Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ պատրաստ է քաղպաշտպանությանը
Քաղպաշտպանության ու ապաստարանների խնդրները ժամանակ առ ժամանակ խիստ այսօրեական են դառնում։ Այժմ էլ դրանց մասին Panorama.am-ը զրուցել է քաղաքապետարանի մամլո խոսնակ՝ Հակոբ Կարապետյանի հետ։
Panorama.am.-Քանի որ մենք ապրում ենք պատերազմող երկրում և վերջին շրջանում մեր երկրում տիրում է առավել սրված իրավիճակ,նման ոչ խաղաղ դեպքերում խիստ առաջնային է քաղպաշտպանության հարցը,ապաստարանների խնդիրները։ Ի՞նչ է արել քաղաքապետարանը այս խնդիրներին լուծում տալու համար։
Հակոբ Կարապետյան. -Սա շատ ծավալուն և բազմակողմանի հարց է։ Իմ ամբողջ գիտակից կյանքում մեր հանրապետությունում եղել է ըստ էության ոչ խաղաղ իրավիճակ։ Որոշ ժամանակներում մի փոքր ավելի լարումներով,որոշներում՝ավելի խաղաղ։ Քաղպաշտպանական խնդիրներին որոշակի լուծումներ արդեն իսկ տրված են։ Շուրջ 30 տարի Երևան քաղաքում չեն եղել տագնապի ազդանշաններ ազդարարող շչակներ, որոնք առաջնայինը արդեն իսկ տեղադրվել են համապատասխան վայրերում։ Բացի դրանից նաև նկուղների և ապաստարանների համար որոշակիորեն տարածքներ են բացվել։ Քաղաքապետարանը այդ հարցում սերտ համագործակցում է ԱԻՆ-ի հետ։
Հ.Գ.-երևանցիներին մնում է ընդամենը իմանալ ապաստարանների տեղը, հասնել դրանց, տեղավորվել։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն առաջարկում է 869 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնել
- ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան