Կարրագեր. «Երբեք այսքան հեշտ չի եղել հրավեր ստանալ Անգլիայի հավաքականից»
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարրագերը կարծում է, որ շատ լեգեոներների պատճառով ԱՊԼ-ում անգլիացի ֆուտբոլիստները կորցնում են իրենց մակարդակը:
«Երբեք այսքան հեշտ չի եղել հրավեր ստանալ Անգլիայի հավաքականից: Եթե մեկը կասկածում եք, ապա նայեք Ռոյ Հոջսոնի հրավիրած վերջին կազմը: Կտեսնեք` ինչքան արագ կարող է երիտասարդ ֆուտբոլիստը հրավեր ստանալ ազգային հավաքականից»,- Կարրագերի խոսքերը մեջբերել է ITV-ն:
Նշենք, որ Կարագերի խոսքերին նախորդել են 23-ամյա Դաննի Ինգսի և 19-ամյա Դելլե Ալլիի հրավերները Անգլիայի հավաքական:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները