Բելառուսը չի դիմել Ռուսաստանին Ռուսաստանի զինված ուժերի տեղակայման հնարավորության վերաբերյալ.Պեսկով
Բելառուսի իշխանությունները Ռուսաստանի ղեկավարությանը չեն դիմել ՌԴ զինված ուժերի տեղակայման հնարավորության կապակցությամբ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքը լրագրողներին գրում է ՏԱՍՍ-ը։
«Բելառուսից այս կապակցությամբ որևէ դիմում չի եղել։ Դուք գիտեք, որ դա հնարավոր է միայն մի երկրի ղեկավարության կողմից մեկ այլ երկրի ղեկավարությանը պաշտոնական դիմելուց հետո։ Այդ առումով՝ կան օրենքով սահմանված ընթացակարգեր, օրենքով սահմանված լիազորություններ։ Բելառուսից ոչ մի դիմում այդ մասին չի եղել»,--ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը կարող են տեղակայվել հանրապետությունում՝ պետության անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, բայց մինչ այժմ նման անհրաժեշտություն չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին