Քաղաքական 18:00 16/07/2021 Հայաստան

Փաշինյանն Ալիևի հետ պասերով խաղում է. Իշխան Սաղաթելյան

«Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման խայտառակություն, իրավական և քաղաքական բեսպրեդել չի եղել»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի դեմ հարուցված քրեական գործերին ու կալանավորումներին:

Նրա խոսքով, մի մարդ, որը կասկածելի ընտրության արդյունքում վերարտադրվել է, փորձում է երկրում դիկտատուրա հաստատել:

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կուսակցության ցանկից պատգամավորի թեկնածուներին նման խայտառակ և կեղծ մեղադրանքներով բերման ենթարկել ու փորձել կալանավորել: Սա խայտառակություն է: Ակնհայտ է, որ այս ամեն ինչը չի կարող լավ ավարտ ունենալ։

Սա բերելու է նոր ճգնաժամի, սա մենք չենք հանդուրժելու, երբեք չենք կարող համակերպվել այս իրավիճակի հետ»,-  ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նրա համոզմամբ, քաղաքական հետապնդումներից զատ այս ամենն արվում է նաև հատուկ նպատակով՝ Սյունիքը թուլացնելու, հասարակության դիմադրողականությունը կոտրելու ու ցավոտ, նոր զիջումների գնալու համար։

«Այս մարդն Ալիևի հետ պասերով խաղում է, ուրիշ բնութագրում չկա»,- ընդգծեց Ի. Սաղաթելյանը։

Նա նշեց, որ եթե երկրում չկա օրենք, Սահմանադրություն, պետք է ինքնակազմակերպեն իրենց ընտրողներին, հասարակությանը, պայքարել այս չարիքի, ազգադավ իշխանության դեմ և փորձել նրանց հեռացնել:

«Իրենք շատ լավ հասկանում են՝ չի կարող 53 տոկոս հավաքած իշխանությունն իրեն պահել այսպես։ Իրենք հասկանում են, որ իրենց իշխանությունը ժամանակավոր է և փորձում են այս ճանապարհով երկարացնել իրենց իշխանությունը և ջարդել մեր ժողովրդի դիմադրողականությունը»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում Երասխի հատվածում Ադրբեջանի ակտիվությանը՝ Ի. Սաղաթելյանն ասաց. «Մենք ասել ենք՝ այս իշխանության վերարտադրությունը հավասար է պետականության կորստի: Քանի այս իշխանությունը կա, ամեն առավոտ պետք է սպասել հերթական վատ լուրի։

Ալիևն ասում է՝ մենք ունենք Արևելյան Զանգեզուր, գնում ենք Արևմտյան Զանգեզուրը վերցնելու, խոսում է արդեն Երևանից, Սևանից, իսկ այս մարդն ընկել ու մեր ժողովրդին է ձերբակալում։ Ձերբակալում է այն մարդկանց, որոնք կազմակերպում էին իրենց մարզի ինքնապաշտպանությունը։ Սա ի՞նչ է նշանակում: Ալիևի հետ պասերով խաղում է, այլ բացատրություն չկա:

Նոր գերիներ, նոր կորուստներ: Ինչո՞ւ են բանակից հեռացնում ամենակայացած, ամենամարտական հրամանատարներին։

Այս մարդը ծրագիր է իրականացում մեր պետության ու պետականության դեմ, ու այս ամենը քողարկում է տարբեր կեղծ, ծիծաղելի, արդեն զզվելի, բայց երբեմն ժողովրդի ականջին հաճելի լոզունգներով»:

Նրա կարծիքով, մարդիկ արդեն հասկանում են, որ զիջումները բերելու է նոր պատերազմ, նոր արհավիրք, զիջումները չի բերելու խաղաղություն:

«Թշնամու առաջ ծնկի եկած իշխանությունը չի կարող պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Ըստ նրա, պետք է աշխատել այս հասարակության հետ դեմ առ դեմ, պարզապես ժամանակն է քիչ ու ժամանակը մեր օգտին չէ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:32
Վորոնեժի օդանավակայանում մառախուղի պատճառով ինքնաթիռների չվերթները հետաձգվում են
Վորոնեժի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով ուշացրել է ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը։ Այս մասին գրում է  «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:02
44-օրյա պատերազմում Օհանավանը 6 զոհ տվեց
Օհանավան գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ 44-օրյա պատերազմում Օհանավանը 6...
Աղբյուր` Panorama.am
17:59
Ըստ Փաշինյանի՝ Սյունիքը դեմիլիտարիզացվելու է, այսինքը՝ հայկական զորքերը հանվելու են սահմանից. Արմեն Գրիգորյան
«Ես հույս չունեմ, որ Առուշ Առուշանյանին բաց կթողնեն, քանի որ, կոպիտ ասած, Սյունիքում կինոն նոր է սկսվում»,-ասուլիսում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերին մեկուսացնելու մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր Գորիս է մեկնել՝ ներկա գտնվելու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Արցախի ՄԻՊ. Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ
Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020...
Աղբյուր` Panorama.am
17:53
Լուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից
«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- ասել է Քարահունջ համայնքի ղեկավարը:
Աղբյուր` Panorama.am
17:22
Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հրավերով նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևանի պատվիրակությունը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:12
Մանվել Փարամազյանի կարիքը բոլորն ունեն. Քաջարանի ավագանու հայտարարությունը
Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ Ավագանու նիստին...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ստամբուլում փոթորկի հետևանքով երկու մարդ է զոհվել
Ստամբուլում երկու մարդ է մահացել ուժեղ քամու պատճառով, տանիքի փլուզման հետևանքով։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:03
Բելառուսը և Ռուսաստանը վարժանքներ կանցկացնեն Բելառուսի հարավային սահմանը ծածկելու համար
Բելառուսն ու Ռուսաստանը ծրագրում են քողարկման համալիր միջոցառումներ իրականացնել հանհրապետության հարավային սահմաններին: «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
16:52
ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության...
Աղբյուր` Panorama.am
16:49
«Զբաղվեղք առողջապահությամբ, մի միջամտեք գործարար աշխարհին»
Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որով կոչ են անում ԱՆ-ին զերծ մնալ անհիմն նախաձեռնություններից. «Կոչ ենք անում...
Աղբյուր` Panorama.am
16:41
Գերիների հերոսացումն ամենասարսափելի բանն էր, որ արեց Նիկոլ Փաշինյանը. Միհրդատ Մադաթյան
«Դարեր շարունակ  թուրքերը ցանկացել են մեզ ոչնչացնել և «Էրիվան»  ասելով, Սևանա լիճն ուզելով, պարզ է, որ միայն...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Մեղու 2021»-ի գրանցմանը մնացել է մի քանի օր
«Մեղու․ հայերենը բոլորի համար» մրցույթը կայանալու է դեկտեմբերի 5-ին առցանց ձևաչափով։
Աղբյուր` Panorama.am
16:35
Նիդերլանդներում Օմիկրոնով վարակվել է 13 քաղաքացի
Նիդերլանդներում աֆրիկյան երկրներից ժամանած 13 քաղաքացիների մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի նոր շտամ, որը կոչվում է «օմիկրոն»։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:12
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ողջ տարածքում կսկվեն տեղումներ
Արդեն երրորդ օրն է ինչ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում խիտ մառախուղ է։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:02
Դատարանն արգելել է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակել Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով...
Աղբյուր` Panorama.am
15:51
Արայիկ Մանուկյան. «Գյադաների ժամանակ»-ի լավագույն ավանդույթների անդավաճան կրողն եք
Հրապարակախոս, հեռուստամեկնաբան Արայիկ Մանուկյանը գրում է. «Այսօր իմ շատ սիրելի հեռուստատեսության ծննդյան օրն է: Ոչինչ, որ չեք...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հայ բժիշկների վերապատրաստում կանցնեն Ֆրանսիայի Գյուստավ Ռուսի ուռուցքաբանական կենտրոնում
Առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ի դեմս տնօրեն Նարեկ Մանուկյանի) և Գյուստավ Ռուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արցախյան պատերազմի մասին պատմող բրիտանացի վավերագրողի ֆիլմը հավակնում է «Օսկարի»
Վավերագրող կինոռեժիսոր, Բրիտանական ագավորական ծովային հետևակային նախկին հրամանատար  Էմիլ Գեսսենի «45 օր. պայքար հանուն ազգի»...
Աղբյուր` Panorama.am
15:19
Նիկո՛լ, ժողովուրդը քեզ մանդատ է տվել, որ դու իր հերն անիծե՞ս. Գևորգ Պետրոսյան
«Ստի հերն անիծեմ, թե քեզ մանդատ են տվել, որ Հայաստանի ժողովրդին բոմժ սարքես, հայրենիքը վաճառես»,-հայտարարեց ԱԺ պատգամավոր Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
15:09
Նախկինագույն Ջհանգիրյանի ձեռքով զանգովի արդարադատություն են իրականացնում. Արեգնազ Մանուկյան
Երևանում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ հավաքվել են քաղաքացիներ՝ ի աջակցություն  Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ուշադրության...
Աղբյուր` Panorama.am
14:41
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը, ասել է Լուկաշենկոն
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Լեհաստանի մասնակցությամբ ցանկանում են կործանել Եվրամիությունը:...
Աղբյուր` Panorama.am
14:32
Հնարավոր է լինեն համապատասխան ճնշումներ. Առուշանյանի պաշտպան
«Մենք մնում ենք նույն դիրքորոշմանը, որ գործ ունենք բացառապես քաղաքական հետպանդման հետ, մեզ մոտ ոչինչ չի փոխվել»,- Սյունիքի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
14:17
Եվրոպայում գազի գինը հազար կուբամետրի դիմաց գերազանցել է 1100 դոլարը
ICE բորսայում գազի ֆյուչերսների գինը երկուշաբթի առավոտյան աճել է 8%-ով և գերազանցում է 1100 դոլարը հազար խմ-ի համար։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
14:10
Սյունեցիները հավաքվել են դատարանի դիմաց՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է մեկնարկի Գորիսի նորընտիր համայնքապետ, այս պահին կալանավորված Առուշ Առուշանյանի գործով...
Աղբյուր` Panorama.am
14:03
Պորտուգալիայում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով վարակման 13 դեպք
Պորտուգալիայի բժիշկները տեղական «Բելենենսեշ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների շրջանում հայտնաբերել ենկորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մակրոնը կրկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Վերապատվաստումն ու պատվաստումը գրիպի դեմ արվել...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ինչո՞ւ են տուգանվում ԱՊՊԱ կատարած տրանսպորտային միջոցները
Բազմաթիվ են դեպքերը, երբ վարչական տույժի են ենթարկվել այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, որոնք ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո փոխարինել...
Աղբյուր` Panorama.am
13:44
Հունվարի 1-ից հանրային վայրեր հնարավոր է մուտք գործել միայն ՊՇՌ թեստով կամ պատվաստման սերտիֆիկատով
Շրջանառվում է նախագիծ, որով հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի վայրեր, մշակութային վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է լինեն՝ ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին. ՀՅԴ
12:49 29/11/2021

Սահմանագծումն ու սահմանազատումը չպետք է լինեն՝ ի հեճուկս Արցախի կարգավիճակի խնդրին. ՀՅԴ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}