1000 տարվա կտրվածքով այսպիսի դավաճան, ստոր իշխանություններ չենք ունեցել. Արթուր Համբարձումյան
«Ամենաառաջին դիվերսանտը, ամենաառաջին դիվերսիոն խումբն այն մարդիկ ենք, ովքեր նստած են ԱԺ-ում, կառավարությունում, իրականացնում էին քաղաքականություն՝ ազդելով մեր ընտանիքների, ազգի կյանքի որակի վրա»,-ասուլիսում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:
Նա նշեց, որ եթե իրենք ուզում են ինչ-որ մեկին ձերբակալեն, պետք է ինքնաձերբակալվեն:
«Արդեն երեք տարի է այս մարդիկ պետությունը տանում են քանդման դեգրադացիայի երկու ուղղությամբ: Փորձում են թուլացնել սահմանը, պղծում են հողը, միաժամանակ իրենք նաև քանդում են, պղծում են այն ինստիուտներ, որոնք գոյություն են ունեցել այս հողի վրա 30 տարի»,- նշեց դասախոսը:
Արթուր Համբարձումյանի խոսքով, այս մարդը երկիրն ուղղակի կործանում է, ինքը ողբերգություն է, որ ղեկավար է:
«1000 տարվա կտրվածքով մենք այսպիսի դավաճանա, ստոր, դավադիր իշխանություններ չենք ունեցել: Այս մարդու ղեկավարումը խայտառակություն է»,- ասաց նա:
Ասուլիսին ամբողջությամբ՝ տեսանյութում: