Սյունիքի մարզպետն արձակուրդ է մեկնում
Մինչ ադրբեջանցիները հաստատվել են Սյունիքի մարզում գտնվող Սև լճի հարակից տարածքում, մարզի ղեկավարը մեկնում է արձակուրդ։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ մասնավորապես ասված է.
«1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ից 19-ը ներառյալ:
2. Մելիքսեթ Պողոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը»։
Հարակից հրապարակումներ`
- Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք
- Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել․ Իրինա Յոլյան
- Խոզնավարից մինչև Սև լիճ. զինվորների օրը այսօր փորձել ենք տոնական դարձնել․Իրինա Յոլյան