Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:57 Աշխարհում
Բեռլինի արվեստի շաբաթին ներկայացվել է 3 միլիոն դոլար արժողությամբ թխվածքաբլիթ

Ավոկադոյով բլիթը կազմված է 18 կարատանոց ոսկու 27 առանձին կտորից: «Ո՞վ է ուզում ապրել հավերժ» վերնագրով այս արվեստի գործի հեղինակը գերմանացի նկարիչ Թիմ Բենգելն է: Նրա խոսքով՝ ինքը ցանկանում էր «պատկերել ներկա սերնդի ժամանակի ոգին»:

Աղբյուր՝ gazeta.ru

16:28 Աշխարհում
Փարիզում ավարտվել են այրված Փարիզի Աստվածամոր տաճարի ամրացման աշխատանքները

Ավարտվեցին 2019 թվականին հրդեհից ավերված Նոտր Դամի տաճարի (Notre Dame de Paris) ամրապնդման անվտանգության և ապահովման աշխատանքները, ուստի տաճարը պատրաստ է վերանորոգման: Նախագահ Մակրոնը խոստացել է, որ 12-րդ դարով թվագրվող տաճարը կվերակառուցվի և կվերաբացվի հավատավորների համար մինչև 2024 թվականը, երբ Ֆրանսիան անցկացնի Օլիմպիական խաղերը:

Աղբյուր՝ reuters.com

16:09 Տարածաշրջան
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կիպրոսի վերաբերյալ Հարավային Եվրոպայի

պետությունների ղեկավարների գագաթնաժողովի որոշումը: EUMED 9 գագաթնաժողովին մասնակցում էին Ֆրանսիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Մալթայի, Պորտուգալիայի և Սլովենիայի պետությունների և կառավարությունների ղեկավարները: Արդյունքների վերաբերյալ հռչակագիրը հաստատել է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման հանձնառությունը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն՝ քաղաքական հավասարությամբ երկհամայնքային, երկգոտի ֆեդերացիայի հիման վրա:

Աղբյուր՝ ria.ru

15:54 Հայաստան
Շառլոտտա Ջոնս - «Իշամեղու». Պրեմիերա

Սեպտեմբերի 22-ին և 23-ին տեղի կունենա մեծ պրեմիերա Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Փոքր բեմում: «Իշամեղու»՝ տրագիկոմեդիա 2 մասից: Ներկայացման սկիզբը՝ 19։00-ին:

Աղբյուր՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 

15:24 Աշխարհում
№14 թայֆունը հարվածել է Ճապոնիային

Ճապոնիայի ողջ բնակչությունը պատրաստվում են պոտենցիալ աղետալի եղանակային պայմաններին: Թայֆուն №14-ը տեղատարափ անձրևներ եւ ուժեղ քամիներ է առաջացրել երկրի արևմտյան եւ կենտրոնական շրջաններում: Ուրբաթ երեկոյան թայֆունը հարվածեց Կյուսյու կղզու ափերին և շարունակում է շարժվել դեպի արևելք:

Աղբյուր՝ nhk.or.jp

15:15 Աշխարհում
Կորալի համաշխարհային ծածկույթը 1950-ականներից ի վեր նվազել է կիսով չափ

Ըստ հազարավոր խութերի հետազոտությունների վերլուծության, 1950-ականներից ի վեր աշխարհում կորալային խութերի քանակը կիսով չափ կրճատվել է՝ գլոբալ տաքացման, ձկնորսության չարաշահման, աղտոտման և աճելավայրերի ոչնչացման պատճառով: Կորալային խութերը սննդի կենսական աղբյուր են ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց համար, հատկապես այն կղզիների բնիկների համար, որտեղ ձկները կենդանական սպիտակուցների հիմնական աղբյուրն են:

Աղբյուր՝ theguardian.com

14:12 Աշխարհում
Աֆղանստանում աղջիկներին հեռացնում են միջնակարգ դպրոցից

Շաբաթ օրը աղջիկներին թույլ չտրվեց վերադառնալ Աֆղանստանի ավագ դպրոց այն բանից հետո, երբ Թալիբանի նոր ղեկավարները կարգադրեցին միայն տղաներին և տղամարդ ուսուցիչներին վերադառնալ դասարան:

Աղբյուր՝ france24.com

14:01 Աշխարհում
5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլյան կղզիների հյուսիսում

Սեյսմոլոգները գրանցել են 5,5 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտակայքում, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքը: Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով շաբաթ առավոտյան:

Աղբյուր՝ interfax.ru

13:29 Աշխարհում
«Յուվենտուսը» ցանկանում է «Ռեալից» վարձել Յովիչին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է կարիերա շարունակել Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի փոխանցմամբ, 23-ամյա սերբ խաղացողին հավակնում է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբը կցանկանար վարձել ֆուտբոլիստին, սակայն «Ռեալը» մտադիր է վաճառել նրան:

Աղբյուր՝ sport-express.ru

13:12 Աշխարհում
Թոմ Քրուզը նախադիտում է ստացել SpaceX-ի առաջին մասնավոր անձնակազմից

SpaceX-ի առաջին մասնավոր չարտերային թռիչքի ներկայացուցիչները ուրբաթ հայտնել են, որ դերասանը հեռախոսազրույց է ունեցել ավելի քան 360 մղոն հեռավորության վրա գտնվող չորս տիեզերագնաց զբոսաշրջիկների հետ: Հինգշաբթի օրը տեղի ունեցած զրույցը, ինչպես ամբողջ եռօրյա թռիչքը, մասնավոր են եղել, ուստի մանրամասներ չեն հրապարակվել:

Աղբյուր՝ apnews.com

12:50 Աշխարհում
Պենտագոնը Քաբուլում խաղաղ բնակիչների վրա ԱՄՆ-ի օդային հարվածը ճանաչել է «ողբերգական սխալ»

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավարը ներողություն է խնդրել՝ անցած ամիս Աֆղանստանի մայրաքաղաքում ամերիկյան անօդաչուի հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան համար՝ կատարվածը «ողբերգական սխալ» անվանելով:

Աղբյուր՝ dw.com

12:22 Հայաստան
Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերան

Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա գրված «Ձայն մարդկային» մոնոօպերան քնարական ողբերգություն է 1 գործողությամբ։ Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան, մենակատարն է Վարսենիկ Ավանյանը (մեցցո-սոպրանո): Դաշնամուրային նվագակցում՝ Վասիլի Ռոլիչի: Պրեմիերան կկայանա Բյուրականի արվեստի ակադեմիայում սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին:

Աղբյուր՝ toms.am

11:45 Աշխարհում
Լրատվամիջոցները իմացել են, թե որքան գումար կվաստակի Մեսսին «Պարի Սեն Ժերմենում» երեք մրցաշրջանում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական ֆուտբոլային ակումբում երեք մրցաշրջանի ընթացքում կարող է վաստակել առնվազն 110 միլիոն եվրո, հաղորդում է L'Equipe-ը:

Աղբյուր՝ rsport.ria.ru

11:34 Աշխարհում
Վենեսուելայի նախագահ Մադուրոն ԱՄՆ-ի մեղադրանքներից հետո առաջին արտասահմանյան

ուղևորությունն է կատարել Մեքսիկա: Նիկոլաս Մադուրոն ուրբաթ ժամանել է Մեքսիկա՝ մասնակցելու Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանի երկրների առաջնորդների հավաքին, ինչը արտասահմանյան բացառիկ ուղևորություն է և առաջինն է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նրան մեղադրեց թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Աղբյուր՝ france24.com

11:12 Աշխարհում
Գերմանիայում կոչ են արել Եվրամիությանը ավելի անկախ դառնալ ԱՄՆ-ից

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը Եվրամիությանը կոչ է արել՝ ռազմական առումով ԱՄՆ-ից ավելի անկախ գործել: Նախարարը նշում է, որ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ եվրոպական երկրների շահերը տարբերվում են Միացյալ Նահանգների շահերից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Եվ նման պահերին անհրաժեշտ է ավելի ընդունակ լինել սեփական ուժերով:

Աղբյուր՝ gazeta.ru

11:00 Աշխարհում
Մահացել է Ալժիրի պաշտոնազրկված նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան

Ալժիրի ամենաերկար կառավարած նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, ով պաշտոնանկ արվեց 2019-ին ժողովրդավարամետ ցույցերի ֆոնին, երկու տասնամյակ իշխանությունից հետո, մահացել է 84 տարեկան հասակում:

Աղբյուր՝ theguardian.com

10:52 Աշխարհում
Կալիֆոռնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիա նահանգում, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ՀԺԿ-ի 02:58-ին, Լոս Անջելես նահանգի Կարսոն քաղաքից երկու կիլոմետր դեպի արևմուտք: Օջախը գտնվել է 11,9 կիլոմետր խորության վրա:

Աղբյուր՝ ria.ru

10:35 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի ֆերմաներից մեկում հայտնաբերվել է «կովի կատաղություն» կոչվող հիվանդությունը

Սոմերսեթ քաղաքում գտնվող ֆերմայում հաստատվել է խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիա հիվանդության դեպք: Կենդանիների և բույսերի առողջության գործակալությունը (APHA) հայտնել է, որ վարակված կենդանին սատկել է և հեռացվել: Հետաքննություն է ընթանում վարակի աղբյուրը գտնելու համար, և սահմանափակումներ են մտցվել ֆերմայում անասունների տեղաշարժի նկատմամբ:

Աղբյուր՝ bbc.com

10:09 Աշխարհում
Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրեց Թայվանի նեղուցում սադրանքների դիմելու մեջ

Միացյալ Նահանգներն անընդհատ սադրանքներ են ձեռնարկում՝ խախտելով խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև անվտանգության ռիսկեր ստեղծելով Թայվանի նեղուցում: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի արևելյան մարտական հրամանատարության խոսնակ Շի Յին:

Աղբյուր՝ eadaily.com

18:39 Տարածաշրջան
Իրանը միանում է Ասիայի անվտանգության ընդլայնվող կառույցին՝ Մոսկվայի և Պեկինի գլխավորությամբ

Ուրբաթ օրը Իրանը միացավ արագ ընդլայնվող Կենտրոնական Ասիայի անվտանգության մարմնին՝ Ռուսաստանի և Չինաստանի գլխավորությամբ՝ կոչ անելով Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին օգնել նրան ստեղծել մեխանիզմ՝ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար:

Աղբյուր՝ reuters.com

18:12 Աշխարհում
Հրապարակվել է Գիլյերմո դել Տորոյի «Մղձավանջների ծառուղի» ֆիլմի առաջին թրեյլերը

Համացանցում է հայտնվել մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի նոր ֆիլմի առաջին թրեյլերը: Տեսանյութը ներկայացրել է Searchlight Pictures-ը: Ֆիլմը պատմում է խաբեբա Սթենթոն «Քարլայսլի» (Բրեդլի Կուպեր) և հոգեբույժ Լիլիթ Ռիթերի (Քեյթ Բլանշեթ) մասին, ովքեր աֆերա են ծրագրում: Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2022 թվականի հունվարի 27-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:43 Աշխարհում
Բլոգերին դուրս են արել եկեղեցուց՝ իր իսկ հարսանիքի օրը

Բլոգեր և գոծարար Աննա Վասը Instagram-ում պատմել է, որ իր հարսանիքի օրը իրեն թույլ չեն տվել մտնել Սանկտ Պետերբուրգի Սուրբ Աննա (Աննենկիրխե) ավետարանչական-լյութերական եկեղեցի: Նա հարսանիքի ֆոտոսեսիայի էր եկել շքեղ վարդագույն զգեստով և վառ դիմահարդարմամբ, իսկ փեսացուն`օձի պատկերով սերթուկով: Տաճարի վերակացուն արգելել է երիտասարդների մուտքը նրանց ցնցող արտաքին տեսքի պատճառով:

Աղբյուր՝ gazeta.ru

17:12 Հայաստան
«Պատիվ ունեմ». քննարկում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ.

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Մամիջանյանը աշխատանքային քննարկում անցկացրեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ Քիմբերլի Զափֆելի և Լիլիթ Օհանյանի հետ: Այս մասին հայտնել է Հայկ Մամիջանյանը

17:03 Աշխարհում
Եգիպտոսը կառուցում է 4,5 միլիարդ դոլար արժողությամբ արագընթաց երկաթուղային գիծ

Շուտով երկրում առաջին անգամ ուղևորներն ու բեռները կկարողանան Եգիպտոսի անապատով երթևեկել արագընթաց գնացքով: Բարձր արագությամբ էլեկտրական երկաթուղային գիծը Կահիրեն կկապի Նոր վարչական մայրաքաղաքին և հարակից նոր քաղաքներին:

Աղբյուր՝ cnn.com

16:56 Հայաստան
ՀՕՊ զորքերի մարզումներ

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։ ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

16:53 Աշխարհում
Բրազիլիայում դատարանը թույլատրել է շներին պահանջել բարոյական վնասի հատուցում

Բրազիլիայի Պարանա նահանգի վերաքննիչ դատարանը բռնության ենթարկվածները երկու շների իրավունք է տվել դատի տալ իրենց նախկին տերերին: Այս մասին հայտնել է Rio Times Online-ը: Կենդանիները 29 օր փակված են եղել տանը: Նրանք սովից ու հիվանդությունից սատկելու եզրին են եղել: Այժմ դատարանը կենդանիներին իրավունք է տվել պահանջել մոտ 400 դոլարի չափով բարոյական փոխհատուցում:

Աղբյուր՝ korrespondent.net

16:35 Հայաստան
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները այսօր ստուգայցեր կատարել Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Աղբյուր՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին 

16:22 Աշխարհում
Մահացել է հոլիվուդյան դերասանուհի Ջեյն Պաուելը

Հոլիվուդի Ոսկե դարաշրջանի աստղ, ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի Ջեյն Պաուելը մահացել է կյանքի 93-րդ տարում: Լուրը հայտնել է New York Times-ը՝ վկայակոչելով դերասանուհու ընկերուհուն՝ Սյուզան Գրեյնջերին: Պաուելը մահացել է սեպտեմբերի 16-ին, Կոնեկտիկուտի իր տանը, ասել է Գրեյնջերը:

Աղբյուր՝ ria.ru

16:16 Հայաստան
Գույքահարկի և աղբահանության վճարները հնարավոր է կատարել ՀայՓոստի բաժանմունքներում

Այսուհետ մայրաքաղաքի բնակիչները կարող են հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների ու պարտքերի մասին տեղեկանալ փոստային շուրջ 90 բաժանմունքներից ցանկացածում և տեղում վճարում կատարել:
Մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

16:12 Աշխարհում
Լավ համալսարանի ուղեցույց. Առաջին անգամ Օքսֆորդը և Քեմբրիջը զիջում են վարկանշային աղյուսակի առաջին տեղերը

Մեծ Բրիտանիայում համալսարանների ուղեցույցի 30-ամյա պատմության ընթացքում ոչ մի համալսարան Օքսբրիջի հաստատություններից ավելի բարձր տեղ չի զբաղեցրել: Համավարակի ընթացքում առաջին տեղն է զբաղեցրել Սենթ Էնդրյու համալսարանը ՝ ուսանողների բավարարվածության փոքր անկումից հետո:

Աղբյուր՝ news.sky.com

15:48 Աշխարհում
Նոնա Գափրինդաշվիլին դատի է տվել Netflix ին՝ պահանջելով 5 միլիոն դոլարի փոխհատուցում

Լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին Netflix- ին մեղադրում է վիրավորանքի մեջ եւ պահանջում է 5 մլն դոլարի փոխհատուցում, գրել է The New Times-ը: Ըստ հայցի՝ «Թագուհու գամբիտը» մինի սերիալի դրվագներից մեկում կեղծ տեղեկություններ են հայտարարվել շախմատիստի կարիերայի նվաճումների մասին:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

15:45 Հայաստան
Բողոքի ակցիա Շառլ Ազնավուրի հարապարակում՝ գունագեղ միջոցառման չեղարկման պահանջով

«Հայկական շարժում» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 18-ին ժամը՝ 15:00-ին, Երեւանի Շառլ Ազնավուրի հարապարկում տեղի կունենա բողոքի ակցիա։ Միջոցառման նպատակն է բողոքի ձայն բարձրացնել երկրում տիրող արատավոր երեւույթների դեմ, եւ խաղաղ անհնազադություն իրականացնել անվստահություն հայտնելով ներկա իշխանությանը եւ պահանջել նախ եւ առաջ չեղարկել Սեպտեմբերի 21-ին կայանալիք գունագեղ միջոցառում կոչվածը»։

Աղբյուր՝ «Հայկական Շարժում»

14:08 Աշխարհում
«Բարսելոնան» 2020/21 մրցաշրջանում բազմամիլիոն դոլարային կորուստներ է գրանցել

«Բարսելոնան» 2020/21 մրցաշրջանի ավարտին կորցրեց 481 միլիոն եվրո, հայտնում է ակումբի կայքը: Բացի այդ, խորհրդի նիստում հաստատվել է ընթացիկ մրցաշրջանի 765 մլն դոլար բյուջեն, սակայն այն դեռ պետք է քննարկվի պատվիրակների վեհաժողովում հոկտեմբերի 16-17-ը: «Բարսելոնան» նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին տեղի կունենա ակումբի ամբողջական ստուգում` պարզելու ակումբում տնտեսական ճգնաժամի պատճառները:

Աղբյուր՝ sport-express.ru

13:51 Աշխարհում
Հարավային Կարոլինայի ոստիկանությունը ձերբակալել է փաստաբանին, ով ծրագրել էր սեփական սպանությունը

Հարավային Կարոլինայի նշանավոր փաստաբանը ձերբակալվել է:  Ալեքս Մերդոուն մեղադրվում է սեփական սպանությունը կազմակերպելու դավադրության մեջ, որպեսզի նրա որդին ստանար 10 միլիոն դոլարի ապահովագրական փոխհատուցում: Սեպտեմբերի 4-ի հրաձգությունից փրկված Ալեքս Մերդոուն խոստովանել է, որ 61-ամյա Քերթիս Էդվարդ Սմիթի հետ ծրագրել է կազմակերպել իր մահափորձը:

Աղբյուր՝ reuters.com

13:12 Աշխարհում
Բրիտանացի պատգամավորները դատապարտվել են՝ աշխատավայրում հարբեցողությամբ զբաղվելու համար

Բրիտանիայի համայնքների պալատի անդամները հաճախ օրենքներ են ընդունում հարբած վիճակում, ասել է սպորտի եւ քաղաքացիական հասարակության հարցերի խորհրդարանական նախկին նախարար Թրեյսի Քրաուչը: Նրա խոսքով, շատ խորհրդարանականներից  «սպիրտի հոտ է գալիս» Վեսթմինստերյան պալատում`Բրիտանական խորհրդարանի շենքում:

Աղբյուր՝ gazeta.ru

13:02 Աշխարհում
Մեկնարկել է Ճապոնիայի նոր վարչապետի ընտրության մրցարշավը

Այսօր մեկնարկեց Ճապոնիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու քարոզարշավը: Չորս թեկնածուներ կպայքարեն իշխող կուսակցության ղեկավարության համար՝ բացառիկ հավասար մրցակցությամբ: Թեկնածուների թվում կան երկու կանայք, ովքեր հույս ունեն ղեկավարել մի երկիր, որը երբեք չի ունեցել կին վարչապետ, չնայած երկուսի շանսերն էլ քիչ են գնահատվում:

Աղբյուր՝ france24.com

12:35 Աշխարհում
Նիդեռլանդների ԱԳ նախարարը հայտարարել է իր հրաժարականի մասին քննադատությունից հետո

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիգրիդ Կագը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ թալիբների կողմից Աֆղանստանի գրավումից հետո տարհանման անվճռական գործողությունների պատճառով:

Աղբյուր՝ dw.com

12:26 Աշխարհում
Տիեզերագնացները վերադառնում են Երկիր՝ Չինաստանի ամենաերկար տիեզերական առաքելությունից հետո

Երեք չինացի տիեզերագնացներ վերադարձել են Երկիր՝ Չինաստանի անձնակազմի ամենաերկար տիեզերական առաքելությունն ավարտելուց հետո: Նրանք 90 օր անցկացրեցին Չինաստանի տիեզերակայանում գտնվող Tianhe մոդուլում՝ Երկրից մոտ 380 կմ բարձրության վրա: Երեք տղամարդիկ հինգշաբթի նստել էին «Շենչժոու-12»-ի տիեզերանավը և դուրս եկել տիեզերակայանից:

Աղբյուր՝ bbc.com

11:57 Տարածաշրջան
Հրդեհ Արևմտյան Վրաստանում. Այրվել է փայտամշակման արտադրամասը

Վրաստանի Մարտվիլի շրջանի Թալեր գյուղում այրվել է փայտամշակման արտադրամաս: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ այրվել է 6 հազար քառակուսի մետր տարածք: Կան տուժածներ: Աշխատողներից մեկը այրվածքներ է ստացել ձեռքի և դեմքի շրջանում:

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

11:47 Աշխարհում
«Սան Պաուլուն» հաստատեց Դանի Ալվեսի հետ պայմանագրի խզումը

Պաշտպան Դանի Ալվեսը հեռացել է «Սան Պաուլուից», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Կողմերը համաձայնության են եկել պայմանագրի վաղաժամկետ խզման վերաբերյալ, որն ուժի մեջ էր մինչև 2022 թվականի դեկտեմբեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2020 թվականի օլիմպիական խաղերից հետո Դանի Ալվեսը հրաժարվել է վերադառնալ ակումբ՝ 2 միլիոն դոլար չվճարված պարտքի պատճառով:

Աղբյուր՝ sport-express.ru

11:15 Հայաստան
Փոփոխություններ եւ լրացումներ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում

Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային  կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպում է խորհրդարանական լսումներ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:

Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:56 Աշխարհում
37 տարի անց Հավայան կղզիներում ափ է դուրս եկել շշի մեջ դրված հաղորդագրությունը Ճապոնիայից

Տեղացի մի աղջիկ հայտնաբերել է շիշը տասնյակ տարիներ անց այն բանից, երբ ավագ դպրոցի աշակերտները ծով էին բաց թողել այն՝ օվկիանոսի հոսանքներին հետևելու փորձի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, 1984 և 1985 թվականներին Տոկիոյի Միակեջիմա կղզու մոտ օվկիանոս է ուղարկվել 750 շիշ:

Աղբյուր՝ theguardian.com

10:41 Աշխարհում
Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել

Հրաբխի ժայթքումը տեղի է ունեցել Ճապոնիայի Կագոսիմա պրեֆեկտուրայի Սուվանոսե կղզու վրա: Այդ մասին հաղորդել Է Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական վարչությունը: Գրանցվել Է խոշոր հրաբխային քարերի անկում 1 կիլոմետր շառավղով: Այդ կապակցությամբ օդերևութաբանական վարչությունը ժայթքման վտանգավորության մակարդակը հինգ հնարավորից բարձրացրել Է մինչեւ երրորդ: Գործնականում դա նշանակում Է լեռ բարձրանալու արգելք:

Աղբյուր՝ ria.ru

10:19 Աշխարհում
Տղամարդը 1 մլն դոլարի հայց է ներկայացրել՝ դստեր մազերը կտրած ուսուցչի դեմ

Հայրը, ում յոթնամյա դստեր մազերն, առանց ծնողի թույլտվության, կտրել էր ԱՄՆ Միչիգան նահանգի դպրոցներից մեկի ուսուցիչը, դատի է տվել դպրոցին և երկու աշխատակիցներին՝ պահանջելով 1 մլն դոլար: Ջիմի Հոֆմեյերի հայցում ասվում է, որ խախտվել են խառը ռասայի պատկանող իր դստեր սահմանադրական իրավունքները:

Աղբյուր՝ bbc.com

10:00 Աշխարհում
Վորոնեժի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ է դարձել 5 մարդ

Վորոնեժի մոտակայքում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս երկուսը վիրավորվել են: Հայտնի է, որ զոհերի թվում կա մեկ երեխա: Ըստ մարզի ներքին գործերի նախարարության, Պանինսկի շրջանում մայրուղու վրա բախվել է երեք ավտոմեքենա՝ երկու մարդատար և բեռնատար:

Աղբյուր՝ vesti.ru

21:23 Աշխարհում
Սահարայում Իսլամական պետության ղեկավարը սպանվել է ֆրանսիական զորքերի կողմից. Մակրոն

Սահարայում «Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարը սպանվել է ֆրանսիական զորքերի կողմից, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրավին «Իսլամական պետություն Մեծ Սահարայում»-ը (ISGS) ստեղծել էր 2015 թվականին: Խմբավորումը մեղադրվում է տարածաշրջանում հարձակումների մեծ մասի մեջ, ներառյալ՝ 2020 թվականին ֆրանսիական օգնության աշխատակիցների նպատակային սպանությունը:

Աղբյուր՝ bbc.com

21:09 Աշխարհում
Հռոմեական կայսր Հադրիանոսի մարմարե արձանը կտորներով հայտնաբերվել է Թուրքիայի տարածքում

8 ֆուտ բարձրությամբ մարմարե արձանի վեց բեկորներ հայտնաբերվել են Թուրքիայի արեւմտյան Այդին նահանգում՝ Ալաբանդա հնագույն քաղաքի տեղում: Դրանք ներառում են Հռոմեական կայսրի գլխի և մարմնի մի մասը, որոնք հայտնաբերվել են խորհրդարանի շենքում: Փորձագետները կարծում են, որ քանդակը Ալաբանդա է բերվել մ.թ. 120 թվականին՝ ի պատիվ Հադրիանոսի այցի: Արձանը կցուցադրվի Այդանի հնագիտական թանգարանում:

Աղբյուր՝ dailymail.co.uk

20:17 Աշխարհում
Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Տիմո Վերներով

Ըստ Bild պարբերականի, գերմանական ակումբը ֆուտբոլիստին տեսնում է որպես հարձակվող Էրլինգ Հոլանի փոխարինող, որով հետաքրքրված են Եվրոպայի մի շարք թոփ ակումբներ: Վերները «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից: Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը: Transfermarkt պորտալը նրան գնահատում է 65 մլն եվրո:

Աղբյուր՝ sport-express.ru

18:05 Հայաստան
«Աշխարհն` առանց թափոնների». Երևանի 50 դպրոց սկսում է տեսակավորել թափոնները

Աշակերտներն ու ուսուցիչները կառանձնացնեն թուղթն ու պլաստիկը և կհանձնեն վերամշակման: Ծրագիրն իրականացվում է ըստ Երևանի քաղաքապետարանի, «Այ Էս Էս Դի» hամայնքների կայուն զարգացման» նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության և «Կոկա-Կոլա» ընկերության ներկայացուցչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի։ Ծրագրով նախատեսված են նաև դասընթացներ: 6-րդ դասարանցիների համար մշակվել է բնապահպանական աշխատանքային ձեռնարկ։

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան 

17:58 Հայաստան
Մասնագիտական մարզումներ

Սեպտեմբերի 16-ին N զորամասում անցկացվել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագիտական մարզումներ։ Ստուգվել են անձնակազմի պատրաստության մակարդակը, մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև տարբեր իրավիճակներում ՌՔԿՊ միջոցառումների պլանավորման և կազմակերպման գործընթացը։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

17:51 Հայաստան
Ռուսերենի անվճար դասընթացներ Գյումրիում ՀՀ ոստիկանության ծառայողների համար՝ Ռուսական տան կողմից

Գյումրիում Ռուսական տանը տեղի ունեցավ ոստիկանների համար ռուսաց լեզվի անվճար դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կազմակերպել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԱ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Վաչիկ Ղարիբյանը և Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրի բաժնի պետի տեղակալ Արմանուշ Մովսեսյանը:

Աղբյուր՝ Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն

17:35 Հայաստան
Շտաբային մարզումներ

Սեպտեմբերի 15-16-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կարգը։ Ստուգվել են  հրամկազմի գործնական հմտությունները մարտական գործողությունների ժամանակ, մարտի ընթացքում փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և  նպատակային որոշումներ կայացնելու նրանց ունակությունները:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

17:22 Հայաստան
Այսօր ԵՊՀ գրադարանի՝ Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահում տեղի ունեցավ

ԵՊՀ ուսանողների Հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված՝ ՀՀ և ԱՀ անկախության 30 ամյակին նվիրված դասախոսությունների շարքի առաջին դասախոսություն-քննարկումը՝ «Տարածաշրջանային իրավիճակը ու Հայաստանը» թեմայով՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանի բանախոսությամբ։

Աղբյուր՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն 

17:12 Աշխարհում
Queen-ի կիթառահարը թողարկել է Back to the light երգի տեսահոլովակը

Բրայան Մեյը տեսահոլովակ է թողարկել 1992 թվականի «Back to the light» երգի հիման վրա: Տեսահոլովակում երաժիշտը ճանապարհորդում է ժամանակի մեջ և բեմում հանդիպում ինքն իրեն 30 տարի առաջ: Տեսահոլովակում օգտագործվել են Live at the Brixton Academy համերգի ձայնագրությունները:

Աղբյուր՝ kulturomania.ru

16:54 Հայաստան
89-րդ թատերաշրջանի մեկնարկը կտրվի «Գայանե» բալետային ներկայացման ցուցադրությամբ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, կներկայացվի Ա.Խաչատրյանի հեղինակած հայկական ազգային առաջին բալետը: Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան:

Աղբյուր՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն  

16:30 Աշխարհում
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է սինագոգում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվողների

Գերմանիայի Հագեն քաղաքում գտնվող սինագոգին ուղղված սպառնալիքների կապակցությամբ մի քանի մարդ է բերման ենթարկվել, ոստիկանությունը հրաժարվել է մանրամասներ հայտնել ձերբակալվածների ինքնության մասին:

Աղբյուր՝ ria.ru

16:27 Հայաստան
Զորավարժություները շարունակվում են ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի երկայնքով

Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն կատարել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։ Անցկացվող զորավարժությունների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է լավ:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

16:13 Աշխարհում
Էլթոն Ջոնը հետաձգում է եվրոպական շրջագայությունը ազդրի ցավի պատճառով

Էլթոն Ջոնը հետաձգել է իր «Farewell Yellow Brick Road» եվրոպական շրջագայությունը մինչև 2023 թվականը՝ ազդրի հետ կապված խնդիրների պատճառով: 74-ամյա բրիտանացի երգիչը հայտնել է, որ իրեն խորհուրդ են տվել հնարավորինս շուտ վիրահատվել:  Նա ամառային արձակուրդի վերջում ընկել էր կոշտ մակերևույթի վրա և այդ ժամանակվանից ի վեր զգալի ցավ ու անհանգստություն է զգացել:

Աղբյուր՝ reuters.com

15:35 Աշխարհում
Ֆրանսիան է Բայդենին՝ Թրամփի պահվածքը կրկնօրինակելու մեջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ իրեն զայրացրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի նոր դաշինքը, որը խաթարեց ֆրանսիական սուզանավերի առաքումը Կանբերրա: Նրա խոսքով՝ այդպիսի ինքնաբուխ որոշումները ավելի շատ նման են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, քան պետության ներկայիս ղեկավար Ջոն Բայդենի ոճին:

Աղբյուր՝ gazeta.ru

15:19 Աշխարհում
Բելինգհեմը գերազանցել է Մբապեի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը աչքի է ընկել «Բեշիկթաշի» դեմ խաղում (2: 1)՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում: Ինչպես հաղորդում է OptaJoe-ն, ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել՝ դառնալով Չեմպիոնների լիգայի երկու անընդմեջ հանդիպումներում ամենաերիտասարդ գոլի հեղինակը:

Աղբյուր՝ sport-express.ru

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}