Քաղաքական 14:35 26/07/2021 Հայաստան

26.07.2021. «Հենակետ». Ադրբեջանը սկսել է Շուշի տանող երկաթուղու նախագծման աշխատանքները

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Հուլիսի 20-ին Մոսկվայում կայացել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է նաև ԼՂ թեման: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ կարևորագույն հարցերից մեկը տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կարգավորումն է՝ նշելով փոխզիջումային լուծումների կարևորությունը, որոնք ամենադժվարն են:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ հարցով
պայմանավորվածությունների իրականացումն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում։ Ըստ նրա՝ ՌԴ-ն պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը՝ Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք կնպաստեն գործող համաձայնագրերի իրագործմանը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե Ղարաբաղում անցած տարվա ռազմական գործողությունների ժամանակ երրորդ կողմերի, այդ թվում` Թուրքիայի դերակատարությունը սրեց տարածաշրջանային լարվածությունը: Ըստ նրա՝ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Անկարայի նկատմամբ՝ կայունությանը սպառնացող տարածաշրջանային հակամարտություններին չներգրավվելու համար:

Իլհամ Ալիևը տեղական  AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ
ԼՂ կարգավիճակի հարցը փակված է, սակայն Ադրբեջանի ժողովուրդը դժգոհում է, երբ Ֆրանսիայում և Ամերիկայում հայտարարություններ են հնչում, թե հակամարտությունը պետք է կարգավորվի: Ալիևը պնդել է, թե ԼՂ հարցում իր և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են:

Ադրբեջանի նախագահը հավելել է, թե իրենք Հայաստանին խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ են արել։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը նաև դժգոհել է, թե պատերազմից ամենից շատ տուժած երկիրն Ադրբեջանն է, բայց ԵՄ-ն ամենամեծ աջակցությունը՝ 2․6 մլրդ եվրո գումարը Հայաստանին է հատկացնում։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Վրաստանում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը տեղի կունենան «Agile Spirit 2021» միջազգային բազմազգ զորավարժությունները, որին մասնակցելու են նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը։ Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կներգրավվի ավելի քան 2,5 հազար զինվորական:

Ալիևի հրամանով՝ գերենալ-լեյտենանտ Քերիմ Վելիևն ազատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ու նշանակվել Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ։  Վելիևը 1992 թ-ից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում։  Նշենք, որ պաշտոնապես շուրջ 7 ամիս է՝ Ադրբեջանը ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետ չունի։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մարտական հերթապահություն և զորքերի ծառայությունը կազմակերպելու նպատակով՝ Ադրբեջանը Մարտակերտի մերձական շրջանում երկու նոր զորամաս է բացել:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ, որով ԱՄՆ-ը օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ ներառյալ ռազմական ոլորտում։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե իրենք մտահոգությամբ են ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Նա հույս է հայտնել, թե սահմանազատման բանակցությունները շուտով կմեկնարկեն:

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։ Կլաարը երկու կողմերին կոչ է արել ուժերը հետ քաշել և սահմանային հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն սկսել։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարություն է տարածել, որում նշվում է, թե ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, երկու կողմին կոչ է անում թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել։

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս սահմանային միջադեպերի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել և կողմերին հորդորել հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության գլխավորած բանակցություններին։

Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Ղաթիբզադեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային մարտերի ֆոնին, ընդգծել է հնարավորինս արագ Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե Ֆրանսիայի իշխանությունները լիովին տեղեկացված են, թե ինչ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Երասխը Ադրբեջանի հետ Երևանին ամենամոտիկ սահմանն է, որտեղ հանդիպում են չորս պետություններ։ Դեսպանը հույս է հայտնել, որ ապագայում Երասխը կարող է կրկին դառնալ այն խաչմերուկը, որ եղել է ժամանակին։

Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։ Նա Զանգեզուրն իրենց նախնիների հողն է անվանել՝ նշելով, որ այդ հարցը քննարկվել է Շառլ Միշելի՝ Ադրբեջան այցի ընթացքում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ փոխհատուցում է պահանջելու Արցախում՝ մասնավորապես Կովսականում և Քարվաճառում, ոսկի արդյունահանած ընկերություններից: Ալիևն ընդգծել է, թե Ադրբեջանը վերահսկում է օտարերկրյա մեքենաները, որոնք Ղարաբաղ են մտնում «Լաչինի միջանցքով»: «Դրան պետք է վերջ տրվի, սա մեր տարածքն է»,- հայտարարել է նա։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանը ներկայում Քարվաճառի և Բերձոր շրջաններում ռազմական նշանակության ճանապարհների անցկացման ակտիվ աշխատանք է տանում։ Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմելու է 700 կմ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը սկսել է դեպի Քարվաճառ և նրա տարբեր բնակավայրեր ավտոմայրուղու շինարարությունը: Նախատեսում է, որ 80,7 կմ կազմող ճանապարհն ունենալու է 2-ից 4 երթևեկության գոտիներ:

Հուլիսի 25-ին Ալիևն ընդունել է Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Ղարաբաղի վերականգնման հարցում սերբական ընկերություների հնարավոր մասնակցության կարևորությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ հոկտեմբերին Բաքվում կանցկացվի՝ «Ղարաբաղի վերականգնման, վերակառուցման և զարգացման»  (Rebuild Karabakh)  1-ին ադրբեջանական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կներառի 14 բաժիններ:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտնել է, թե ընկերությունը սկսել է Շուշի տանող երկաթուղու նախագծման աշխատանքները, որին մասնակցում է նաև թուրքական «Kaylon» ընկերությունը։ 

Ըստ նրա՝ երկաթուղու նախագծման և կառուցման աշխատանքները երեք ուղղությամբ են իրականացվում ՝ Հորադիզ-Նախիջևան, Շուշի և Ակնա (Աղդամ)։ Ըստ այդմ, արդեն սկսվել են Ակնա-Բարդա գնացող երկաթուղու կառուցման շինարարական աշխատանքները, որոնք տեղական տեղական ընկերություն է իրականացնում։

Ի դեպ, թուրքական «Kaylon» ընկերությունը, որի մասին խոսել է Գուրբանովը, Ադրբեջանում տարբեր ծրագրեր է իրականացնում։

Հավելենք, որ «Kalyon Group»-ը հիմնադիրն է թուրք հայտնի գործարար Հասան Քալոնջուն, ում ընտանիքը սերտ կապեր ունի էրդողանի հետ։ Կան նաև տարբեր տեղեկություններ, որ «Kalyon Group»-ը ներգրավված է էրդողանի տարբեր կասկածելի գործարքներում։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը մտադիր են խորհրդարանների համատեղ հանդիպում անցկացնել Շուշիում, որի ընթացքում կստորագրվի հատուկ հռչակագիր, ինչը նախատեսելու է քաղաքական կապերի ամրապնդում:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նախաձեռնել է Մեքսիկայի, Կոլումբիայի, Բրազիլիայի և Արգենտինայի առաջատար հրատարակությունների և հեռուստաալիքների ներկայացուցիչների այցը Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Ադրբեջանը կազմակերպել է նաև Բաքու այցելած Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության այցելությունն  Ակնա (Աղդամ):

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքմենստանի կառավարության ընդլայնված նիստում այդ երկրի ղեկավար Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը հայտարարել է, թե այս տարվա օգոստոս ամսին «Ավազա» գոտում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների երրորդ խորհրդակցական հանդիպումը, ինչպես նաև Թուրքմենստան-Թուրքիա-Ադրբեջան գագաթնաժողովը։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ընդլայնված կազմով պատվիրակությամբ այցելել է Հյուսիսային Կիպրոս, որտեղ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, ասել է․ «Այդ հարցում որևէ կասկած չկա։ Մենք մշտապես դա քննարկում ենք և իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։

Ամերիկյան նավթային «Chevron» ընկերությունը  հայտարարել է Ադրբեջանում իր ներկայացուցչության լուծարման մասին։ Ներկայում ընկերությունը Ադրբեջանում ոչ մի նախագծի չի մասնակցում, այնինչ նախկինում այն բաժնեմասեր ուներ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։

Հավելենք, որ ամերիկյան նավթարդյունահանող մեկ այլ խոշոր ընկերություն՝ «Exxon Mobil» ընկերությունը ևս մտադիր է հեռանալ Ադրբեջանից։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ «Exxon Mobil»-ը վերսկսել է իր մասնաբաժնի վաճառքի գործընթացը։ Ակտիվների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես ասիական ընկերությունները։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Twitter-ի իր էջում գրել է, թե Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է կրկնապատկել ներդրումները Ադրբեջանի ոչ նավթային հատվածում: Գործակալության պատվիրակությունը Բաքու կժամանի հուլիս-օգոստոս ամիսներին՝ քննարկելու համագործակցության հարցեր:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հուլիսի 22-ին հրապարակել է ՌԴ քաղաքացի, հայազգի Էդուարդ Դուբակովի գործով դատավճիռը, ով մեղադրվում է իբր հայկական կողմի վարձկան լինելու մեջ։ Դատարանի որոշմամբ Դուբակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելուց հետո կարտաքսվի Ադրբեջանից։ ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի լուծում բոլոր հարցերը։ Դրա որոշ դրույթներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատման դրույթը, լիովին չեն հարգվում։ Եվ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչինչ չի ասում Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}