Իրավունք 16:31 02/08/2021 Հայաստան

Էլինար Վարդանյանը՝ դատախազությանը. Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հետաքրքրում է՝ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ բուժօգնություն ստանո՞ւմ է  իր գործընկեր, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, որ վիրավորում էր ստացել Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում։

Այս ու մի քանի այլ հարցեր նա ուղղեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, որ ամբիոնի մոտ էր ու պատասխանում էր իրեն հասցեագված հարցերին։

«Պարոն Չարչյան, Դուք որ անցել եք այդ փորձության միջով, ինչպես նաև այստեղ նստած մեր ընկերներից շատերը, շատ լավ են հասկանում անազատության մեջ գտնվելու՝ ոչ միայն հոգեբանական, այլև առողջական խնդիրները»,-արձագանքեց Մինասյանը։

Նրա խոսքով, անազատության մեջ գտնվող պատգամավորների նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են կիրառվում, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանին արգելել են այցելել նրան։

«Սա է այս իշխանության իրական կերպարը, որ նույնիսկ ԱԺ պատգամավորին, որն ունի ՔԿՀ այցելելու սահմանադրական մանդատ, արգելում են առանց հիմնավորման»,-ասաց Մինասյանը։

Չարչյանը շարունակեց՝ կա՞ հնարավորություն ճշտելու Սյունիքի մարզի  անազատության մեջ գտնվող համայնքապետերի ու պատգամավորների առողջական վիճակը, դիմենք նախագահողին, որպեսզի նրանց օգնություն ցուցաբերվի։

«Լինելով բարձրագույն մարմին՝ մեր կրավորական դիրքը պետք է շարունակե՞նք, թե՞ ինչ որ գործողություններ պետք է ձեռարկենք»,-հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Մինասյանը հույս հայտնեց, որ Չարչյանի հարցը լսելի է թե իշխող ուժի պատգամավորներին, թե նիստը նախագահողին։

«Չկրկնվեմ, բայց դա մեր պարտականությունն է։ Իշխանությունը պետք է ունենա այդ պարտականության ընկալելու, գիտակցելու կարողությունը, և քայլեր ձեռնարկի»,-նշեց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը։

Նա ընդգծեց, եթե Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ԱԺ ամբիոնից չներկայացան, ապա դա պետք է գնահատվի ոչ միայն Սահմանդրությամբ ամրագրված ընտրելու ու ընտրվելու իրավունքի խախտում, սահմանադրական կարգի խախտում, այլև մարդկանց առողջության դեմ ուղղված գործողություններ։

Նույն խմբակցությունից Էլինար Վարդանյանն էլ արձագանքեց Գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը, ըստ որի, ԱԺ թեկնածուներն ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն  է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։

«Նրանք ոչ թե ԱԺ պատգամավորի թեկնածուներ են, այլ ԱԺ պատգամավորներ։ Այս ի»նչ մտքեր եք արտահայտում։ Իրավագիտությունից հեռու էս ի՞նչ մեկնաբանություններ եք անում»,-ասաց նա։

Աժ-ում հնչեցված այն մտքին, թե ԱԺ գործառությների մեջ չի մտնում պատգամավորների ազատ արձակումը պահանջելը, Էլինար Վարդանյանը նկատեց՝ այսինքն, ԱԺ գործառույթների մեջ չի՞ մտնում պահանջել Սահմանդրության ու ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների պահպանումը։
«Բա ո՞րն է մտնում ԱԺ գործառույթների մեջ։ ԱԺ  գործառույթների մեջ չի՞ մտնում նաև այն, որ այսօր Ադրբեջանում մեր երկու հայրենակիցներին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման էլի ձեր լուռ համաձայնության ներքո։ Մեկ շաբաթ առաջ ևս երկուսին 15 տարվա ազատազրկման էին դատապարտել։ Բա ո՞ւր կորավ ժողովրդավարության բաստիոնը»,-ասաց նա։

Էլինար Վարդանյանը նաև մի հարց ուղղեց Արծվիկ Մինասյանին, եթե իր կամքից անկախ ԱԺ պատգամավորները չեն կարողանում ներկայանալ ԱԺ, այդ պարագայում ԱԺ մարմինների ձևավորումը կարո՞ղ է համարվել օրինական, թե՞ ոչ։

Մինասյանը նախ հայտարարեց՝ զորակցություն են հայտնում գերության մեջ գտնվող հայրենակիցներին ու վճռականությունը, որ ամեն ջանք ու հնարավորություն օգտագործելու են օր առաջ նրանց հայրենիք վերադարձնելու համար։

«Սրանում մեր ընտրողները պետք է համոզված ու վստահ լինեն»,-ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է դատախազության տարածած հաղորդագրությանը, ապա Մինասյանը, օգտագործած բառապաշարն անթույլատրելի համարեց։

«Երևում է դատախազությունը դեռ չի հանդիպել պառլամենտում ներկայացված այնպիսի քաղաքական ուժի, որ իրենց կկանչի պատասխանատվության։ Այս ամբիոն պետք է գա դատախազն ու հլու հնազանադ պատասխանի հարցերին»,-ասաց Մինասյանը՝ դատախազության իրավական հիմնավորումը որակելով իրավական անգրագիտության գոհար ու ԱԺ-ին, Սահմանդրության նկատմամբ արհամարհանք։

Մինասյանն ասաց, եթե անազատության մեջ գտնվող իրենց գործընկերները չներկայանան ԱԺ, ապա ընտրական գործընթացը կլինի ոչ օրինական, իսկ իրենք դրա մասնակից չեն լինի։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}