Իրավունք 14:46 03/08/2021 Հայաստան

Փաստաբան. Արարատ Միրզոյանի ծեծի գործով դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել

Փաստաբան Միքայել Շխիմյանն ահազանգում է.

«Ճնշումները, իրենց առաքելությանը հավատարիմ Դատավորների նկատմամբ շարունակվում են, այս անգամ հերթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր, «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» նախագահ Սերգեյ Մարաբյանինն է․ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդմամբ-հանձնարարությամբ, կարգապահական հետապնդումների հարուցման հանձնակատարի՝ արդարադատության նախարարի ժ/պ-ի կողմից վարույթ է հարուցվել Դատավոր Ս․Մարաբյանի նկատմամբ։

Վարույթը վերաբերվում է ԱԺ նախկին նախագահ Ա․Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ կայացված որոշմանը։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելուն, մասնավորապես առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, որոշում կայացնելով նշված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, հիշեցնեմ, որ տվյալ գործի կապակցությամբ զեկույց-խորհրդակցություն էր կայացել ՀՀ վարչապետի մոտ, որը հերառձակվել էր նաև հեռուստատեսությամբ, որին ի թիվս այլոց մասնակցում էր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը։


Նշված որոշման օրինականությունը ստուգվել է Դատավոր Ս․Մարաբյանի կողմից, որի արդյունքում որոշում է կայացվել առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու,  իսկ քննիչի միջնորդությունը մերժելու մասին։ Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել գործով մեղադրյալի այլուրեքությունը (aлиби)-ին, մասնավորապես դեպքի վայրում առհասարակ չգտնվելու հանգամանքը փաստող ապացույցը, ավելի կոնկրետ, ըստ գործում առկա մեղադրյալի հեռախոսազանգերի վերծանումների, ենթադրյալ դեպքի պահին մեղադրյալը գտնվելիս է եղել լրիվ այլ վայրում, այսինքն օբյեկտիվ իրականության մեջ, որևէ այլ որոշում քան քննիչի միջնորդությունը մերժելը տվյալ գործով հնարավոր չէր կայացնել։

Դատավորը տվյալ դատական նիստի ընթացքում կողմերին հայտնել է, որ քաջատեղյակ է սույն գործի կապակցությամբ տեղի ունեցած և հեռուստատեսությամբ լուսաբանված քննարկում-զեկույցի մասին, հավելելով որ որևէ կողմնակի միջամտություն չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր կողմից արդարադատություն իրականացնելու իր առաքելության վրա, և նշված համատեքստում կողմերին առաջարկել է նաև կարծիք հայտնել իրեն բացարկ հայտնելու կապակցությամբ, ինչին կողմերը սակայն չեն համաձայնվել։ Կարծում եմ որ առնվազն նույն կերպ պետք է վարվեր նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, սույն գործը քննության առնելիս, սակայն բնականաբար այդպես չի վարվել․․․

Դատավորի նշված որոշման դեմ դատախազության կողմից բերվել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ և որոշում է կայացվել Դատարանի որոշումը բեկանելու մասին։ Նշված որոշմանը, մասնավորապես դրանում առկա ձևակերպումներին չեմ ցանկանում մանրամասն անդրադառնալ, այն մասնավորապես առկա է ազատ շրջանառության մեջ, խոսքը վերաբերվում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի թիվ ԵԴ/0980/06/20 որոշմանը, այն ըստ էության երկրորդ կամ միգուցե նաև չորրոդ պլան է մղում «չփարատված կասկած» կոչվածը և ըստ էության ուղղորդում է իրավապահներին առաջնորդվել անձի ոչ թե անմեղության, այլ մեղավորության կանխավարկածով, այլ կերպ ասած իրավական նիհիլիզմի դրսևորման վառ օրինակ․․․

Հետաքրքիր և հատկանշական է սույն իրադարձությունների խրոնոլոգիան, մասնավորապես դատախազի կողմից զեկուցագիր ներկայացնելու, այդ ընթացքում Դատավորի կողմից այլ «զգայուն» գործերով արդարադատություն իրականացնելու, գլխավոր դատախազի կողմից նախարարին դիմելու և վերջինիս կողմից վարույթ հարուցելու ժամանակահատվածները, սակայն դրանց և մի շարք հետաքրքիր այլ հանգամանքների կանդրադառնանք արդեն սույն վարույթի կապակցությամբ կայանալիք ԲԴԽ նիստի ընթացքում։

Մի խոսքով, վերահաստատում եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ․Գրիգորյանի վարույթի շրջանակներում իմ կողմից արտահայտած դիրքորոշումը, մասնավորապես այն, որ որդեգրված սույն արատավոր պրակտիկան, խոսքը վերաբերվում է նմանատիպ վարույթների հարուցմանը, ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն դատավորի գործունեությանը և անկախությանը, ինչու ոչ նաև, քողարկված ազդակ մյուս դատավորների համար, արդարադատություն իրականացնելիս, «մի պահ մտածելու կոչ․․․»։

Ինչ է նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը արդարադատություն իրականացնելու համար, մասնավորապես պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար․․․ հա, ի դեպ ևս մեկ, ըստ Ինձ հատկանշական հանգամանք, որը կարծում եմ անուղղակի կապ ունի այս ամենի հետ, մասնավորապես մինչև սույն վարույթը հարուցելը, սակայն խնդրո առարկա որոշումը կայացված լինելուց հետո, Դատավոր Ս․Մարաբյանի կողմից բեկանվել և դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել հանրության լայն շրջանակներում հայտնի Դավիթ «պատրոն» Գալստյանը․․․ հետևությունները թողնում եմ Ձեզ, մանրամասները հետագայում!!!»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:25
Բեքհեմի որդին նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սեպտեմբերի 4-ին Ռոմեոն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պերմի համալսարանում 6 մարդու գնդակահարածի հայրը պատմել է որդու մասին
Պերմի համալսարանում հրաձգություն կազմակերպած երիտասարդ Թիմուր Բեկմանսուրովի հայրը պատմել է որդու մասին: Այդ մասին հաղորդում է RT-ն իր...
Աղբյուր` Panorama.am
17:52
20.09.2021. «Հենակետ». Քարվաճառ ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունել է կառուցում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում
Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արմեն Սարգսյանը, ՔՊ-ականները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր. հայտարարություն
Մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ  Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ալբանիայի նոր կառավարությունը, որտեղ տղամարդիկ ևս ներկայացված են
Ալբանիայի նոր կառավարության կազմում կանայք գերակշռում են․ 17-հոգանոց կաբինետում 12-ը կանայք են։ Կառավարության կազմը հաստատվել է նախորդ ուրբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ալեն Ղևոնդյան. Դուք կռվելո՞ւ եք ձեր երկրի գոյության համար
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա...
Աղբյուր` Panorama.am
17:20
20.09.2021. Անհետ կորած զինծառայողների որոնումներն արդյունք չեն տվել
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։
Աղբյուր` Panorama.am
17:14
Գվինեայում բախվել են «RusAla»-ի մասնաճյուղի երկու բեռնատար գնացքները
Գվինեայում «RusAla»-ի Rusal CBK մասնաճյուղի բոքսիտին տեղափոխող երկու բեռնատար գնացքներ բախվել են իրար, ինչի հետևանքով մեկ մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սեպտեմբերի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում
Pfizer-ն այսօր հայտարարել է, որ իր COVID-19 պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում, և որ շուտով ԱՄՆ-ից թույլտվություն...
Աղբյուր` Panorama.am
16:41
Թուրքիան և Ադրբեջանը աֆղան ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու գործընթացում են․ IRC
Զեկույցները ցույց են տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հնարավոր է աֆղան ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջան տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Վրաստանում գրանցվել է վերջին մեկուկես ամսվա պատվաստումների ամենացածր ցուցանիշը
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 7 720 մարդ: Սա հուլիսի 26-ից ի վեր, երբ երկրում սկսվեց համընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
16:24
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Հայաստանի տարածքում սեպտեմբերի 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայաստան-Լեհաստան. Կանանց հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Սեպտեմբերի 21-ին` 19:30-ին` Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ-ի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
16:00
Պեսկովը հաստատել է Էրդողանի՝ Ռուսաստան այցի նախապատրաստումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:52
Հվ․Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիկսենը (Նորվեգիա) և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան ավարտել...
Աղբյուր` Panorama.am
15:45
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
15:37
Սոֆյա Հովսեփյան. Եռամսյա հավաքին տարել են էս գոտիներից և տվել պահեստազորայիններին
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակակն գործիչ Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Չէ, էս մեկն արդեն լռելու չէ, էս մեկն արդեն անփութություն չէ , էս...
Աղբյուր` Panorama.am
15:30
Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում 2 ներկայացում կխաղա
Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ...
Աղբյուր` Panorama.am
15:17
Նոր մանրամասներ Նիդերլանդներում ՀԲԸՄ անդամ 2 հայ կանանց սպանությունից
Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 17-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում դանակահարության պատճառով սպանվել էին «Հայկական բարեգործական ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Մահացել է վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը
Մահացել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոյի և թատրոնի հանրահայտ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
14:56
Վստահ եմ՝ բանակցությունների միջոցով կհասնենք նրան, որ Գորիս-Կապան ճանապարհը կաշխատի նորմալ ձևով. Վահան Քերոբյան
«Մենք բոլորս անհանգստացած ենք այն վիճակով, որ այսօր կա, բայց նաև վստահ ենք, որ այդ խնդիրը շատ մոտ ապագայում կլուծվի»,-...
Աղբյուր` Panorama.am
14:50
Պատրիարք Կիրիլը ծաղիկներ է դրել Վոլգոգրադի «Փառքի պանթեոն» հուշահամալիրում
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ծաղիկներ է դրել Վոլգոգրադի Մամաև Կուրգանի «Փառքի պանթեոն» հուշահամալիրի անմար կրակի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Ֆրանսիան դեմ է Ավստրալիայի հետ ԵՄ ազատ առևտրի բանակցություններին
Դժվար թե Եվրամիությունը կարողանա շարունակել Ավստրալիայի հետ ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները, քանի որ վստահությունը խաթարվել է՝...
Աղբյուր` Panorama.am
14:25
Լեհաստանում Ղազախստանի հայցով հայտարարվել է ռուսաստանցու ձերբակալության մասին
Վարշավայում ձերբակալել են «Wex» կրիպտոարժութային բորսայի նախկին ղեկավար Դմիտրի Վասիլևին։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԱՀԿ ղեկավարը ժամանել է Քաբուլ՝ «Թալիբան»-ի հետ բանակցությունների
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այսօր ժամանել է Քաբուլ: Այս մասին, Tass-ի...
Աղբյուր` Panorama.am
14:07
Գեղամ Նազարյան. Հենց մենք պետք է լինենք այդ արարողության առաջին մասնակիցները
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հասարակական գործիչ Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, անմահացած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}