Բարձրախոսը միացած էր. «Թույն ա, մեր կոմ նայի էլի, իշմարներ ենք անում»
«Հայաստան» դաշինքի պահանջի պնդումից հետո ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նիստը վարող ավագ պատգամավոր Կնյազ Հասանովին մի քանի դիտարկում արեց։
«Սաղ լավ ա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կոմ նայի էլի, իշմարներ ենք անում։ Մնացածը թույն էր»,-ասաց Ռուբինյանը՝ չիմանալով, որ բարձրախոսներն անաջատած չեն։
Հիշեցնենք, որ առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: ՔՊ-ից փոքրամասնությունների ցուցակով ընտրված ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը 76 տարեկան է։ Հենց նա էլ վարում էր անդրանիկ նիստը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում «Հայաստան»-ի պատգամավորներն ի նշան բողոքի ձեռքերով հարվածներ հասցրեցին սեղաններին
- Կաթողիկոսը՝ պատգամավորներին. Աղոթում ենք, որ Աստված իմաստություն պարգևի ձեզ
- Պատգամավորների երդումից հետո հնչեցին ծափահարություններ
- «Հայաստան» դաշինքի պատգամավորները նիստին մասնակցում են ազատազրկված համայնքապետերի լուսանկարներով շաիկներով
- ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի պատերազմում զոհվածների հիշատակը