Իրավունք 13:01 16/07/2021 Հայաստան

ՍԴ բակի հարթ մշակված ասֆալտը կարող է պատրաստվում է հյուրընկալելու՝ ինչու չէ նաև ՍԴ դատավորներին. Էդգար Ղազարյան

«Իմ տպավորությունն այն է, որ Սահմանադարական դատարանը վաղուց է կայացրել իր որոշումը, միգուցե մինչև դիմումները ՍԴ ներկայացնելը»,-  ասուլիսում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ խոսելով ՍԴ-ում հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական 4 ուժերի դիմումների դատաքննության մասին:

Նա նշեց, որ ՍԴ-ն իր որոշումը պետք է հրապարակի ամենաուշը վաղը:

Է.Ղազարյանն ասաց, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները քննող նիստերն իրականացրել է ոչ լեգիտիմ կազմով, քանի որ ՍԴ 9 դատավորներից 5-ը եղել են ոչ լեգիտիմ՝ Արման Դիլանյան, Վահե Գրիգորյան և այն երեք դատավորները, որոնք ՍԴ են մտել ոչ սահմանադրական ճանապարհով իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո:

«Իսկ 5 դատավորն, այսինքն ոչ լեգիտիմ կազմն այն անհրաժեշտ թվաքանակն է դատավորների որոշում կայացնելու համար»,- նշեց նա:

Նրա խոսքով, ՍԴ նիստը նախագահել է  Արման Դիլանյանը, ինչի իրավունքը  նա չուներ, քանի որ նրան ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ դատարանը որոշում չի կայացրել:  Է. Ղազարյանն ասաց, որ համաձայն Սահմանադրության, ՍԴ-ն  իր ֆունկցիաներն իրականացնում է  որոշումների և եզրակացությունների միջոցով: Նիստը, ըստ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի, պետք է նախագահողը լիներ տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը:

Է. Ղազարյանի գնահատմամբ, ՍԴ նախագահող Արման Դիլանյանը նիստի ժամանակ տարօրինակ հայտարարություն է արել, որ մինչև դատական նիստի մեկնարկը կապի մեջ է եղել դատավարության մասնակիցների հետ՝ նշելով, որ դա արվել է պարզելու, թե ում ինչքան ժամանակ է անհրաժեշտ ելույթների համար:

«Սա հակաօրինական է ու աննախադեպ: ՍԴ-ն դատավարության մասնակիցների հետ կարող է շփվել միայն  դատական  նիստի շրջանակներում, արտադատավարական ցանկացած շփում անօրինական է ու կասկածի տակ է դնում այդ դատարանի գործունեության լեգիտիմությունն ու ազնվությունը: Այսինքն դատարանն արտադատավարական շփումների մեջ է  եղել դատավարության մասնակիցների հետ: Իսկ քանի որ դատավարական մասնակից է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  ոստիկանությունը, որն անմիջապես  ենթարկվում է վարչապետին, պարզ է, կարելի է ենթադրել, թե ինչ շփումներ են ունեցել և ինչ բովանդակություն կարող է ունեցած լինել դատարանի վերջական որոշման վրա ազդելու իմաստով»,- նշեց նա:

Անդրադառնալով պատասխանող կողմին՝ դատախազություն, ոստիկանություն,  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, Է. Ղազարյանն ասաց, որ այդ մարմինները որևէ կապ չունեն բողոքարկման առանցքում գտնվող ԿԸՀ որոշման հետ:

«Արհեստական կերպով մարմիններ են ներգրավել: Ի դեպ, դատավարության ողջ ընթացքում այդ մարմինները պաշտպանել են Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի տեսակետները»,- ընդգծեց Ղազարյանը:

Նրա ներկայացմամբ, մյուս չափազանց տարօրինակ որոշումը, որը ՍԴ-ն կայացրել էր նիստից առաջ, որն ունի նաև քաղաքական կարևոր բովանդակությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը  որպես երրորդ անձ գործին ներգրավելն է. «Ընտրություններին մասնակցել են 26 քաղաքական ուժ, 4-ը բողոքարկել է ԿԸՀ որոշումը, մյուս 22 ուժերից միայն մեկին՝ ՔՊ-ին, որի ղեկավարը Փաշինյանն է, ներգրավել են որպես երրորդ անձ»:

Խոսելով հիմնական զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի մասին, նա նշեց, որ 4 դիմումները միավորել էին մեկ գործի մեջ ու նշանակել միայն մեկ զեկուցող:

«Ի դեպ, դատարանի ամենաերիտասարդ դատավորն է, փորձառության տեսանկյունից ամենաանփորձը, վերջին փոփոխություններով դատարան եկած և ընդամենը 1 տարի դատարանում պաշտոնավարող դատավորն է, որն, ի դեպ, կառավարության կողմից առաջադրված  դատավորի թեկնածուն էր:

Ակնհայտ դարձավ, որ այդ գործով զեկուցող դատավորը, թե իր անփորձությունից ելնելով, թե ժամանակային իմասով չէր հասցրել բավարար չափով ուսումնասիրել դիմումները, դրանց փաստական հանգամանքները, չի իրականացրել պատշաճ վերլուծություններ, համադրություններ: Նրա ելույթից  պարզ դարձավ, որ պատշաճ ձևով գործը չի նախապատրաստել ու չի ներկայացրել դատավորներին, դատավարության մասնակիցնեին, ինչն արդարադատության որակի վրա բացասաբար անդրադառնալ չէր կարող»,- ասաց Է. Ղազարյանը:

Նրա խոսքով, տպավորություն կար, որ դատավորներից շատերը գիտեին, թե ինչ որոշում է  կայացնելու և հավելյալ ջանքեր, նեղություն չէին տալիս լրացուցիչ անհանգստություն ցուցաբերելու համար:

«Իմ տպավորությամբ, արձանագրումներով Սահմանադարական դատարանի նիստն ընթացել է  այնպիսի էական իրավախախտումներով և օրինախախտումներով, որ արդեն հիմք է  հանդիսանում դատարանի ցանկացած որոշում կասկածի տակ դնելու համար: 

Ներքին համոզմունք ունեմ, որ դատարանը ԿԸՀ որոշումը թողնելու է անփոփոխ: Այդ տպավարությունն եմ ստացել: Հայաստանի պատմության մեջ դեռ դեպք չի եղել, որ ՍԴ-ն չեղարկի ընտրությունների արդյունքները, առավել ևս՝ այս դատավորը, այս կազմով»,- ասաց Է. Ղազարյանը: 

Ըստ նրա, շատ դատավորներ հասկացել են, որ պողպատե մանդատը կարող է իջնել իրենց գլխին. «Պարզվում է, որ բանտիկներով մուրճը կարող է իջնել սրա կամ նրա գլխին, ՍԴ բակի հարթ մշակված ասֆլտը կարող է պատրաստվում է  հյուրընկալելու ինչու չէ նաև ՍԴ դատավորներին, քանի որ պողպատե մանդատը ունի սահմանադրության տեքստ»: 

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան խստորեն դատապարտել է Նարեկ Սամսոնյանի նկատմամբ տեղի ունեցածը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}