Իրավունք 11:04 13/07/2021 Հայաստան

Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել. Արա Զոհրաբյանը՝ Բադասյանին

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյան հետաքրքրվեց արդարադատության նախարարի  պաշտոնակատար Ռուստամ Բադասյանից՝ արդյո՞ք վստահում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Սահմանադրական դատարանի:

Սակայն նախքան հարցադրումները, նա  հիշեցրեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եկել է իշխանության, անմիջապես հայտարարել էր, թե ինչ են անելու, որ համակարգը փոխվի, ընտրությունները կեղծելու, այլ արատավոր երևույթների նկատմամբ կասկած չլինի, մարդիկ  վստահ լինեն, որ պետք է լավ ընտրություններ անցկացվեն:

«Այն, ինչի մեջ դուք վտանգ եք տեսել, այդ վտանգավոր երևույթները վերացե՞լ են, թե՞ ոչ»,- հարցրեց Արա Զոհրաբյանը:

Ռ.Բադասյանն ասաց, որ կառավարության ծրագիրն իրականացվել է որոշակի փոփոխական հաջողություններով. «Նկատի ունենալով համավարակը, պատերազմը, դրանց հետևանքները՝ ոչ բոլոր  գործողություններն ենք հասցրել իրականացնել»:

Արա Զոհրաբյանն արձագանքեց. «Այն իրավիճակը, որ դուք նկարագրել եք, հիմա այդ իրավիճակի մեջ ենք: Այսինքն մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել: Բնական է, որ մեզ մոտ ակնկալիքը և մեր պահանջը  այդ խնդիրներով պայմանավորված ընտրությունների արդյունքներն են»:

Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ 1995 թվականից հետո մինչև 2018 թվականը, միայն բացառություն է արվել 1999 թվականի ընտրությունները, չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը:

«ԿԸՀ-ն կազմված է 7 անդամից: Ինձ հետաքրքրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  դիրքորոշումը ԿԸՀ վերաբերյալ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը 1996-1998 թթ. եղել է  հանձնաժողովի անդամ, 2011 թվականից առ այսօր հանձնաժողովի նախագահն է, Լաուրա Գալստյանը,  Արմեն Սմբատյանը,  Սիլվա Մարկոսյանը,  Գեորգի Մարտիրոսյանը ԿԸՀ անդամ են 2011-ից, Նունե Հովհաննիսյանը՝ 2014-ից,  Սեյրան Շահսուվարյանը՝ 2016-ից:

Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր ներկայիս վստահությունը ԿԸՀ նկատմամբ, երբ ձեր քաղաքական ուժը չի ընդունել նախորդ ընտրությունների արդյունքները, դրանց վերաբերյալ շատ կոշտ վերաբերմունք է արտայատվել: Ի՞նչն է փոխվել»,- հարցադրումներ արեց Արա Զոհրաբյանը:

Ռ. Բասադյանն արձագանքեց. «Բարձր դատարան, կարծում եմ՝ մենք քաղաքական ելույթները, քաղաքական գնահատականները պետք է հստակ տարբերականք իրավական գործընթացներից և իրավական գնահատականներից:

Նախ ընտրությունների կեղծման հետ կապված քաղաքական գնահատականը երբ տրվում է՝ հիմք ընդունելով որոշ հանգամանքներ, փաստեր, իրադարձություններ, պետք է նկատի ունենալ, թե  ինչ ընտրական համակարգ է գործում Հայաստանում:

ՔՊ-ն, երբ նոր էր ձևավորվում որպես կուսակցություն, հստակ ամրագրել է, որ ընտրությունների կեղծման դեմ պայքարելու թիվ մեկ գործիքը տեղամասային հանձնաժողովներում ունենալ վստահված անձինք, էլեկտրոնային համակարգ,  պետք է տեղամասում արձանագրել բոլոր խախտումները, օգտագործել բոլոր իրավական գործիքները: Բնականաբար, տեղամասից դուրս տեղի ունեցող ընտրախախտումներն ավելի բարդ հայտնաբերելի են, պետք է ունենալ ինստիտուցիոնլ քաղաքական կառուցվածք, որպեսզի հնարավոր լինի պայքարել ընտակեղծարարության մեխանիմզների դեմ: Հետևաբար, քաղաքական գնահատականները, որոնք հիմնված են որոշակի փաստերի վրա, պետք չէ շփոթել իրավական պրոցեսների հետ, իսկ  ԿԸՀ գործունեությանը գնահատական է տրվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից՝ իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ, մասնագիտորեն, վայելել է ընտրական շահառուների  վստահությունը»:

Արա Զոհրաբյանը հստակ հարդացրում արեց. «Ճիշտ հասկացա ձեզ՝  դուք վստահում եք ԿԸՀ-ին»:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը պատասպանեց. «Այս գնահատականից հետո  ինչպե՞ս չվստահենք»:

«Վստահո՞ւմ եք սույն գործը քննող Սահմանադրական դատարանի՞ն, թե՞ ոչ»,- հարցրեց «Զարթոն» կուսակցության ներկայացուցիչը:

«Այո»,- պատասխանեց Ռուստամ Բադասյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}