Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:13 Աշխարհում
Իտալիայում գտնվող Պուտչեմոնը ազատ է արձակվել կալանքից

Իտալիայի դատարանը որոշում է կայացրել կալանքից ազատել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին, ով ձերբակալվել էր Սարդինիա կղզում Իսպանիայի պահանջով: Նախկին ղեկավարը չպետք է լքի Սարդինիան:

Աղբյուր՝ tass.ru

18:58 Տարածաշրջան
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման մասին

Իրանը շատ շուտով կվերադառնա Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) բանակցություններին, լրագրողներին ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիյանը: «Անցած ամիսների ընթացքում մենք չտեսանք ԱՄՆ վարչակազմի դրական քայլերի մի մասն անգամ: Այսպես թե այնպես, Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Աբդոլլահիանը:

Աղբյուր՝ ria.ru

18:43 Աշխարհում
Bad Bunny-ն Billboard Latin Music Awards-ի մրցանակաբաշխության առաջատարն է՝ 10 մրցանակով

Bad Bunny-ն Billboard Latin Music Awards-ի չեմպիոնն է, ով 10 մրցանակների շարքում տուն է տարել տարվա արտիստ տիտղոսը: Հինգշաբթի գերաստղի ստացած մրցանակների թվում էին նաև տարվա «Լատինական թեժ երգը» «Hotkiti»-ի համար և «Տարվա ալբոմը» «YHLQMDLG»-ի համար:

Աղբյուր՝ apnews.com

17:45 Աշխարհում
Էդի Մերֆին մեծ գործարք է կնքել Amazon Studios-ի հետ

Ամերիկացի կատակերգու և դերասան Էդի Մերֆին բացառիկ պայմանագիր է կնքել Amazon Studios-ի հետ, որի համաձայն նա պլատֆորմի համար կխաղա առնվազն երեք ֆիլմերում և կմշակի մի քանի օրիգինալ նախագծեր: Amazon Studios-ի ղեկավար Ջենիֆեր Սալկեն նշել է, որ Մերֆին «լեգենդ է տեսախցիկի առջև և դրա հետևում», և հիշեցրել, որ նա միշտ օրիգինալ պատմություններ և կերպարներ է փոխանցում ամբողջ աշխարհի հեռուստադիտողներին:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:21 Աշխարհում
Մարոկկոյում հայտնաբերվել է հագուստի պատրաստման ամենահին ոսկորե գործիքները

Մարոկկոյում հնագետները հայտնաբերել են 120 հազար տարվա վաղեմության, ոսկորից պատրաստված գործիքներ՝ հագուստ ստեղծելու համար: Դրանք երբևէ գտնված ամենահին նմանօրինակ գործիքներն են: Միջազգային թիմը հայտնաբերել է ավելի քան 60 գործիք Contrebandiers (մաքսանենգներ) քարանձավում՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրի մայրաքաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա:

Աղբյուր՝ france24.com

16:56 Աշխարհում
Իսպանիայի կառավարությունը Պալմա կղզին կհայտարարի աղետի գոտի

Իսպանիայի իշխանությունները Պալմա կղզին (Կանարյան կղզիներ), որտեղ հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն վեցերորդ օրը, կհայտարարեն աղետի գոտի, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը:

Աղբյուր՝ ria.ru

16:36 Աշխարհում
Թոմ Ֆելթոն. Հարի Փոթերի աստղը ուշագնաց է եղել՝ գոլֆի մրցույթի ժամանակ

Դերասան Թոմ Ֆելթոնը դուրս է բերվել Վիսկոնսինի գոլֆի դաշտից այն բանից հետո, երբ ուշագնաց է եղել` Ռայդերի գավաթին ընդառաջ հայտնիների հանդիպման ժամանակ: Չորեքշաբթի 34 տարեկան դարձած դերասանին «բժշկական օգնություն» է ցուցաբերվել, այնուհետև նա ուղարկվել է «բուժման տեղական հիվանդանոց»: Տեղեկացնում է Ամերիկայի Պրոֆեսիոնալ գոլֆիստների ասոցիացիան:

Աղբյուր՝ bbc.com

16:00 Աշխարհում
Չինաստանն անօրինական է ճանաչել կրիպտոարժույթներով բոլոր գործարքները

Չինաստանի Ժողովրդական բանկը որոշել է, որ երկրում կրիպտոարժույթներով բոլոր գործարքները անօրինական են: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով կարգավորիչին:

Աղբյուր՝ gazeta.ru

15:41 Աշխարհում
Ռուսաստանում գրանցվել է համավարակի սկզբից օրական մահացության առավելագույն թիվը

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված 828 մարդ է մահացել: Դա համավարակի սկզբից մահացությունների առավելագույն օրական աճն է: Երկրում SARS-CoV-2 վարակի մակարդակը շարունակում է աճել:

Աղբյուր՝ dw.com

14:39 Աշխարհում
Կիմ Յո-Չենը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե պայմանները բավարարվեն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ազդեցիկ քույրը հայտնել է, որ իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները Հարավի հետ, եթե այն վերջ դնի իր «թշնամական քաղաքականությանը»: Այս կերպ Կիմ Յո-Չենն արձագանքել է Հարավային Կորեայի կողմից կրկնված կոչին՝ պաշտոնապես հայտարարել Կորեական պատերազմի ավարտը:

Աղբյուր՝ bbc.com

14:32 Աշխարհում
Դանիել Քրեյգը ճանաչվեց թագավորական նավատորմի պատվավոր հրամանատար

Անգլիացի դերասան Դենիել Քրեյգը ստացել է Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի պատվավոր հրամանատարի կոչում: Միևնույն կոչումն ունի նաև նրա էկրանային կերպարը՝ Ջեյմս Բոնդը, հայտնում է Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կայքը:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:15 Աշխարհում
Ամենավաղ վկայությունները՝ Ամերիկա աշխարհամասում ապրող մարդկանց մասին

Ըստ նոր բացահայտումների՝ մարդիկ Ամերիկա են հասել առնվազն 7000 տարի ավելի վաղ, քան ենթադրվում էր: Թեման, թե երբ է աշխարհամասն առաջին անգամ բնակեցվել Ասիայից եկածներով, վիճելի է տասնամյակներ շարունակ: Նյու Մեքսիկոյում աշխատող թիմը գտել է 23,000-ից 21,000 տարվա վաղեմության մարդկային ոտնահետքեր:

Աղբյուր՝ bbc.com

14:05 Տարածաշրջան
Թեհրանը հրաժարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջուկային գործարքի վերաբերյալ նախարարական հանդիպումից

Իրանի միջուկային գործարքի մասնակիցները չեն հավաքվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում՝ Իրանի դիրքորոշման պատճառով: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Նրա փոխանցմամբ՝ եվրոպացի մասնակիցները պնդել են ՄԱԿ-ում բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնել, սակայն Թեհրանը հրաժարվել է այս ձևաչափից՝ նախընտրելով շարունակել բանակցությունները Վիեննայում:

Աղբյուր՝ iz.ru

13:40 Աշխարհում
Դերեկ Շովինը կբողոքարկի իր դատապարտման վճիռը

Մինեապոլիսի ոստիկանության նախկին աշխատակից Դերեկ Շովինը մտադիր է բողոքարկել Մինեսոտայի նահանգի վերաքննիչ դատարանի՝ Ջորջ Ֆլոյդի սպանության գործով իր նկատմամբ իրականացված վճիռը: Հունիսին Շովինը դատապարտվեց 22.5 տարվա ազատազրկման:

Աղբյուր՝ reuters.com

13:26 Աշխարհում
Չինաստանը 24 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Թայվանի ՀՕՊ տարբերիչ գոտի

ՉԺՀ-ի ՌՕՈւ օդային խումբը՝ բաղկացած 24 ինքնաթիռից, հինգշաբթի օրը թռիչք է կատարել ինքնահռչակ կղզու ՀՕՊ տարբերիչ գոտում, որիմասին միակողմանի հայտարարել է Թայվանի վարչակազմը, հայտնում է South China Morning Post-ը: «Ի պատասխան՝ մեր ուժերը ուղարկել են ինքնաթիռներ, ռադիո նախազգուշացում և տեղակայել զենիթահրթիռային համակարգեր՝ ինքնաթիռների գործողություններին հետևելու համար»,- ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:

Աղբյուր՝ interfax.ru

12:42 Աշխարհում
Ռոմելու Լուկակուն կոչ է անում գագաթնաժողով անցկացնել սոցիալական մեդիայի հսկաների հետ՝

ռասիզմի դեմ պայքարելու համար: «Չելսիի» հարձակվողը կարծում է, որ ֆուտբոլը պետք է ընդունի «ավելի ուժեղ դիրքեր», քան պարզապես ծնկի իջնելը՝ կոչ անելով ֆուտբոլիստների գագաթնաժողով անցկացնել սոցիալական մեդիա ընկերությունների, կառավարությունների և շահագրգիռ կողմերի հետ ՝ օգնելու պայքարել առցանց ռասիզմի դեմ:

Աղբյուր՝ theguardian.com

12:35 Աշխարհում
Եվրահանձնաժողովը հայց է ներկայացրել Լեհաստանի դեմ

«Այսօր Եվրահանձնաժողովը որոշեց հայց ներկայացնել ԵՄ Արդարադատության դատարան ընդդեմ Լեհաստանի՝ ԵՄ օրենսդրության խախտման պատճառով, որը երաշխավորում է հեռահաղորդակցության ազգային կարգավորիչի անկախությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ gazeta.ru

12:21 Աշխարհում
Հռոմի փողոցներում վայրի խոզերին օգտագործում են իմ դեմ. քաղաքապետ

Հռոմի երթևեկելի, բանուկ ճանապարհով շարժվող վայրի խոզերի խումբը, քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, բուռն քննարկումների առաջին պլան է բերել Իտալիայի մայրաքաղաքի քայքայված վիճակը: Տեսնողների մեծ զարմանքն են առաջացրել 13 վարազներ՝ կոշտ մազածածկույթով և սուր ժանիքներով, որոնք քայլում էին Հռոմի Մոնտե Մարիո արվարձանի բանուկ փողոցներից մեկով:

Աղբյուր՝ theguardian.com

12:06 Աշխարհում
Սուդանում ցուցարարները դադարեցրել են օդանավակայանի աշխատանքը

Հինգշաբթի ցուցարարների խումբը ճանապարհ է ընկել դեպի Սուդանի հյուսիսարևելյան Պորտ Սուդան քաղաքի օդանավակայան, ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը դադարեցվել է: Աղբյուրներից մեկը մանրամասնել է, որ ցուցարարները ճանապարհ են ընկել դեպի թռիչքուղի և դադարեցրել ներքին և միջազգային չվերթները:

Աղբյուր՝ ria.ru

11:52 Աշխարհում
Ֆրանսիայում ձերբակալվել են հինգ նեոնացիստներ՝ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ինչպես նշված է, այս փոքր խմբի երեք անդամներ ձերբակալվել են մայիսին և մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման մասնակից լինելու» մեջ: Մյուս երկուսը նախկինում հանդես են եկել այլ գործում: Ըստ գործակալության աղբյուրների, խմբի թիրախներից մեկը եղել է մասոնական օթյակ:

Աղբյուր՝ tass.ru

11:41 Աշխարհում
65 տարեկան հասակում մահացել է կինոյի և թատրոնի հայտնի ռեժիսոր Ռոջեր Միշելը

Կյանքից հեռացել է «Նոթինգ Հիլ», «Վեներա», «Իմ զարմուհի Ռեյչելը» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերի հեղնինակը: Լուրը հաստատում է Միշելի հրապարակախոսի հայտարարությունը, որում ասվում է. «Մեծ ցավով`ռեժիսոր, գրող և Հարրիի, Ռոզիի, Մեգիի և Սփերոուի հայր Ռոջեր Միշելի ընտանիքը հայտարարում է սեպտեմբերի 22-ին՝ 65 տարեկան հասակում, նրա մահվան մասին»: Մահվան պատճառը չի նշվում:

Աղբյուր՝ theguardian.com

11:09 Աշխարհում
Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը

Գվատեմալայի արևմուտքում սկսել է ժայթքել Ֆուեգո հրաբուխը, հայտնում է Republica-ն՝ վկայակոչելով Աղետների կառավարման ազգային համակարգման կենտրոնի ներկայացուցիչ Դավիդ դե Լեոնին: Նրա խոսքով ՝ ժայթքումը սկսվել է ժամը 5: 00 -ի սահմաններում և հանգեցրել Սենիզայի և Տրինիդադի կիրճերում պիրոկլաստիկ հոսքերի իջեցմանը: Մոխիրն իջել է մի քանի քաղաքների վրա:

Աղբյուր՝ rbc.ru

10:59 Աշխարհում
Հայիթիում ԱՄՆ դեսպանորդը հրաժարական է տվել «անմարդկային» արտաքսումների պատճառով

Երկրաշարժից և քաղաքական անկայունությունից փախած միգրանտներին վերադարձնելու որոշումը «անմարդկային էր»,- ասել է բարձրաստիճան դիվանագետ Դանիել Ֆուտը դատապարտող նամակում: Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ը սկսեց արտաքսման թռիչքները Տեխասի սահմանամերձ քաղաքից, որտեղ կամրջի տակ հավաքվել էր մոտ 13,000 միգրանտ:

Աղբյուր՝ bbc.com

10:50 Աշխարհում
Էլբրուսում լեռնագնացների զոհերի թիվը հասել է հինգ

Այս մասին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախորդ օրը հայտնի դարձավ, որ 5400 մետր բարձրության վրա 23 հոգանոց խումբը, եղանակի վատթարացման պատճառով, օգնություն է խնդրել, ավելի ուշ պարզվեց, որ այն բաղկացած է 19 հոգուց: Սկզբում հինգը ողջ են գտնվել, երեքն արդեն մահացած են եղել, այնուհետև ինին են ողջ գտել, իսկ երկուսին՝ մահացած:

Աղբյուր՝ ria.ru

10:14 Աշխարհում
Ուկրաինացի օրենսդիրները մահափորձից հետո օրենք են ընդունել օլիգարխների մասին

Ուկրաինայի խորհրդարանը հինգշաբթի օրենք ընդունեց, որով կարգադրվում է «օլիգարխներին» գրանցվել և չմիջամտել քաղաքականությունից՝ մեկ օր անց նախագահ Վլադիմիր Զելենսկիի գլխավոր օգնականին սպանելու փորձից, որը, ինչպես հայտնում էին պաշտոնյաները, կարող էր պատասխան լինել բարեփոխմանը:

Աղբյուր՝ reuters.com

19:02 Աշխարհում
Շրի Լանկայի շամանը մահացել է COVID-ից՝ «օրհնված» ջրով բուժումը գովազդելուց հետո

Հայտնի շամանը, ով փորձում էր «օրհնված» ջրով դադարեցնել COVID-19-ի բռնկումը Շրի Լանկայում, մահացել է վիրուսից, հայտնել է նրա ընտանիքը: 48-ամյա Էլիանթա Ուայթը, ով բուժել էր սպորտի աստղերին և անվանի քաղաքական գործիչներին, ներառյալ՝ երկրի վարչապետին, նոյեմբերին պնդել էր, որ կարող է դադարեցնել համավարակը Շրի Լանկայում և հարևան Հնդկաստանում՝ իր «օրհնված» ջրի կաթսաները գետերի մեջ լցնելով:

Աղբյուր՝ aljazeera.com

18:53 Հայաստան
Գրիգոր Արշակյանն ընդունել է Յակուբ Օշիեցկուն

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն: Անդրադարձ է կատարվել Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, 2017թ.-ին ընդունված՝ Լեհաստանի Սեյմի «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին: Երկուստեք կարևորվել է  հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համատեղ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակումը:

Աղբյուր՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ

18:48 Տարածաշրջան
Վրացի քաղաքական գործիչները վիճաբանել են Թբիլիսիում ԵՄ գրասենյակի մուտքի մոտ

Թբիլիսիում՝ Վրաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ, բախում է տեղի ունեցել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և «Միացյալ ազգային շարժման»առաջնորդ Նիկա Մելիայի միջև: Վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանություններ էր տալիս վրացական լրատվամիջոցներին՝ ԵՄ դեսպանի հետ հանդիպումից հետո, երբ մոտեցել է Նիկա Մելիան, միջամտել և սկսել վիրավորել նրան:

Աղբյուր՝ eadaily.com

18:36 Աշխարհում
Նոբելյան մրցանակի բանկետը 2021 թվականին կրկին հետաձգվել է՝ համավարակի պատճառով

Այս տարի Ստոկհոլմում բանկետ չի լինի, և դափնեկիրները կստանան իրենց Նոբելյան մրցանակի մեդալներն ու դիպլոմները իրենց երկրներում, հինգշաբթի հայտնեց Նոբելյան հիմնադրամը: Ավանդական տոնակատարությունները անցյալ տարի ևս փոխարինվել էին: Հիմնադրամը հայտնել է, որ արարողությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ և ուղիղ հեռարձակմամբ՝ իր Նոբելյան մրցանակի թվային հարթակներով:

Աղբյուր՝ reuters.com

17:57 Աշխարհում
Լեպսը պատրաստվում է ալկոհոլ և ծխախոտային ապրանքներ վաճառել «Լավագույն օր» ապրանքանիշի ներքո

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը նախատեսում է ալկոհոլ և ծխախոտ արտադրել՝ իր համանուն երգի անունը կրող «Լավագույն օր» ապրանքանիշի ներքո: Ըստ արդյունաբերական սեփականության դաշնային ինստիտուտի կայքէջի, «Խլեբոսոլնո Պոդվորիե Գրիգորի Լեպս» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է արտիստի կողմից 2018թ.-ին, դիմում է ներկայացրել ապրանքային նշանի գրանցման համար:

Աղբյուր՝ gazeta.ru

17:35 Աշխարհում
«Գիլգամեշ» էպոսի արկածները

Հնագույն կավե սալիկը, որը ցուցադրում է գերմարդկային աստծո պատմության մի մասը, ԱՄՆ-ը կվերադարձնի Իրաք: 3600-ամյա հավատալիքների տեքստը, որը հայտնի է որպես  «Գիլգամեշի երազների տախտակ», հատված է Գիլգամեշի էպոսի շումերական ավանդազրույցներից: Այն աշխարհի ամենահին գրական ստեղծագործություններից է և գողացվել է Իրաքի թանգարանից 1991 թվականին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ:

Աղբյուր՝ bbc.com

16:56 Հայաստան
Վարժանքներ՝ հրետանավորների մասնակցությամբ

Զորամիավորման հրետանային դիվիզիոնի անձնակազմի մարտավարամասնագիտական գիտելիքները և կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 22-23-ը անցկացվել են հրաձգության վարժանքներ։ Պարապմունքի ընթացքում հրետանավորները ոչնչացրել են պայմանական հակառակորդի հենակետերը` գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:44 Աշխարհում
Կիպրոսը չի ներել թուրքաֆիլ հույն արքեպիսկոպոսին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չեղյալ է հայտարարել հանդիպումը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու Ամերիկայի արքեպիսկոպոս Էլպիդոֆորոս Լամբրինիադիսի հետ: Էլփիդոֆորոս Լամբրինիադիսն այդ «պատվին» արժանացավ՝ Նյու Յորքում «Թուրքական տան» բացման արարողությանը մասնակցելու համար, որին ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը:

Աղբյուր՝ eadaily.com

16:36 Հայաստան
Հավաք-խորհրդակցություն

Սեպտեմբերի 23-ին N զորամիավորումում անցկացվել է զորամասերի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, իրավաբանների, հոգեբանների և հոգևոր սպասավորների հավաք-խորհրդակցություն: Ներկայացվել են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին և իրավաբանական խնդիրներին առնչվող մի շարք հարցեր, քննարկվել են դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերը, մշակվել են նոր մոտեցումներ։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

16:17 Աշխարհում
Ջոնի Դեփ. «Ձեզանից ոչ ոք» ապահովագրված չէ «չեղարկման մշակույթից»

Բեղմնավոր կարիերայի համար իսպանական հեղինակավոր կինոփառատոնի լավագույն մրցանակը ստանալիս առաջնային պլանում հայտնված դերասան Ջոնի Դեփն իրեն ներկայացրեց որպես դերերի «չեղարկման մշակույթի» զոհ, որը, նրա խոսքով, տարածվել է կինոոլորտում: Այս մասին Դեփը խոսել է չորեքշաբթի օրը Սան Սեբաստյան միջազգային կինոփառատոնի ժամանակ լրագրողներին հարցերին պատասխանելիս:

Աղբյուր՝ apnews.com

15:36 Աշխարհում
Խորվաթիայի ոստիկանությունը բացահայտել է ժայռի վրա հայտնված կնոջ առեղծվածը

Խորվաթական կղզուց փրկված կինը, որը չէր հիշում, թե ինչպես է այնտեղ հայտնվել, որտեղից է կամ ով է, պարզվել է, սլովակ նախկին դիզայներ է, ով ապրել էր ԱՄՆ-ում և զարդեր էր պատրաստել հայտնիների, այդ թվում՝ Դայանա Ռոսի համար: Ոստիկանությունը չորեքշաբթի օրը հայտնել է,որ կնոջ անունն է Դանիելա կամ Դանա Ադամցովա (57)՝ հավելելով, որ նրա ինքնությունը պարզվել է այն բանից հետո, երբ Խորվաթիայի և Սլովակիայի ընկերներն ու ծանոթները ճանաչել են նրան՝ երկուշաբթի հրապարակված լուսանկարից:

Աղբյուր՝ theguardian.com

15:20 Աշխարհում
Բրիթնի Սփիրսի դատարանի հայցադիմումում ասվում է, որ խնամակալությունը պետք է ավարտվի

Բրիթնի Սփիրսը չորեքշաբթի օրը կայացած դատական նիստի ժամանակ հայտնեց՝ որ համաձայն է իր հոր հետ, որ 2008 թվականից իր կյանքն ու ֆինանսները վերահսկող խնամակալությունը պետք է ավարտվի: Սփիրսի փաստաբան Մեթյու Ռոզենգարտի կողմից Լոս Անջելեսի Գերագույն դատարանում ներկայացված դիմումում ասվում է, որ «լիովին համաձայն է» խնամակալության «արագ» դադարեցմանը, որը խնդրել էր իր հայրը՝ Ջեյմս Սփիրսը սեպտեմբերի 7-ի միջնորդությամբ:

Աղբյուր՝ apnews.com

14:50 Աշխարհում
Խաբարովսկի մոտակայքում կործանված Ան-26-ի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են

Փրկարարները մնացորդներ են գտել Խաբարովսկի երկրամասում գտնվող Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում: Չորեքշաբթի Ան-26-ը, որը տեխնիկական թռիչք էր կատարում, ռադարներից անհետացել է քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա` Խեխցիր արգելոցի տարածքում: Թռիչքի անձնակազմում եղել է վեց մարդ:

Աղբյուր՝ ria.ru

14:14 Աշխարհում
Կյեզան և Դե Լիգտը հաղթանակ են բերել «Յուվենտուսին» Սպեցիայում

Թուրինի «Յուվենտուսը» հաղթեց Իտալիայի ֆուտբոլի առաջնության՝ «Ա» սերիայի հերթական խաղում: «Ծեր Սինյորան» հյուրընկալվել էր «Սպեցիային» և սկզբում 1:2 հաշվով զիջում էր տանտերերին, բայց, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակ կորզել վերջում` 3: 2:

Աղբյուր՝ vesti.ru

13:45 Աշխարհում
Միացյալ Նահանգներում դպրոցականներն առաջարկել են վերադարձնել ստրկությունը

ԱՄՆ Միսսուրի նահանգում Park Hill South ավագ դպրոցի աշակերտները ստորագրահավաք են անցկացրել՝ ստրկության վերադարձի կոչով: Այս մասին հայտնում է Kansas City Star հրատարակչությունը: Դպրոցականներից ոմանց անհանգստացած ծնողները դիմել են ոստիկանություն՝ կոչի հեղինակներին պատժելու պահանջով: Միջադեպի հանգամանքները դեռ անհայտ են. դպրոցական շրջանը չի շտապում մանրամասներ հայտնել:

Աղբյուր՝ gazeta.ru

13:39 Աշխարհում
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ ուղեկցող միջոցառումները տեղի կունենան

Իտալիայի Վենետիկ քաղաքում  հոկտեմբերի 8-10-ը: Հոկտեմբերի 9-ին Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության եկեղեցում, տեղի կունենա համերաշխության աղոթք՝ հոգեւոր եւ պետական առաջնորդների, միջազգային մարդասիրական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ  երգչախմբի կենդանի կատարումներով:  «Ավրորայի» վենետիկյան միջոցառումները ներառում են նաեւ  Aurora Dialogues երկու քննարկում՝ նվիրված ամենահրատապ մարդասիրական մարտահրավերներին:

Աղբյուր՝ IDeA հիմնադրամ

13:29 Աշխարհում
Լիտվան մարդկանց կոչ է անում դեն նետել չինական հեռախոսները

Լիտվայի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ սպառողները պետք է դեն նետեն իրենց չինական հեռախոսները և խուսափեն նորերը գնելուց: Կիբերանվտանգության ազգային կենտրոնի զեկույցը փորձարկել է չինական արտադրողների 5G բջջային հեռախոսները: Այն պնդում էր, որ Xiaomi-ի մեկ հեռախոսն ունի գրաքննության ներկառուցված գործիքներ, իսկ Huawei-ի մեկ այլ մոդել ունի անվտանգային թերություններ:

Աղբյուր՝ bbc.com

13:13 Հայաստան
Տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը

Սեպտեմբերի 19-ից 21-ը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում անցկացվեց «Սասունցի Դավիթ աշխարհազոր» ջոկատի հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան  ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էր 6 թիմ: 3-րդ տեղի  համար պայքարում Ուրարտուն հաղթեց Զովունիին, իսկ եզրափակչում հուշամրցաշարի նախորդ տարվա չեմպիոն Փյունիկը 4:0 հաշվով առավելության հասավ Հրազդանի նկատմամբ՝ երկրրոդ տարին անընդմեջ դառնալով չեմպիոն:

Աղբյուր՝ Պաշտոնական հաղորդագրություն

12:41 Աշխարհում
Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարն աճուրդում ռեկորդներ կսահմանի

Ֆրիդա Կալոյի ինքնանկարը, որում պատկերված է նաև իր ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, Նյու Յորքում կայանալիք աճուրդի ժամանակ կվաճառվի ավելի քան 30 միլիոն դոլարով, չորեքշաբթի հայտնել է Սոթբիսը: «Diego y yo» (Դիեգոն և ես)՝նկարված 1949 թվականին, «պատրաստվում է կոտրել» Կալոյի ներկայիս 8 միլիոն դոլար աճուրդային ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին, ասվում է աճուրդի տան հայտարարության մեջ: Արվեստի գործը կդառնա Սոթբիսըի նոյեմբեր ամսվա մեծ վաճառքի գլխավոր աստղը:

Աղբյուր՝ france24.com

12:16 Աշխարհում
«Մենք հարգանքով վերաբերվեցինք Կումանի որոշմանը». «Բարսելոնայի» նախագահ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի արարքը, ով մամուլի ասուլիսի ժամանակ տեքստը թերթիկից է կարդացել: 58-ամյա հոլանդացի մասնագետը ելույթի ընթացքում համբերություն է խնդրել և ասել, որ մրցաշրջանը հաջող կլինի, եթե կապտանռնագույնները Իսպանիայի առաջնությունն ավարտեն բարձր դիրքում:

Աղբյուր՝ sport-express.ru

12:05 Աշխարհում
90 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ֆայֆը

Նա առավել հայտնի է «Last of the Summer Wine» սիթքոմում 25 տարի շարունակ մարմնավորած Հովարդի կերպարով: Դերասանը հանդիսատեսին հայտնի է նաև մի շարք ամերիկյան ֆիլմերից, որոնցից են «Բաբելոնը» և «Աշխարհի շուրջը 80 օրում»-ը:

Աղբյուր՝ bbc.com

11:50 Աշխարհում
Գիտնականները ստեղծել են օդում թռչող միկրոչիպեր

Օգտագործելով բնական նախատիպերը՝ գիտնականները ստեղծել են պատմության մեջ ամենափոքր թռչող կոնստրուկցիաները: Ավազի հատիկի չափերի միկրոպրոցեսորները՝ հագեցած գերփոքր սենսորներով, սնուցման աղբյուրներով, անլար հաղորդակցության և օպերատիվ հիշողության համար ալեհավաքներով, կարող է վերահսկել օդով փոխանցվող վարակվածությունն ու վիրուսները և կատարել բազմաթիվ այլ առաջադրանքներ:

Աղբյուր՝ ria.ru

11:29 Աշխարհում
Էթնիկ սերբերը բողոքի ակցիա են անցկացրել Կոսովոյի կառավարության որոշման դեմ,

որն արգելել է սերբական համարանիշներով մեքենաները: Նրանք վրանային ճամբար են կազմել Սերբիայի հետ սահմանին և արգելափակել սահմանային երթևեկը այն բանից հետո, երբ էթնիկ ալբանացիների գլխավորած կառավարությունը երկուշաբթի որոշեց պարտավորեցնել սերբական համարանիշերով վարորդներին՝ ժամանակավոր համարանիշներ տեղադրել Կոսովո մտնելիս:

Աղբյուր՝ france24.com

11:02 Աշխարհում
Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին երկրի կենտրոնական բանկի վրա հարձակման մեջ

Վենեսուելայի բանկի սերվերների վրա հարձակումը, որը հինգ օր տապալեց երկրի գլխավոր ֆինանսական հաստատության համակարգերը, կազմակերպվել է ԱՄՆ-ից, հաղորդել է փոխնախագահ Դալսի Ռոդրիգեսը: «Հարձակման թիրախը բանկի հիմնական համակարգերն էին ... Իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. այս հարձակման ծագումը, դրա հետքերը գտնվում են ԱՄՆ-ում»,- ասել է Ռոդրիգեսը՝ Կարակասի Միրաֆլորես պալատում ելույթ ունենալիս:

Աղբյուր՝ ria.ru

10:54 Աշխարհում
Ալժիրը փակում է օդային տարածքը Մարոկկոյի համար

«սադրանքների և թշնամական» գործողությունների պատճառով: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ալժիրի նախագահությունը՝ Արևմտյան Սահարայի հակասությունների շուրջ երկու երկրների միջև վերջին վեճից հետո:

Աղբյուր՝ france24.com

10:33 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Հեմին» և դուրս մնաց Լիգայի գավաթից

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Վեսթ Հեմին» (0:1): Իններորդ րոպեին հյուրերից դարպասը գրավեցին Մանուել Լանսինին:

Աղբյուր՝ sport-express.ru

10:09 Աշխարհում
Ավելի քան 30 մարդ է մահացել Գվինեա-Բիսաուի բուժաշխատողների գործադուլի ժամանակ

Գործադուլը կաթվածահար է արել առողջապահական համակարգը, չորեքշաբթի հայտնել է բուժքույրական արհմիության ներկայացուցիչը: Աշխատանքի պայմանների, վարձատրության և այլ հարցերի շուրջ բոյկոտը հայտարարվեց երկուշաբթի Արևմտյան Աֆրիկայի փոքրիկ երկրում, որտեղ անընդհատ ոչ բավարար հագեցած հիվանդանոցներն ու կլինիկաները վաղուց զայրացրել են աշխատողներին և վտանգված հիվանդներին:

Աղբյուր՝ reuters.com

19:52 Աշխարհում
Մահացել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի երաժշտության հեղինակը

Մահացել է բրիտանացի կոմպոզիտոր Մեթյու Սթրաչանը: Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 22 -ին, երաժշտի տուն շտապ օգնություն է կանչվել: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: Կոմպոզիտորը ծնվել է 1970 թվականի դեկտեմբերի 11-ին Լոնդոնում: Նա հայտնի է դարձել որպես «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի շոուի երաժշտության հեղինակ: Նրա ստեղծագործությունները հնչել են նաև «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմում և շատ այլ ֆիլմերում և սերիալներում:

Աղբյուր՝ lenta.ru

19:11 Աշխարհում
«Նապոլիի» ֆուտբոլիստները կհագեն Armani համազգեստ

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանիի ապրանքանիշը՝ Emporio Armani-ն, ստեղծել է սպորտային համազգեստ «Նապոլի» ակումբի խաղացողների համար: Այս մասին դիզայները պատմել է GQ ամսագրին տված հարցազրույցում: Ինչպես նշում է ամսագիրը, բաց կապույտ համազգեստի վրա լինելու է «EA7» ապրանքանիշի լոգոն:

Աղբյուր՝ gazeta.ru

18:50 Աշխարհում
Թրամփը դատի է տվել զարմուհուն և New York Times-ին՝ հարկային պատմության համար

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տալիս իր զարմուհուն և New York Times-ին՝ 2018 թվականի հոդվածի համար, ըստ որի, նա ներգրավված է եղել «կասկածելի հարկային սխեմաներում»: Հայցը, որը ներկայացվել է Նյու Յորքում, մեղադրում է Մերի Թրամփին և թերթի լրագրողներին «նենգ դավադրությամբ» գաղտնի փաստաթղթեր ձեռք բերելու մեջ:

Աղբյուր՝ bbc.com

18:32 Աշխարհում
Ան-26-ը անհետացել է ռադարներից Խաբարովսկի երկրամասում

Ան-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ, դադարել է կապի դուրս գալ Խաբարովսկի մոտակայքում:

Աղբյուր՝  dw.com

18:17 Աշխարհում
Հնդկաստանում հազվագյուտ ռնգեղջյուրի եղջյուրներ են այրվում որսագողության դեմ պայքարի շրջանակներում

Մոտ 2,500 հազվագյուտ եղջյուր է ոչնչացվել չորեքշաբթի՝ Հնդկաստանի հյուսիս-արևելքում իր տեսակի մեջ առաջին արարողության ժամանակ, ռնգեղջյուրի համաշխարհային օրվան նվիրված, որսագողության դեմ արշավի շրջանակներում: Ռնգեղջյուրի եղջյուրի առևտուրն արգելված է 1977 թվականից՝ Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով:

Աղբյուր՝ france24.com

17:46 Աշխարհում
Մահացել է «Ընկերներ» և «Սեքսը մեծ քաղաքում» սերիալներից հայտնի դերասան Ուիլի Գարսոնը

57 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Ուիլի Գարսոնը: Այս մասին հայտնել է նրա որդին Instagram-ի իր էջում:

Աղբյուր՝ ria.ru

17:25 Հայաստան
ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը՝ Ղազախստանում

Սեպտեմբերի 23-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք նիստի ընթացքում կքննարկվեն իրավական տարբեր ոլորտներում, հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցության պլանների իրականացման հարցեր: Հայաստանից ներկա կլինի ՀՀ գլխավոր դատախազը:

Աղբյուր՝ ՀՀ դատախազություն 

16:57 Աշխարհում
Անգելա Մերկելին հավերժացրել են ոսկով

Գերմանական խանութներում կարելի է գնել ոսկե սկավառակներ՝ Գերմանիայի հեռացող կանցլեր Անգելա Մերկելի դիմանկարով: Առցանց խանութներից մեկը, որն առաջարկում է գնել Ֆրաու կանցլերի պատկերով ոսկի, հիշատակում է նրա «տպավորիչ քաղաքական կարիերան» և արժանիքները:

Աղբյուր՝ vesti.ru

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}