Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համար
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը «ԼԻՆՔՍ» միջազգային կազմակերպության հետ համատեղ սկսել են «Դպրոցականների քարոզարշավ 2021՝ Հարավային Կովկասն առանց ականների» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։
«Այս ծրագրի շրջանակներում հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի, Երևանի և Արցախի Հանրապետութան երեխաների համար իրականացվեցին ականային վտանգի իրազեկման դասընթացներ։ Դասընթացների ավարտին երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր ականազերծողներից»,- ներկայացնում են կենտրոնից։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց