ՊՆ-ն պետք է ամբողջական տեղեկատվություն տա ՀՀ սահմանի տարբեր ուղղություններում թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ.Փորձագետ
Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության նախարարությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի սահմանի տարբեր ուղղություններում վերջին օրերին գրանցվող միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների, թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ:
Երասխի ուղղությամբ ծավալվող իրադարձությունները խորքային առումով փոխկապակցված են սահմանի մյուս ուղղություններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրադրության հետ:
Հատկապես ճգնաժամային իրավիճակներում, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումն անհրաժեշություն է՝ օբյեկտիվ իրավիճակի, համապարփակ տեղեկատվության փոխանցման առումով:
Այս պահին սահմանի այլ հատվածներում տեղի ունեցող իրավիճակների կամ միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է տարբեր լրատվամիջոցների նախաձեռնությունների կամ սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի միջոցով:
Երկրորդ, հասկանալի է, որ թշնամուն դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հակազդելու, զսպելու կամ անհրաժեշտ հարվածներ հասցնելու միջոցները, մեթոդները տարբեր են, դրանց մի մասը կարող են տեսանելի չլինել՝ հատկապես եթե խոսքը ռազմական գործոնի մասին է, սակայն տպավորություն ունեմ, որ կիրառման ենթակա մեծ թվով միջոցառումներ չեն իրականացվում»:
Հարակից հրապարակումներ`
- Երասխի հատվածում ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ քաշեցին ու լավացրեցին Փաշինյանի օրոք. Ադիբեկյան
- Երասխի հատվածում ադրբեջանցիների ցանկացած դիրքային բարելավում կարող է մեզ համար անդառնալի հետևանքներ թողնել. Աբրահամյան
- Գիշերը թշնամու կողմից կրակոցներ են եղել Գեղարքունիքի ուղղությամբ. Գեղամասարի համայնքապետ
- Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու է Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի․Վարուժան Գեղամյան
- Մինչև ժամը 02։00-ն Ադրբեջանը գնդակոծել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը. ՊՆ
- ՊՆ. Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ժամը 23:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում