Տնտեսություն 15:54 22/07/2021 Հայաստան

Նոր ստեղծվող ազգային ավիաընկերությունը կներգրավի հայ օդաչուների

Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրել են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։  Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը տարածել է հաղորդագրություն՝ պատասխանելով հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի:

«Ի՞նչ նպատակ ուներ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը։

Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ.-ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցակցունակության բարձրացման ուղղությամբ։

Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։

Ինչո՞ւ են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է։

Կարծում ենք՝ առավել քան։ Աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե' բիզնես, թե' ներդրումային հեղինակության տեսանկյունից։ Սա ծախս չէ, այլ ներդրում խոստումնալից բիզնես ծրագրի մեջ, որը լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։

Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասկացության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը։

Այս հարցին բազմակողմանի պատասխան տալու համար խորությամբ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ եւ մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։ Էյր Արաբիան իր հետ բերում է թե' արդյունավետ բիզնես մոդելից, թե' ավիափոխադրման ոլորտում տարիների հաջողված փորձից օգտվելու բացառիկ հնարավորություն, ինչը նոր ազգային ավիափոխադրողի համար լուրջ մրցակցային առավելություն է։ Բացի այդ, նման համապարփակ փորձառություն ունեցող ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս տուրիզմի ոլորտի համար բարդ շրջաններում, ինչպիսին, օրինակ, 2020 թվականն էր, ռիսկերի համատեղ, արդյունավետ կառավարման համար։

Արդյո՞ք օտարերկրյա ընկերության մասնակցությամբ ձեռնարկությունը կարող է «ազգային ավիափոխադրող» կոչվել։ Արդյո՞ք սա պարզապես կոմերցիոն ավիափոխադրող չէ։

Իրավական տեսանկյունից որևէ կարգավորում՝ «ազգային ավիափոխադրող» անվանումը չի ենթադրում, ո'չ միայն հայաստանյան այլեւ շատ երկրների օրենսդրությամբ։ Այդուհանդերձ, նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ միջոցով։ Կարծում ենք, որ պետության նման զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց՝ «ազգային ավիափոխադրող» է։

Վստահ ենք, որ ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն, կամ պետական դոտացիա։ Չենք կարծում, որ դոտացիան հարկատուների միջոցների արդյունավետ կիրառում է։ ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է արել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում, որը ներդրման լավագույն ձեւն է։ Ազգային ավիափոխադրողը չպետք է բեռ լինի պետության համար, այլ հակառակը՝ պետք է հավելյալ տնտեսական արժեք ստեղծի։ Այդ առումով համատեղ ձեռնարկության այս ձևաչափը առավել արդյունվետ է։

Որքա՞ն է կազմում յուրաքանչյուր կողմի բաժնեմասնակցությունը։

Բաժնետոմսերը մոտավորապես հավասար են, բայց մեծամասնությունը տնօրինում է հայկական կողմը։

Մենք առաջնորդվել ենք գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքով, որ այն գործընկերը՝ տվյալ դեպքում՝ Էյր Արաբիան, որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողությունն ու փորձը պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ՝ օրինակ՝ նշանակի ընկերության ղեկավար կազմ, իհարկե նաեւ մեր կողմի համաձայնությամբ։

Ի՞նչպես է կառավարվելու ընկերությունը, ի՞նչ մոդելով է աշխատելու, արդյոք «բյուջետային» նշանակում է, որ տոմսերը լինելու են մատչելի։

Նոր ավիաընկերությունը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից, որը նշանակվելու է Էյր Արաբիայի եև ԱՆԻՖ-ի համատեղ որոշմամբ։ Ընկերությունը կշահագործվի Էյր Արաբիայի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն։

Արդյո՞ք ընկերության անձնակազմում կլինեն հայ մասնագետներ, օդաչուներ։ Ինչպե՞ս է իրականացվելու կադրային քաղաքականությունը։

Նոր՝ համատեղ ավիաընկերության հենակետը լինելու է Երևանը, ընկերության ղեկավար անձնակազմը նշանակվելու է համատեղ որոշման արդյունքում, իսկ հետագա անձնակազմի համալրումը իրականցնելու է արդեն նոր ընկերության ղեկավարությունը։ Ընկերության նպատակներից մեկն է նոր աշխատատեղերի ստեղծումը ևայո՝ ներգրավվելու են հայ օդաչուներ, ինժեներներ, անձնակազմ։  

Ինչո՞ւ է ընկերության անվանակոչությունը որոշվել իրականացնել քաղաքացիների առաջարկությունների միջոցով։ 

Իսկ ինչո՞ւ՝ ոչ։ ԱՆԻՖ-ը ցանկացած բիզնես ծրագրի մասնակցում է պետության անունից եւ հնարավորության դեպքում հանրության ուղղակի ներգրավումը մեզ համար կարեւոր է։ Ազգային ավիափոխադրողի անվանումը ընտրելը հենց նման ներգրավման հնարավորություն է։ Արդեն ունենք ավելի քան 300 առաջարկ ու հանրության շատ ակտիվ մասնակցություն։ Մրցույթը կամփոփվի 3 շաբաթից։ 

Ե՞րբ է սկսելու գործել ավիաընկերությունը։

Շուտով կտրվեն Օդանավ շահագործողի վկայականի ստացման աշխատանքները, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում»:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:42
Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպում
Հուլիսի 29-ին՝ Երևանում, կկայանան ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է,որ հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
20:33
Գեղամ Մանուկյան. «Կա վախ, որ ամբողջովին եղելությունը չի բացահայտվի»
Հստակ էր, որ «Հայաստան» դաշինքի խորհրդարան մտնելուց հետո առաջին նախաձեռնություններից մեկը լինելու է պատերազմի պատճառների,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Օձուն համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու
Հուլիսի 28-ին` ժամը 15:00-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը Օձուն խոշորացված համայնքում իրականացնելու է «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվել է ռենտգեն սարքավորում
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն այսօր Մարտունու բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարքավորում,...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռուս դեսպանը ԱՄՆ-ին հրավիրել է անտառային հրդեհների դեմ պայքարում համագործակցության
Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տեղական իշխանությունները կարող են երկխոսություն հաստատել անտառային հրդեհների դեմ պայքարի թեմայով, որից տուժում են...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է կալանավորված անձի անվճար վիրահատությունը
Կալանավորված անձի քույրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբորը ցուցված վիրահատությունը կազմակերպելու հարցով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:04
ԲԴԽ և ԱԱԾ ներկայացուցիչները քննարկել են ավտոմատ մակագրման համակարգի՝ հնարավորինս սեղմ ժամկետում վերագործարկման հնարավորությունը
Այսօր՝ հուլիսի 27-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հանձնարարությամբ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին է այցելել...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի պայքարից
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» կառաջարկեն չեղարկել պատգամավորներին 250 000 դրամ լրավճար տալու վերաբերյալ օրենքը
«Հայաստան» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորումից հետո, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով ...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևան քաղաքի Բուզանդի փողոցի №5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում 2021 թվականի հուլիսի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ոստիկանների կողմից հանցագործություն
Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
19:26
Իսրայելում գրանցվել է COVID-19 հիվանդության աճ
Իսրայելի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, մարտ  ամսից ի վեր Իսրայելում օրական գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ֆրանսիական Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում
Ֆրանսիայի Նիցցա քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Այս մասին Twitter-ում հայտնել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան...
Աղբյուր` Panorama.am
19:02
Նախագահի «կատարակտը», կամ ինչպես է փողը կուրացրել Հայաստանի նախագահին․ Էդգար Ղազարյան
2021 թվականի հուլիսի 20-ին Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից հաղորդագրություն տարածվեց, որ Տոկիո ուղևորվելու ճանապարհին նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
18:50
Բիոնիկ պրոթեզներ տղաներին
Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը տեղեկացնում է, որ  այս օրերին բիոնիկ պրոթեզներ են տեղադրվում պատերազմի ժամանակ վերին...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ռուս մարմնամարզիկներն Օլիմպիական խաղերում առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում
Ռուսաստանի սպորտային մարմնամարզության կանանց հավաքականը հաղթանակ է տարել Օլիմպիական խաղերի թիմային բազմամարտում:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։...
Աղբյուր` Panorama.am
18:41
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կլինի Արթուր Վանեցյանը
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում կառաջադրվի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ծանրամարտիկ Իզաբելլա Յայլյանը օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը
Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում այսօր Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը մրցելույթ է ունեցել Իզաբելլա Յայլյանը  (59 կգ):Այս...
Աղբյուր` Panorama.am
18:24
Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստական է ձերբակալվել
Ամերիկացի զինվորականների՝ Աֆղանստանից դուրս գալու մասին պայմանավորվածություններից հետո հաճախակիացել են այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք...
Աղբյուր` Panorama.am
18:15
Վարդևանյանը դիմել է դատախազություն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին անհապաղ ազատ արձակելու հարցով
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվեն այն պարզ պատճառով, որ իրենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Թեքվոնդոյիստ Վլադիսլավ Լարինը Ռուսաստանի հավաքականին 7-րդ ոսկին է բերել
Թեքվոնդոյիստ մարզիկը՝ Վլադիսլավ Լարինը, 80 կգ-ից ավելի քաշային կարգում նվաճել է եզրափակիչը։Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ Թաեքվոնդոիստ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Զոհված փոխգնդապետի հայրը՝ Մարությանին. «Կտրականապես բառը ՀԱԿԱՌԱԿԻ մասին կվկայե»
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց՝ կտրականապես դեմ է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացմանը։ Լրատվամիջոցներից...
Աղբյուր` Panorama.am
18:01
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին
Կազմակերպիչները նախընտրել են ընդհանրապես չեղյալ հայտարարել գիտաժողովը:
Աղբյուր` Panorama.am
17:40
27.07.2021. Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել և տարհանվել
Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն այսօր հայտնաբերել և...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում
Հուլիսի 28-ը ողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի միջազգային օր։ ԱՀԿ-ն այս տարի օրը նշում է «Հեպատիտը չի սպասում»...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հայաստանյան ռեկորդ Տոկիոյում
Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում, տղամարդկանց 100մ. լողաոճում, 72 մասնակիցների պայքարում 38 –րդ  հորիզոնականում հանգրվանելը այնքան...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում
ՀՀ ԱՆ «Պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն»-ում այս ամիս առաջին անգամ իրականացվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։...
Աղբյուր` Panorama.am
17:15
Արթուր Վանեցյան. Ճիշտ եմ համարում, որ ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}