Հասարակություն 13:59 24/07/2021 Հայաստան

Երևանում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է.

«Երկու օր առաջ, երեկոյան մայրաքաղաքի փողոցներում եւ Երեւան մտնող ճանապարհներին ոստիկանությունը մի իսկական սոդոմ-գոմոր էր ստեղծել։ Ոստիկանության եւ ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, այդ թվում՝ դիմակավորված անձինք, համատարած կանգնեցնում էին մեքենաներն ու խուզարկում դրանք, զենք-զինամթերք փնտրում, ձեռքի հետ էլ որոշ վարորդների պառկեցնում ասֆալտին, բերման ենթարկում։ Զուտ օրինականության հաստատման տեսանկյունից գուցե նորմալ է, թեեւ հայտնի չէ, թե ինչ են փնտրել եւ ինչու այդքան անորոշ։ Բայց հատկապես աննորմալ է այն, որ ոստիկաններն իրենք են օրենք խախտում եւ ոտնահարում այլոց իրավունքները՝ «օրինականության հաստատման» ճանապարհին։

Մեր խմբագրություն էր զանգահարել Էդգար Գասպարյանը։ Քաղաքացին պատմեց, թե ինչպես են այդ օրը Սարյան փողոցում վերոնշյալ «ռեյդի» շրջանակներում կանգնեցրել իր մեքենան եւ  վայրի մեթոդներով փորձել խուզարկել այն, որի արդյունքում նաեւ ծեծել են իրեն, վնասվածք հասցրել, տարել բաժին։ Այդ ընթացքում անհետացել է նաեւ նրա մոտ եղած գումարի մի մասը։

Էդգարը ՀՀ քաղաքացի է, բայց բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով՝ շինարարական կազմակերպություն ունի, Հայաստանին էլ այս ընթացքում բազմիցս օգնել է՝ ինչով կարողացել է։ Այդ օրը եղել է ռուսական պետհամարանիշով սեւ Lexus LX 570 մակնիշի ամենագնացով։ Ոստիկանները, տեսնելով թանկարժեք Lexus-ը՝ ռուսական պետհամարանիշով, հավանաբար կարծել են, թե հանցավոր աշխարհի ներկայացուցիչ է, ու իրենց հետ քաղաքավարի խոսող, իր իրավունքներից տեղյակ վարորդի հետ վարվել են այնպես, ինչպես մի շարքային խուլիգանի կամ հանցագործի հետ կվարվեին։

«Կանգնեցրեց մեքենաս Սարյանի վրա ոստիկանը, որի համազգեստից ես սկզբից չզգացի, որ ինքը ոստիկան է, հետո խոսակցականն էլ էր շատ տարօրինակ։ Մոտեցավ, ասաց՝ տեսնեմ մեքենայի փաստաթղթերը, ասացի՝ ներողություն, Դուք ո՞վ եք, ասաց՝ ես էսինչն եմ, դո՞ւ ով ես։ Ասացի՝ խնդրում եմ հետս ավելի հանգիստ խոսեք, հետո տվեցի մեքենայիս փաստաթղթերը։ Դրանից հետո, թե՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ եղբայր, ես երկրորդ անգամ եմ նկատողություն անում Ձեզ, ինձ հետ դու-ով մի խոսեք, ի՞նչ խնդիր կա, պետք է բեռնախցի՞կը բացեմ, խնդիր չկա։ Բացեմ բեռնախցիկը եւ ասեմ, որ իմ մեքենայի բեռնախցիկը միշտ դատարկ է, որեւէ ապօրինի բան դրանում չեմ պահում, որեւէ զենք-զինամթերք, կտրող-ծակող գործիք չունեմ ես։ Գնաց բեռնախցիկի մոտ ու նորից՝ իջի՛ր մի հատ մեքենայից։ Ասացի՝ երրորդ անգամ եմ ասում, որ ինձ հետ դու-ով մի խոսեք, ինչի՞ համար իջնեմ։ Բա՝ պետք է մեքենան խուզարկեմ։ Ասացի՝ խնդրեմ, սա Ձեզ բանալիները, ես ոչ մի տեղ չեմ գնում, երկու ընթերակա կանչեք ու ամբողջ մեքենան կարող եք խուզարկել։ Մեկ էլ հետեւից գոռում է՝ արա, այ տղա, ես քեզ ասում եմ՝ իջիր մեքենայից։ Ասացի՝ ոտքիցդ գլուխ այ տղա ես։ Ու պահանջեցի, որ ուրիշ ոստիկան մոտենա»,- պատմեց Էդգար Գասպարյանը։

Հետո կանչել են դիմակավորված ոստիկանների, որոնք եկել ու առանց որեւէ բառ խոսելու՝ մեքենայի հենց լուսամուտից սկսել են հարվածել Էդգարին, որն ամրակապված նստած է եղել ղեկին։ Սկսել են քաշքշել, որ դուրս հանեն մեքենայից, ամրագոտին խանգարել է։ Մի կերպ արձակել է ամրագոտին ու մեքենայից դուրս նետվել։ Այդ պահին, երբ կիսակռացած վիճակում է եղել, ոստիկաններից մեկը ոտքով հարվածել է բերանին, պառկեցրել գետնին եւ ձեռնաշղթաներ անցկացրել։ 

Այդ ընթացքում ոստիկաններից մեկը մեքենայի միջից հանել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ բավական մեծ քանակությամբ գումար է եղել՝ 290 հազար ռուբլի եւ 64 հազար 500 դրամ։ «Ու ես տեսա, որ ամբողջ էդ Սարյան փողոցով մեկ իմ ռուսական ռուբլիները քամին քշում է։ Ես գետնին պառկած էի այդ պահին, մեկը ոտքիս վրա էր կանգնել, էն մյուսը ոտքով վիզս էր պահում։ Ես նկատում եմ, որ սրանք հա՛մ գումարներն են հավաքում, հա՛մ էլ դրանցից մեկ-երկուսը իրենց գրպանն են դնում էդ փողերը։ Ասում եմ՝ լսեք, էդ, որ հիմա դնում եք ձեր գրպանը, դրա համար պատասխան եք տալու»,- ասաց մեր զրուցակիցը։

Դրանից հետո նրան իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին՝ նստեցնելով իր մեքենայի հետնամասում։ Ասում է՝ դեմքի շրջանում ստացած վնասվածքն արյունահոսում էր, գլխի, աջ ձեռքի ու ձախ ուսի հատվածում էլ ուներ վնասվածքներ։ Մեքենայից աչքի պոչով նկատել է, որ իրեն պահած ոստիկաններից մեկը գրպանից հանել է իր դրամապանակից վերցրած փողերն ու մտցրել վարորդի նստատեղի հետեւի գրպանիկի մեջ։

«Ասացի՝ լսիր, էս ամեն ինչը ես տեսնում եմ, էն դիմակավորվածը սկսեց մեքենայի մեջ հարվածել պոչկեքիս, բա՝ քեզ ասում եմ սուս մնա, այ տղա»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամբողջ ընթացքը տեսանկարահանվել է ոստիկանության օպերատորի կողմից։

Քաղաքացուն տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է՝ խրոնիկ հիվանդություն ունի, բժիշկ են հրավիրել։ Դրանից հետո Գասպարյանը պահանջել է, որ հետաքննիչ գա, որ իր բողոքը ներկայացնի ոստիկանության՝ իրեն ծեծի ենթարկած ու ապօրինություններ թույլ տված աշխատակիցների դեմ։ Սակայն սկզբում ասել են՝ ազատ հետաքննիչ չկա, բոլորը զբաղված են, հետո սկսել են համոզել, որ բողոք չգրի։ Ասել են, թե «ծեծը տղու համար ա, բան չկա, կանցնի կգնա»։ Բայց Գասպարյանն անդրդվելի է մնացել ու պնդել է՝ հետաքննիչ հրավիրեք՝ խոստանալով, որ նրանց արարքն անհետեւանք չի մնալու։

«Ասացի՝ հիմա դուք ինձ համոզում եք, որ ծեծը տղու համար է, կանցնի կգնա, ոչ մի խնդիր չկա։ Եթե ուզում եք, որ անցնի գնա, ուրեմն եկեք դուք ձեր համազգեստը հանեք, գնանք մեր Ավան համայնք, ես ձեզ ծեծեմ, հետո ասեմ՝ դե լավ, եղբայր, բան չկա։ Ասացին՝ էս ի՞նչ օրինակ ես բերում։ Ասացի՝ ուրեմն ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, ես բողոք ունեմ գրելու»,- ասաց Էդգարը։ Ի վերջո, որոշ ժամանակ անց եկել է հետաքննիչը, որից Գասպարյանը գոհ է մնացել, իր հետ շատ լավ է վարվել, արձանագրել է իր բողոքը։

«Ինձ ասացին՝ քեզ բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Ես մի քանի անգամ հարցրի՝ ձեր պահանջի օրինականությունն ինչո՞ւմն է, դուք հղում արեք օրենքին։ Բացի դա՝ ես խնդրեցի ասել, որ եթե ես կասկածվում էի ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, հիմա ժամը գիշերվա 3-ն անց 45 է, ինձ բերման եք ենթարկել 21։40-ին, ինչո՞ւ մինչեւ էս պահը մեքենաս չեք խուզարկել»,- ասաց նա։

Էդգարը նաև պատմեց, որ ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո նկատել է, որ իր մոտ եղած 290 հազար ռուբլուց եւ 64 հազար 500 դրամից մնացել է 115 հազար ռուբլի եւ 60 հազար դրամ։ Այսինքն՝ 175 հազար ռուբլի գրպանել են ոստիկանները կամ իրենց անփութության պատճառով կորցրել»։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերոբ գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}