Քաղաքական 13:47 04/08/2021 Հայաստան

Վարչապետին անունով դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ. Ալեն Սիմոնյան

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները 2016 թվականին հանրության հերթական սուտն ու կեղծիքը մատուցեցին՝ հայտարարելով, թե իբր մասնակցել են ապրիլյան քառօրյա պատերազմին,  եղել են առաջնագծում, մասնակցել են բուն մարտական գործողություններին»,-ԱԺ փոխնախագահի պաշտոնում պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ներկայացնող Սեյրան Օհանյանին դիմեց «Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանը և հավելեց, որ իրականում դա սուտ է եղել, քանի որ նրանք գտնվել են առաջնագծից տասնյակ կիլոմետր հեռու և զբաղված են եղել խրամատներ փորելով:

Պատգամավորը «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանից ցանկացավ պարզել, թե ինչպե՞ս ՔՊ-ն կարող էր ապրիլյան պատերազմին մասնակցել մայիսին և արդյոք նրանք եղել են մարտական գործողությունների վայրում:

«Հիշեցնեմ, որ մայիսին, այդ խրամատներ փորելու գործընթացին նրանք հասցրեցին հուժկու սելֆիներ անել, ինքնագովազդվել, շոու սարքել և հայրենասեր խաղալ»,- հայտարարեց Մանուկյանը:

Շեշտելով, որ դարերի ընթացքում հայերիս փոխանցված սկզբունք և առանձնահատկություն է միասնականությունը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ արցախյան առաջին ազատամարտի և ապրիլյան պատերազմի ընթացքում այդ միասնությունը ժամանակի իշխանությունները  ապահովել են:

«Կարող եմ ասել, որ այս 44 օրյա պատերազմի ընթացքում այդ միասնության գաղափարը, միասնական գործողությունները, միասնական մոբիլիզացիան չարտահայտվեց մեր ժողովրդի գործողությունների մեջ»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի ղեկավարած ջոկատը չի մասնակցել ապրիլյան պատերազմական գործողություններին, այլ կատարել է ինժեներական ապահովման աշխատանքներ, որը չի համարվում մարտական գործողությունների մասնակցություն:

«Այդ աշխատանքների համար բանակի հրամանատարությունը, կարծես թե, գնահատել է և ես  նրանց պատվոգիր եմ տվել, որը որպես հրամանատար իմ կողմից  ստորագրված է և այդ  ստորագրությունը հետ չեմ կարա վերցնել»,-նշեց Սեյրան Օհանյայնը:

«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին նիկոլենք անընդհատ գլուխ գովում, որ մասնակցել են բուն ռազմական գործողություններին»,-իր հարցն փորձեց շարունակել Արեգնազ Մանուկյանը:

ՔՊ խմբակցություններից վրդովմունքի բացականչություններ հնչեցին «նիկոլենք» բառից հետո, ինչին ի պատասխան Մանուկյանը կոչ արեց սովորել ճշմարտությունը լսել, և որ այսուհետ այդպես է լինելու:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց պատգամավորին կոռեկտ լինել: Արեգնազ Մանուկյանի հարցին, թե որն էր ոչ կոռեկտը՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց .«Վարչապետին անունով, անունը ձևափոխելով կամ որևիցե այլ կերպ դիմելու պարագայում ես կկիրառեմ կարգապահական տույժ  և ընդհանրապես բոլորը պետք է կոռեկտ լինեն դահլիճում»:

Արեգնազ Մանուկյանը հետաքրքրվեց, որ եթե Ալեն ՍԻմոնյանը համաձայն է իր խոսքերի մնացած մասի և հարցի բովոանդակության հետ, ապա ինքը պատրաստ է «նիկոլենք» բառը փոխել «Նիկոլ Փաշինյանը և իր ընկերները» բառերով:

«Պարոն Օհանյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանը և իր ընկերներն անընդհատ գլուխ գովում, թե մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի բուն մարտական գործողություններին, սակայն իրենց բերած 44 օրյա պատերազմին նրանցից որևէ մեկն այդպես էլ չմասնակցեց և առաջնագծում կռիվ չտվեց, մինչդեռ բարոյապես առնվազն դա պետք է անեին»,-հարցրեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցությունից կրկին բարձրաձայն ռեպլիկներ հնչեցին:

Անդրադառնալով իշխող խմբակցության այդ պահվածքին՝ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ իր համար անհասկանալի է առաջին դասարանցիների պահվածքի նման ձևաչափը, որն ընդունված է քաղաքական մեծամասնության կողմից

«Երեկվա ձեր խոսքերը, այս մի քանի օրվա ձեր պահվածքը, խաղաղության, հանդուրժելի լինելու վերաբերյալ այսօր այդպես չի արտահատվում, թույլ տվեք մարդիկ արտահայտվեն, իսկ դրանց կարող եք պատասխանբել ձեր ելույթների ժամանակ»,-իմքայլական պատգամավորներին դիմեց Օհանյանը:

Ըստ «Հայաստան» դաշինքի ղեկավարի՝ քաղաքական մեծամասնության թիմի մոտ PR-ի աստիճանը շատ բարձր է, և այն երևացել է ոչ թե նոր, այլ երեք տարիների ընթացքում:

«Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր եղել են 44-օրյա պատերազմում, բայց երբ որ գլուխ են բարձրացնում այն մարդիկ, ովքեր պատերազմի օրերին այս կամ այլ տեղ գնացել հյուրանոցներում պառկել քնել են և այսօր պատգամավորի այս խոսքերը լսելիս թողնում դուրս են գալիս դահլիճից, դա ինձ համար անընդունելի է»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}