Վրաերթի էր ենթարկվել նաև ամուսինը
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը hուլիսի 28-ին, ժամը 22.40-ինվրաերթի էր ենթարկել 25-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Օպելի» վարորդը միաժամանակ վրաերթի էր ենթարկել նաև կնոջ 33-ամյա ամուսնուն, որը հուլիսի 30-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Քննությունը շարունակվում է։
`