Արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն, ցանկություն չունի երկիրը ևԱդրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու․ Ռ․ Քոչարյան
Այն, ինչ կատարվում է սահմաններում, մի մեծ պատկերի փոքր հատվածն է։ Այս մասին երեկ՝ 3 հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցազրույցի այս հատվածն այսօր հրապարակվել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական էջում։
«Երասխի դեպքերից հետո, կարծես թե, մոռացել ենք, որ կա Սև լիճ, և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Մենք ցույց ենք տվել,որ ատամներ այլևս չունենք։ Արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն, ցանկություն չունի երկիրը և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու նման կարգի դրսևորումներով»,- պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով ՝ այն ինչ կատարվում է իրեն չի զարմացնում, փոխարենը կզարմանար,եթե դրանք տեղի չունենային։
Քոչարյանի խոսքով ՝ Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը։
«Ռուսական կողմի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա ,այո, փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Մանրամասն ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մնալ, պայքարել և աշխատել մեր երկրի համար. Ռոբերտ Քոչարյան
- Այսպես պետք է ասենք՝ բարի գալուստ դեպի Սադամ Հուսեյնի Իրաք. ՀՀ երկրորդ նախագահ
- Ինչ կատարվել է 2020 թ. հոկտեմբեր, նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է. Ռոբերտ Քոչարյան
- Տպավորություն է, որ բանակի մարտունակության բարձրացումն առաջնահերթություն չէ այս իշխանության համար. ՀՀ երկրորդ նախագահ
- Ռոբերտ Քոչարյան. Պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի