Իրավունք 12:52 27/07/2021 Հայաստան

Լոռիում արձանագրված ընտանեկան բռնություններն ավելացել են

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: 

Ըստ աղբյուրի, նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեական օ-րենսգրքի 118-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Դատախազությունից նշում են՝ հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին: Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը:     



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:18
Տիգրան Աբրահամյան. ԳՇ պետին խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԶՈՒ ԳՇ պետին ուղարկած գրության մասին....
Աղբյուր` Panorama.am
10:05
Ստեփան Դանիելյան. Քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհքաղաքական դերը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունեինք  (հիմա էլ չունենք) պատկերացում, թե քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ալեն Ղևոնդյան. Նման իշխանություններին հեռացնում են
Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանը գրում է. «Նման իշխանությունները երբեք չեն գնում, նրանց հեռացնում են։ Իրականում որևէ...
Աղբյուր` Panorama.am
09:46
Լռության օր է
Հայաստանի ինը համայնքներում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, Շամիրամում, Ֆերիկում, Ֆիոլոտովոյում տեղական...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Հրապարակ». Հ1-ի գաղափարական կոնտրոլը վստահելի ձեռքերում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կադրային փոփոխություններ է արել...
Աղբյուր` Panorama.am
09:39
«Փաստ». Իրականում կբարձրանա աշխատանքային կենսաթոշակ ստացող ընդամենը 15 600 քաղաքացու կենսաթոշակ
«Փաստ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է, որ ահռելի աշխատավարձ, պարգևավճարներ ստացող, պատգամավորական վճարները 400 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Մակունցնի և Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հանդիպմանը անգամ խորհրդի նախագահը ներկա չի եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Նյու Յորքում հանդիպում է նախաձեռնել Ամերիկայի հայ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է ՏԻՄ-երի «գրավման» օպերացիան: Այս փուլում նա համայնքի ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Քովիդից մահացածների թիվը ոչ թե 5.700-ի կարգի է, այլ 6.400-ին մոտ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Փաստ». Ինչո՞ւ է նվազել Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վստահությունը
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շաբաթների ընթացքում կառավարության շենքի դիմաց պարբերաբար հավաքվում են Արցախի տարբեր շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». Իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար. ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ-ն մոտ 3 ամիս է՝ ձևավորվել է, սակայն մինչ օրս չի ձևավորվել ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև...
Աղբյուր` Panorama.am
09:07
Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19-ի պատվաստման 600 պատասխան է կեղծել
Ավստրալիայում կինը բժշկի անվան տակ 600 կեղծ տեղեկանք է ներկայացրել COVID-19-ի պատվաստումներից ազատվելու մասին։ Նրան սպառնում է 10 հազար դոլարի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իրանի ԱԳՆ խոսնակ․ Բաքվի անհիմն հայտարարություններին համապատասխան արձագանք կտրվի
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է ԱՊՀ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները` ասելով, որ «Բաքուն, կարծես, մտադիր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն13 քաշային կարգում․ հայտնի է կազմը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է մեր ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Reuters. Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմական գործողության է պատրաստվում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:27
«Հայաստան» խմբակցությունն ընդունել է ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում  կազմակերպել էր հանդիպում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Մայրաքաղաքի առանձին հատվածներում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, 16-ին, 17-ին, 18-ի գիշերը, 20-ի ցերեկը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Խիստ հակասահմանադրական եմ համարում բոլոր նախաձեռնվող միջոցառումները․Իրմա Ճաղարյան
Կիրառվող միջոցառումներն ու դրա շրջանակներում նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները պառակտում են մտցնելու գործատուի և աշխատակցիների միջև և դա...
Աղբյուր` Panorama.am
19:51
Որևէ տեղ չկա փաստաթուղթ, որ պատվաստումներն իրապես միակ գիտական լուծումներն են․ իրավաբան
Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ իրավաբան...
Աղբյուր` Panorama.am
19:34
Պոլիկլինիկաներում մինչև18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածվածությունը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության...
Աղբյուր` Panorama.am
19:22
Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի
Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը:...
Աղբյուր` Panorama.am
19:17
ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված ստուգայցերը. շաբաթվա ամփոփ տվյալներ
Անցնող շաբաթվա ընթացքում ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն ամբողջ հանրապետությունում իրականացրել են ընդհանուր 2571...
Աղբյուր` Panorama.am
19:06
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չինաստանի ռազմական կցորդին
2021թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:52
Իշխան Սաղաթելյանը ընդունել է Արցախի խորհրդարանի «ԱԺԿ», «Արդարություն» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներին
Այսօր, հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ընդունեց Արցախի Հանրապետության Ազգային...
Աղբյուր` Panorama.am
18:47
10882 քաղաքացի միացել է կոլեկտիվ հանրագրին․ Արա Զոհրաբյան
«Ազատ կամք» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը գրում է․ «Այսօր՝ 15.10.2021 թվականին առողջապահության նախարարի 20.08.2021թ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Այսօր «Մայրիկ» ֆիլմի ստեղծող Անրի Վերնոյի ծննդյան օրն է
Այսօր ֆրանսիացի նշանավոր կինոռեժիսոր և հայազգի սցենարիստ Անրի Վերնոյի ծննդյան օրն է (իսկական անունը ՝ Աշոտ Մալաքյան): Ծնվել է 1920 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմանների մասին՝ «Կոմիտասի պարկ» բնակելի թաղամասում անշարժ գույքի ձեռք բերման համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններ` Արաբկիր համայնքում գտնվող «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իշխանությունն այնքան է խաբել ժողովրդին, որ լավ նախաձենությունն արդեն դիտարկվում է մեղավորության կանխավարկածից. Գևորգ Պետրոսյան
«Հասարակության չպատվատվելն անվստահություն է իշխանության նկատմամբ, այսօր իշխանությունն այնքան է խաբել ժողովրդին, որ լավ նախաձենությունն...
Աղբյուր` Panorama.am
18:16
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ․ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից, որոշումը կհրապարակվի...
Աղբյուր` Panorama.am
18:11
Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության. ՀՀ ՄԻՊ
«Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու քանի դեռ հանցանք կատարողները չեն պատժվել խախտումները չեն վերանալու, մարդկանց անվտանգությունը չի ապահովվելու»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}