Գեղամ Մանուկյան. «Կա վախ, որ ամբողջովին եղելությունը չի բացահայտվի»
Հստակ էր, որ «Հայաստան» դաշինքի խորհրդարան մտնելուց հետո առաջին նախաձեռնություններից մեկը լինելու է պատերազմի պատճառների, հետևանքների ամբողջական ուսումնասիրումը։ Սա միայն ընտրական փուլում չէր, որ ընդդիմությունը ասում էր․ կապիտուլյացիան ստորագրելու հաջորդ օրվանից էղել է այդ պահանջը, դա նաև ԼՀԿ-ն էր առաջարկել։ Իշխանությունությունը ձգձգում էր։ Այս մասին Yerevan.Today-ի հարցազրույցի ժամանակ ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով իշխանության կողմից 44-օրյա պատերազմի հանգմանքները քննող հանձնաժողով ստեղծելուն։
«Այդ հանձնաժողովը քննելու է մի հարց, որի համար մեծագույն պատասխանատվություն ունի այսօրվա ընտրված իշխանությունը և բազմաթիվ հարցերի նրանք պետք է պատասխանեն։ Այդ առումով դժվար է ապահովել օբյեկտիվություն, ամբողջական ճշմարտությունը վեր հանել, երբ որ իրենք լինեն մեծամասնություն այդ հանձնաժողովում»,- նշել է Մանուկյանը։
Նրա խոսքով, «Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այդ քննությունը լինի արդարացի, թեպետ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, որ այս իշխանության օրոք կա վախ, որ ամբողջովին եղելությունը չի բացահայտվի։
Մանրամասն՝ տեսանյութում։