույթներին նկատմամբ արհամարհանքը՝ նաև անհարգալից վերաբերմունք է ոչ միայն դատավարության մասնակիցների, ՍԴ աշխատակազմի աշխատակիցների, այլև ՍԴ նիստերը լուսաբանող լրագրողների և դրանց հետևող ողջ հասարակության հանդեպ։

Ի դեպ, ՍԴ նախագահի պաշտոնն ապօրինի կերպով յուրացրած Արման Դիլանյանը, հետևելով օրվա քաղաքական իշխանության անընդունելի կեցվածքին, չի մասնակցել նաև 2021 թվականի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների Հայրապետական Պատարագներին, ինչն արտառոց երևույթ է ՍԴ նախագահների պարագայում, և ցույց է տալիս ներկա քաղաքական հանցավոր իշխանության հետ նրա սերտ և փոխհամաձայնեցված գործողություններն ու սերտաճվածությունը։

- Դատարանում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել մի ելույթով, որի բովանդակությունը ոչ միայն բավարար է 2021 թվականի հունիսի 20-ին կայացած խայտառակության արդյունքները չեղարկելու համար, այլև կարող է դասագրքային և ուսումնական նյութ հանդիսանալ մի քանի սերունդների իրավական կրթության և դաստիրակության համար։

- Ի թիվս այլ չափազանց հիմնավոր և փաստարկված թեզերի, Դավիթ Հարությունյանն իրավական ամենախորը փաստարկներով և տրամաբանական մեկնաբանություններով վերջակետ դրեց նաև հրաժարականից հետո վարչապետի պաշտոնավարման խնդրին՝ տալով Նիկոլ Փաշինյանի գործողությունների ենթադրյալ հանցակազմի ողջ իրավական հիմնավորվածությունը։ Նիստին ներկա իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Դավիթ Հարությունյանը զինել է բոլոր իրավական փաստարկներով և հիմնավորումներով՝ ենթադրյալ հանցագործին կալանավորելու և պատասխանատվության ենթարկելու համար։

- Դատավոր Արթուր Վաղարշյանը, իր կողմից հնչեցնող հարցերի միջոցով, արդեն երկրորդ փորձն է անում արդարացման մեկնաբանություններ տալ նախընտրական քարոզչության ընթացքում վարչապետի պաշտոնն ապօրինաբար զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի խուլիգանական, գռեհիկ, վիրավորական, ատելության, բռնության և սպառնալիքներ պարունակող խոսքերին, ելույթներին և արտահայտություններին։

- Դատավարության մասնակիցների կողմից վերստին փաստվեց դատավարության ընթացակարգային խախտումների մասին։

- Չնայած ոչ աշխատանքային օրվա հանգամանքին դատարանն իր աշխատանքը շարունակեց նաև ոչ աշխատանքային ժամերին՝ մինչև երեկոյան 20․00-ի սահմանները, երբ մեկ օր առաջ Արման Դիլանյանը հայտարարել էր մինչև 00․00 ժամին աշխատելու մասին։ Այս առումով պետք է վերստին փաստել դատարանի անկազմակերպ, չպլանավորված և տարերային աշխատանքը, ինչը հանգեցնում է դատավարության մասնակիցների ֆիզիկական հոգնածության, և չի կարող բացասաբար չանդրադառնալ ծանրաբեռնված մտավոր աշխատանք իրականացնող մարդկանց աշխատանքային կարողությունների և արդարադատության արդյունավետության ու որակի վրա։

- Հետաքրքիր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները, երկու օր շարունակ, Սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում, լսելով դատավարության մասնակիցների կողմից աղաղակվող բռնությունների, իշխանությունների ապօրինի գործողությունների, ՏԻՄ-երի ներկայացուցիչների հանդեպ իրականացվող անթույլատրելի քայլերի, առավելապես ՀՀ Սյունիքի մարզի մասնավոր, համայնքային և այլ կառույցների ներկայացուցիչների հանդեպ քաղաքական հայացքների համար իրականացվող հետապնդումների մասին, հուլիսի 10-ի երեկոյան շտապել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և երեկոյան ուշ ժամի հրավիրված արտահերթ նիստում համաձայնություն են տվել «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքական ճնշումների հետևանքով Մեղրի քաղաքի համայնքի ղեկավարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մխիթար Զաքարյանին կալանավորելու համար։

- ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթից և նրա կողմից ներկայացված եզրահանգումներից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում իրավիճակին և չի պատկերացնում ընտրական համակարգի և գործընթացի ողջ գաղափարախոսությունը՝ սահմանափակվելով միայն ֆորմալ ասպեկտներով։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկա կազմը, ի դեմս իր ղեկավարի, չի գիտակցում ընտրությունների օրինականության ապահովման իր եզակի առաքելությունը։ ԿԸՀ-ի ներկայացված բացատրություններից պարզ է դառնում, որ նրանք ընտրությունն առավելապես պատկերացնում են միայն քվեարկությունը, իսկ ընտրախախտումները՝ միայն քվեարկությանը օրը տեղի ունեցած իրադարձությունները։

- Տիգրան Մուկուչյանի միապաղաղ, առաջնայինը երկրորդայինից չտարբերող, միայն իր համար շահեկան փաստերը շեշտադրող, իշխանահաճո, իր ղեկավարած մարմնի անգործությունը քողարկող ելույթը վկայում է, որ նրա երկարատև պաշտոնավարումը հատել է փորձառության կուտակման պոզիտիվ շեմը և թևափոխել կարծրացած, ոչ մրցունակ, նոր գաղափարները մերժող, մտածողության և տրամաբանության հետ հակադրվող ոչ կառուցողական ռիսկերով ժամանակաշրջան։ Ցավոք դա համընկել է հայ ժողովրդի պատմության ամենաճակատագրական և պատասխանատու շրջանի հետ։

- ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի տրամաբանական հարցերին տված պատասխաններից պարզ դարձավ, որ Տիգրան Մուկուչյանն ու նրա ղեկավարծ կառույցն այս ողջ ժամանակահատվածում զբաղվել են ոչ թե ընտրությունների, այլ քվեարկության կազմակերպման հարցերով, որը դիմող կողմերի ներկացրած փաստերից, պարզվում է, որ իրականացրել են իրենցից կախված հնարավոր վատագույն եղանակով։

- Հուլիսի 11-ի ՍԴ նիստին չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից ԱԺ պատգամավոր, ժամանակակից հայ իրավական, քաղաքագիտական և փիլիսոփայական մտքի տիտան, դատավարության բոլոր մասնակիցներից ամենաթարմ իրավաբանական գիտելիքներով օժտված մասնակից (օրեր առաջ Երևանի Մովսես Խորենացու համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտ) Վահագն Հովակիմյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՍԴ-ում ներկայացված թիմի, նրանց կողմից հնչեցվող հարցերի որակի, քննարկումների մասնակցության կարողությունների վրա նրա բացակայության հետևանքներն ակնհայտ էին։

- Սահմանադրական դատարանի նիստում ԿԸՀ նախագահին ուղղված հարցերով առաջին անգամ խոսել է ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը, որի հնչեցրած հարցերից տպավորություն կար, որ դրանք ներկայացվում են ոչ թե պատասխաններ ստանալու և դատավարությանն աջակցելու, այլ իր խոսելն արձանագրելու և չհիմնավորված պասիվության կերպարից դուրս գալու նպատակով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}