Քաղաքական 20:22 20/07/2021

ԱԳՆ-ում դեսպանների հանդիպման առանցքային թեման եղել է Ադրբեջանի ոտնձգությունների ստեղծած իրավիճակը

Հուլիսի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն ընդունել է  Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Ինչպես հայտնում են գերատեսչությունից , հանդիպման առանցքային թեման Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակն էր, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։

Շեշտվել է, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է.

«Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ։ Այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները։ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով»։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին։

Առանձնահատուկ շեշտվել է, որ առանց ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերսկսման և, ի վերջո՝ հակամարտության հանգուցալուծման, տարածաշրջանը մշտապես բախվելու է անվտանգության խաթարման նոր փորձերի։

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշել է Արմեն Գրիգորյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}