Քաղաքական 09:32 21/07/2021 Հայաստան

Հունաստանը պետք է ճանաչի Արցախը՝ հատուցելու իր դեսպանի Շուշի կատարած քարոզչական շրջագայության համար. Սասունյան

2021 թ․ հուլիսի 9-10-ը Ադրբեջանի բռնապետական կառավարությունը սկանդալային քարոզչական շրջագայություն կազմակերպեց դեպի բռնազավթված Շուշի և Հադրութ՝ օտարերկրյա դեսպաններին «հպարտորեն» ցուցադրելու իր բարբարոսական հարձակումը Արցախի քաղաքացիական բնակչության վրա և նրա ամենասուրբ հայկական տաճարներից մեկի մասնակի ավերումը։

Նախքան կներկայացնեմ այն երկրների դեսպանների ցուցակը, որոնք մասնակցելով այս այցելությանը, բացահայտեցին իրենց թշնամանքը Հայաստանի նկատմամբ, կարևոր է նշել, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանները, որոնք մաս են կազմում Արցախյան հակամարտության կարգավորման Մինսկի միջնորդների խմբի, հրաժարվեցին մասնակցել այս խեղկատակությանը, ինչը մեծապես զայրացրեց Ադրբեջանի կառավարությանը։

Այսպիսով, Մինսկի խումբը ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների բռնազավթման հանդիսավոր ցուցադրման մեջ։ Հակառակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմիցս հայտարարություններին՝ Մինսկի խումբը դեռ համարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված չէ: Այս քարոզչական շրջագայությունից այս երեք խոշոր երկրների բացակայությունն ապտակ է Ադրբեջանի կառավարության դեմքին:

Ահա այն 46 երկրները, որոնք անամոթաբար մասնակցեցին այս սկանդալային այցելությանը դեպի Շուշի քաղաք՝ Աֆղանստան, Ալժիր, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Խորվաթիա, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իրան, Իրաք , Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Ղազախստան, Լատվիա, Լիբիա, Լիտվա, Մալայզիա, Մեքսիկա, Մարոկկո, Նիդեռլանդներ, Պակիստան, Պաղեստին, Լեհաստան, Քաթար, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սերբիա, Սլովակիա, Հարավային Կորեա, Սուդան, Շվեդիա, Շվեյցարիա, Տաջիկստան, Թուրքիա, ԱՄԷ, Ուկրաինա և Վենեսուելա:

Ադրբեջանում կան 63 օտարերկրյա դեսպանատներ, ինչը նշանակում է, որ 17 դեսպաններ հրաժարվել են մասնակցել քարոզչական այցելությանը, ներառյալ Արգենտինան, Կուբան, Եգիպտոսը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը՝ ի լրումն Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների:


Այն երկրները, որոնք մասնակցել են ադրբեջանական շրջագայությանը, պետք է խստագույնս քննադատվեն և դատապարտվեն համայն հայության կողմից: Ավելին, այդ երկրներում ապրող հայկական համայնքները պետք է արտահայտեն իրենց խիստ անհամաձայնությունը: Երևանում պետք է ցույցեր կազմակերպվեն այդ երկրների դեսպանատների առջև և բողոքի նամակներ հղվեն նրանց համապատասխան կառավարություններին:

Իհարկե, այս շրջագայության ամենաամոթալի մասնակիցը Հունաստանի դեսպանն է, մի երկիր, որը ենթադրաբար պետք է լինի Հայաստանի բարեկամը: Հունաստանը Հայաստանին դավաճանելուց զատ, խախտեց իր շահերն ու սկզբունքները՝ մասնակցելով այս սկանդալային շրջագայությանը: Հունաստանի դեսպանը պետք է որ մոռացած լինի, որ անցյալ տարի Արցախյան պատերազմի թեժ շրջանում Հունաստանի արտգործնախարարն այցելեց Երևան՝ ցույց տալու իր երկրի զորակցությունը Հայաստանին: Նա նաև մոռացել է այն վիրավորական և ոչ դիվանագիտական խոսքերը, որոնցով նախագահ Ալիևը դիմեց իրեն Բաքվում իր հավատարմագրերը հանձնելիս:

Ես ուրախ եմ, որ հունական լրատվամիջոցները և Հունաստանի հայկական համայնքը կոշտ արձագանքեցին երկրի դեսպանի Շուշի կատարած չափազանց աղետալի այցին և Հունաստանի արտգործնախարարին կոչ արեցին ներկայանալ խորհրդարան`բացատրություն տալու համար: Հայտնի չէ, արդյոք Բաքվում Հունաստանի դեսպանը ստացել է իր կառավարության հավանությունը Շուշի կատարած այցելությունից առաջ։ Եթե ստացել է, ապա ավելի մեծ սկանդալ է հասունանում։ Այնուամենայնիվ, եթե Հունաստանի դեսպանը մինչև Շուշի կատարած այցը չի ստացել իր երկրի հավանությունը, ինչը քիչ հավանական է, ապա նա պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից․․․

Հունաստանին երախտագիտություն հայտնելու փոխարեն, Ադրբեջանն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց նրա նվաստացուցիչ գործողությանը՝ իր առաջին խորհրդարանական պատվիրակությանը ուղարկելով Թուրքիայի կողմից գրավված, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը շուտով կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի պետականությունը: Եթե դա տեղի ունենա, Հունաստանը պետք է անհապաղ Երևանում իր դեսպանին ուղարկի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ և հայտարարի  Արցախի Հանրապետության իր ճանաչումը: Դա կլինի միակ միջոցը, որով Հունաստանը կարող է հատուցել իր դեսպանի անխոհեմության համար և պատշաճ պատասխան տալ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչմանը:

Հունաստանի Հայ դատի հանձնախմբի գանգատից բացի, Բելգիայի և Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբերը նմանատիպ գանգատներ են ներկայացրել իրենց կառավարություններին: Բողոքներ պետք է ներկայացվեն նաև մասնակից մյուս երկրների, մասնավորապես Ավստրիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Վրաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Իտալիայի, Հորդանանի, Լատվիայի, Լիտվայի, Մեքսիկայի, Լեհաստանի, Քաթարի, Ռումինիայի, Սերբիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, ԱՄԷ-ի, Ուկրաինայի և Վենեսուելայի կառավարություններին։

Ուրախ եմ, որ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ տարածեցին՝ դատապարտելով Բաքվում օտարերկրյա դեսպանների այցը Շուշի․ «Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ»։ Ընդգծվեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելով՝ «Ադրբեջանի իշխանությունները փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», հայտարարեց Հայաստանի արտգործնախարարությունը, որը նաև այդ դեսպաններին հանձնեց բողոքի նոտա՝ ուղղված իրենց կառավարություններին:

Արցախի բռնազավթված տարածքներ այցելելու փոխարեն, Բաքվում գտնվող օտարերկրյա դեսպանները պետք է համատեղ հայտարարությամբ հանդես գային՝ դատապարտելով Ադրբեջանին՝ սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմի մեջ ներգրավելու, ռազմական հանցագործություններ և էթնիկ զտումներ կատարելու, հայկական կրոնական և պատմական հուշարձաններ ոչնչացնելու և հայ ռազմագերիներին հակամարտության ավարտից 10 ամիս անց դեռ գերության մեջ պահելու համար՝ խախտելով միջազգային  oրենքի նորմերն ու 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը:

Հայաստանի քաղաքացիներն ամեն առիթով պետք է հիշեցնեն Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին Ադրբեջանում իրենց գործընկերների՝ Շուշի այցելության անընդունելի մասնակցության մասին։ Նմանապես, նախատողական դեսպանների երկրներում ապրող հայերը պետք է իրենց դժգոհությունն արտահայտեն իրենց կառավարություններին: Շարունակելով բողոքել այս այցից, հայերը կապահովեն, որ այդ երկրները և նրանց դեսպանները Ադրբեջանում երկար կմտածեն, նախքան Ադրբեջանի կողմից այլ քարոզչական գործողություններին մասնակցելուն համաձայնություն տալը։

Միակ պատշաճ պատասխանը Ադրբեջանի քարոզչական գործողություններին կլինի այն, որ Հայաստանի կառավարությունը Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների համար շրջագայություն կազմակերպի դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Կհամարձակվի՞ արդյոք Հայաստանի կառավարությունը նման քայլ կատարել և կհաջողի՞ դա իրականացնել: Այնուամենայնիվ, նախքան նման նախաձեռնություն սկսելը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետք է նշանակի նոր արտգործնախարար, որի աթոռը թափուր է երկու ամսից ի վեր:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}