Լուկաշենկոն Եվրոպային մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եվրոպացի քաղաքական գործիչներին մեղադրել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հայտարարել է՝ հիբրիդային պատերազմը, որը Եվրոպան վարում է Մինսկի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ, կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։
«Եվրոպացիները, հիբրիդային պատերազմ թիրախավորելով մեր, Ռուսաստանի և նույնիսկ Չինաստանի դեմ, ոչ միայն լարվածության օջախ են ստեղծում, այլև հրահրում են երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասել է նա՝ Sky News Arabia ընկերությանը տված հարցազրույցում:
Լուկաշենկոն նշել է, որ եվրոպացիներ ասելով նկատի ունի բացառապես երկրների «խելագար քաղաքական գործիչներին», ոչ թե նրանց ժողովուրդներին:
Նրա կարծիքով՝ Եվրոպայի կողմից նման գործողությունների պատճառն այն է, որ նրանք անկախ չեն իրենց քաղաքականության մեջ և գաղութային կախվածության մեջ են ԱՄՆ-ից։
ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների հարաբերությունները քաղաքային և գաղութային հարաբերություններն են»,- նշել է Լուկաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ