Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում քաղաքացին հեռացել է զրուցարան-տաղավարում գտնվող խմբի մյուս անդամներից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Ա․Գ․-ն (ծնված 1979 թ․) Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հարակից տարածքից հեռացել է ձորի ուղղությամբ և չի վերադարձել։
Փրկարարները ձորում (մոտ 100 մ) հայտնաբերել են Ա․Գ․-ի դին, դուրս բերել այն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում