Հաշմանդամություն ունեցող երեխաների զգալի մասն արական սեռի են. Ուսումնասիրություն
2021թ. փետրվար-հուլիս ամիսներին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ «Ունիսոն» ՀԿ-ն իրականացրել է «Պայքար հաշմանդամության հիմքով խտրականության դեմ» նախագիծը։ Անցկացրել են սոցհարցումներ, արդյունքներն ամփոփող հաշվետվությունն այստեղ: «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանհ հայտնում է, որ ուսումնասիրվել է խտրականությանն առնչվող լավագույն միջազգային փորձը, հրապարակվել է գրքույկ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է այստեղ, իսկ թղթային տարբերակը նախնական պայմանավորվածությամբ կարելի է ստանալ «Ունիսոն» ՀԿ-ի գրասենյակում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի սերտ համագործակցությամբ անցկացվել են 3 սեմինարներ հաշմանդամություն ունեցող անձանց համար, ինչպես նաև կազմակերպվել հեռուստահաղորդում:
Պատրաստվել է տեսաուղերձների շարք, որտեղ հաշմանդամություն ունեցող անձիք խոսում են խտրականությունից, հաջողություններից և դրական փոփոխության իրենց պատկերացումներից: Տեսահոլովակներն արժանացել են տասնյակ հազարավոր դիտումների, նրանք առկա են այստեղ՝
https://fb.watch/v/19wFeY22T
https://fb.watch/v/1g7xfEyP5
https://fb.watch/6SxgNdKNL9
Նախագիծն իրականացվում էր Եվրոպական Միության / Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի և «Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության խոսքի և ատելության հանցագործությունների զոհերի համար արդարադատության մատչելիության խթանում» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ:
Հիմք ընդունելով պետական վիճակագրական տվյալները, Հայաստանում հաշվառված հաշմանդամների ընդհանուր թիվը 2020թ. վերջին կազմել է 191 827 մարդ, նրանից կանայք՝ 92 097 (48%), իսկ առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թվաքանակը 11555 է: Ընդ որում նախորդ տարի միևնույն ժամանակահատվածի համար հաշմանդամների թիվը եղել է 192 013, այսինքն՝ այն աճել է 814-ով (0,4%-ով): Հաշմանդամ երեխաների զգալի մասն արական սեռի են (69%): Ըստ որում հաշմանդամների շրջանում ևս տղամարդիկ գերակշռում են կանանց: Ըստ աշխարհագրական դիրքի, եթե դիտարկենք, կնկատենք, որ հաշմանդամների թիվն առավել մեծ է Երևանում՝ 57 026 մարդ, հաջորդիվ Շիրակի մարզում (18 860) և Լոռիում (18 826), իսկ նվազագույնը՝ Վայոց Ձորի մարզում է (4 340):