Քաղաքական 11:12 26/07/2021 Հայաստան

Վիժվածքի մահը կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը. Էդգար Ղազարյան

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը «Վիժվածքի մահը․ կամ յոթերորդ գումարման Ազգային ժողովի անպիտան ծնունդն ու անփառունակ վախճանը» վերնագրով գրառում է արել. 

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Այդ պահից կդադարեցվի յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի լիազորությունները, որը ձևավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքում, պաշտոնապես ստանձնել լիազորությունները՝ 2019 թվականի հունվարի 14-ից։ Չնայած այն հանգամանքին, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են հինգ տարի ժամկետով, յոթերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորություններն իրականացրեց 2 տարի 6 ամիս և 19 օր։

Բժշկությանը վաղուց հայտնի ճշմարտություն է, որ բռնաբարությունից սերված և արհեստական վիժումից առաջացած միավորը երկար ապրել չի կարող, այն լիարժեք մարդ երբեք չի դառնում։ Այդպիսին էր նաև յոթերորդ գումարման Ազգային ժողովը։

Ընդամենը մի քանի փաստ հուշում է, թե ինչու 2018 թվականին տեղի ունեցած խայտառակությունը  խորհրդարանական ընտրություն համարել չի կարելի։

Խորհրդարանական կառավարման երկրում, որտեղ միակ համապետական ընտրությունը Ազգային ժողովի ընտրությունն է, կազմակերպվել է արտահերթ՝ նախորդ ընտրությունից մոտ մեկուկես տարի հետո, երբ քաղաքական ուժերը բավականաչափ սպառել էին իրենց ռեսուրսները նախորդ ընտրության ժամանակ։ Ընդ որում, 2017 թվականի Ազգային ժողովը լուծարելու և նոր ընտրություն կազմակերպելու անհրաժեշտություն բացարձակապես չկար, քանզի խորհրդարանը, վարչապետի հրաժարականից հետո, ընտրել էր նոր վարչապետ, հավանություն էր տվել կառավարության գործունեության ծրագրին, պատրաստակամություն էր հայտնել կողմ քվեարկել պետական բյուջեի նախագծի օգտին։ Այսինքն, քաղաքական ճգնաժամ գոյություն չուներ, իսկ բոլոր գործընթացներ արհեստածին էին և ոչ հիմնավոր։

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի ընտրության օրը որոշել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը՝ այդ մասին հայտարարելով Երևանի ավագանու արտահերթ  ընտրություններում իր համար գոհացուցիչ արդյունքներ արձանագրելուց հետո, չնայած այն բանին, որ նախապես հայտարարել էր, որ արտահերթ ընտրություն կանցկացվի 2019 թվական մայիսի կամ հունիս ամիսներին։

Ավելին, նախապես հայտարարվել է, որ ԱԺ ընտրություն կանցկացվի Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո։ Այդ նպատակով, փոխվարչապետի ղեկավարությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու, այն քաղաքական ուժերի հետ քննարկելու նպատակով։ Գործընթացը դադարեցվել է, որևէ քննարկում, որևէ քաղաքական ուժի հետ չի իրականացվել, ընտրությունը կազմակերպվել է գործող օրենսգրքով։

2018 թվականի ԱԺ ընտրության ժամանակ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի դնելով պաշտոնական և վարչական ողջ ռեսուրսը, այդ թվում իրավապահ մարմինների համակարգը, սպառնալիքների միջոցով խոչընդոտ է ստեղծել ընդդիմադիր ուժերին հարող կամ անդամակցող, հատկապես, ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, նախորդ ընտրություններում մեծ թվով քվեների արժանացած թեկնածուների առաջ։ Հարկ է նկատել, որ նրանցից ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի ընտրության ժամանակ։  Նախընտրական քարոզչության ընթացքում արդեն իսկ ուժային կառույցների միջոցով քրեական հետապնդումներով հայտնի գործելաոճ ընտրած վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձնական սպառնալիքներ է հնչեցրել այն համայնքների ղեկավարների հասցեին, որոնք համարձակություն են ցուցաբերել աջակցելու ընդդիմադիր ուժերին։

2018 թվականի դեկտեմբերին արձանագրվել է Հայաստանի պատմության մեջ համապետական ընտրությունների ռեկորդային ցածր մասնակցություն։ Մասնավորապես, ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը (1․260․840 քաղաքացի)։ Դրա հետ մեկտեղ ընտրության արդյունքում արձանագրվել է իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժի աննախադեպ բարձր ցուցանիշ։

Մասնավորապես, վարչապետի ղեկավարած քաղաքական ուժը ստացել է քվեարկության մասնակիցների 70,43% ձայներ։ Հարկ է նկատել, որ 2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր քվեարկության մասնակիցների 49,14% տոկոս ձայներ։

2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքներով ընտրական նվազագույն շեմը հաղթահարել են և Ազգային ժողվում են հայտնվել նվազագույն թվով քաղաքական ուժեր՝ ընդամենը երեք քաղաքական ուժ։ Սա աննախադեպ է եղել Հայաստանի պատմության ողջ ընթացքում։ 2018 թվականի ԱԺ ընտրության արդյունքում խորհրդարանում են հայտնվել միայն այն քաղաքական ուժերը, որոնք մինչ այդ քաղաքական համագործակցություն են հաստատել իշխող քաղաքական ուժի հետ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

Ընդդիմադիր ոչ մի ուժ խորհրդարանական ընտրություններում նվազագույն շեմ չի հաղթահարել։ Դրա հետևանքով յոթերորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց անօրինական և անտրամաբանական փաստացի մի իրավիճակ, ըստ որի խորհրդարանում գոյություն չուներ ընդդիմություն։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն արհեստականորեն ստանձնել են ընդդիմադիր քաղաքական ուժերի կարգավիճակը՝ բոլոր սկզբունքային և կարևոր հարցերով համագործակցելով իշխանությունների հետ, կայացնելով իշխանահաճո որոշումներ։

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը նշանավորվեց նաև դրանով, որ ԱԺ ընտրության հետևանքով իշխող քաղաքական ուժի ցուցակով ԱԺ պատգամավորի մանդատ են ստացել առավելապես հանրությանը ոչ հայտնի գործիչներ, որոնցից ոչ մեկը սեփական արժանիքներ, անձնական հեղինակություն, քաղաքական վաստակ ու վարկանիշ չի ունեցել ԱԺ պատգամավոր դառնալու համար։ Դա նաև իր բացասական հետք է թողել նրանց գործունեության վրա՝ ի վերջո ձեռք բերելով Նիկոլ Փաշինյանի «ուսապարկ» լինելու անպատվաբեր դրոշմը։ Նրանց շարքերի համալրումը կոռուպցիայի դրսևորումների մի ամբողջական շարք է ներկայացնում։

Մասնավորապես, իշխանական ցուցակով պատգամավոր են դարձել Նիկոլ Փաշինյանի աներձագը, եղբոր որդին, քավորի եղբայրը, իր նախկին օգնականը, իր կողմից ղեկավարված «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող իր նախկին գործընկերները, Գյումրից Երևան ճանապարհին, փողոցային թափառող շան՝ Չալոյի հետևից քայլած բազմաթիվ անարժաններ, որոնց պարագայում նախարարի, փոխնախարարի կամ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ոչ միայն առաջին պետական, այլ որոշների դեպքում՝ առաջին աշխատանքն է եղել ընդհանրապես։

2021 թվականի մայիսի 10-ին օրենքի ուժով արձակված և 2021 թվականի օգոստոսի 2-ի իր լիազորությունները դադարեցրած յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովը պատմության մեջ կմնա հետևյալ անփառունակ փաստերով, որոնք նաև կործանարար հետևանքներ ունեցան հայ ժողովրդի պատմության մեջ։

Նախ այդ խորհրդարանը Նիկոլ Փաշինյանի ընտրել է ՀՀ վարչապետի պաշտոնում՝ սկիզբ դնելով Հայաստանի Հանրապետության պատմության  ամենակործանարար և ողբերգական էջին։
«Ուսապարկ»-երի մեծամասնության այդ խորհրդարանն էր, որ երկու անգամ չընտրելով Հանրապետության նախագահի կողմից առաջարկված Սահմանադրական դատարանի դատավորի երկու տարբեր թեկնածուների և, քաղաքական ճնշումներ գործադրելով Հանրապետության նախագահի վրա, խախտելով օրենքը, ստիպեցին նախագահին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել իրենց քաղաքական թիմակցին, Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբան, նախկին պետական որևէ պաշտոն չզբաղեցրած և բացառապես քաղաքական գործունեությամբ աչքի ընկած Վահե Գրիգորյանի՝ սկիզբ դնելով անառողջ մթնոլորտն ու ֆունկցիոնալ ճգնաժամը Սահմանադրական դատարանում։

Յոթերորդ գումարման ազգային ժողովը պատմության մեջ կմնա նաև դրանով, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանել է ամենաերկար տևողությամբ արտակարգ դրության ռեժիմը, որով տևական ժամանակ սահմանափակվել են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, չեն կազմակերպվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սակայն դրա դիմաց չի լուծվել համավարակը կանխելու ու տարածելու խնդիրը։
Չարաբաստիկ այդ խորհրդարանին բաժին հասավ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ, հայտարարել ռազմական դրություն՝ առանց հետևողականություն ցուցաբերելու այդ իրավական ռեժիմի կատարման նկատմամբ։

Չնայած ռազմական դրության իրավական ռեժիմին և համընդհանուր զորակոչ հայտարարելու որոշմանը, այդպես էլ այն չի իրագործվել, չի լուծվել երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու խնդիրը, իսկ այն չեղարկվել է բացառապես քաղաքական պատճառներով։ Պատերազմի օրերին խորհրդարանը ցուցաբերել է ֆունկցիոնալ իմաստով բացարձակ անգործություն և անգամ տեղյակ չի եղել այն փաստաթղթի գոյության մասին, որով հայտարարվել է հրադադար, իսկ թշնամուն են հանձնվել մեր երկրի հսկայական տարածքներ։ Խորհրդարանական մեծամասնության պատգամավորների «առաքելությունը» սահմանափակվել է Արցախի մայրաքաղաքից լուսանկարներ հրապարակելով, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի որդու «ռազմական սխրանքները» փառաբանելով։

Դրան զուգահեռ, յոթերորդ գումարման Ազգային ժողովը ստեղծել էր մեծ աղմուկ բարձրացրած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը, խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքը, այդպես էլ չներկայացրեց զեկույց և մեր բանակն ու հաղթանակն անարգելուց բացի, չունեցավ որևէ այլ իմաստ ու նշանակություն։
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի ամենամեծ հանցանքներից մեկն էր Սահմանադրական դատարանի հանդեպ սկսված քաղաքական արշավը։ Տխրահռչակ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրելուց հետո, օգտագործելով իրավապահ ողջ համակարգը, ապօրինի և քաղաքական ահաբեկչություն սկսվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, նրա ընտանիքի անդամների, մերձավորների և հարազատների նկատմամբ՝ անթաքույց պահանջելով նրա հրաժարականն այդ պատասխանատու, ապաքաղաքական պաշտոնից։

Բոլոր անթույլատրելի մեթոդներով իրականցված արշավը, ապացուցեց միայն մի բան․ Հրայր Թովմասյանի անբասիր անցյալն ու անկոտրում սկզբունքայնությունն ու պետականության իր բաժին հատվածն անառիկ պահելու համառությունը։ Սակայն դա չխանգարեց պատգամավորի մանդատը ստացած ապօրեն սրիկաներին շարունակել պետականակործան իրենց արշավը՝ նախաձեռնելով անօրեն հանրաքվե՝ նպատակ ունենալով դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի յոթ դատավորների լիազորությունները։

Համավարակի պատճառաբանությամբ, սակայն իրականում, քաղաքական ձախողման հետևանքով, հանրաքվեն չեղարկելուց հետո, Ազգային ժողովը նախ նախաձեռնություն ցուցաբերեց դադարեցնել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները, այնուհետև հատուկ օրենք ընդունեց, որով, ըստ էության, պետական միջոցներով կաշառք էր առաջարկվում ՍԴ իրենց համար անցանկալի դատավորներին՝ պաշտոնից հեռանալու և նրանց փոխարեն ՍԴ կազմը յուրայիններով փոխարինելու համար։

Չհաջողված այն նախաձեռնությունից հետո Ազգային ժողովը, հատելով ապօրինությունների բոլոր սահմանները, առանց հանրային քննարկումների, առանց անգամ խորհրդարանական մյուս ուժերի հետ քննարկումների, ընդամենը չորս ժամում, խախտելով ՀՀ Սահմանադրության պահանջները, կատարեցին փոփոխություններ Սահմանադրության մեջ, ինչի իրավունքը նրանք չունեին, որի հետևանքով կարողացան ապօրինաբար լուծել իրենց նենգ ու դավադիր քաղաքական խնդիրը՝ պաշտոնազրկելով Հրայր Թովմասյանին և Սահմանադրական դատարանի օրինական ընտրված երեք դատավորներին։ Դրան հաջորդեց Սահմանադրական այնպիսի ճգնաժամ, որի հետևանքով շուրջ երկու ամիս խաթարվել էր Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը, որի հետևանքներն անջնջելի հետք թողեցին ոչ միայն սահմանադրական արդարադատության, այլև մեր պետականության պատմության մեջ։

Արդարադատության համակարգի հանդեպ ոտնձգությունները Սահմանադրական դատարանով չսահմանափակվեցին։ Յոթերորդ գումարման Ազգային ժողովը, խախտելով օրենքը, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ ընտրեց իրենց քաղաքական թիմակցին, Հայաստանում  ընտրախախտումների, կոռուպցիայի և ամենաթողության «նախահայր» Գագիկ Ջհանգիրյանին՝ սկիզբ դնելով արդարադատության համակարգի հանդեպ իրենց վայրագություններին։

Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հակապետական և ապազգային գործունեության վերջին արարը եղավ այն, որ հետպատերազմյան շրջանում, բոլոր առումներով ձախողած, հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց հետո, երկու անգամ, կանխամտածված և կազմակերպված կերպով չեն ընտրել ՀՀ վարչապետ՝ դրանով իսկ միտումնավոր կերպով կայացնելով իշխանության տապալում և հիմք դնելով իշխանազավթման գործընթացին, որը հանցավոր իշխանություններն իրականացրեցին 2021 թվականի հունիսի 20-ին և արդեն իրենց կողմից ստեղծված Սահմանադրական դատարանի միջոցով դակեցին այդ ապօրինության արդյունքները։

Ահա այդ անվիճելի փաստերով է հիշվելու բռնաբարությունից սերված կարճատև կյանքով վիժվածքի պատմությունը, որը կոչվել է յոթերորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։ Վստահ եմ, որ կգա ժամանակ ու այս ամենի համար մարդիկ կկանգնեն պատասխանատվության առջև։ Հազարամյակների ազնիվ պայքարի արդյունքում կերտված Հայաստանի Հանրապետության հանդեպ այս բարբարոսություններն անպատիժ մնալ չեն կարող»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}