Ասում եք՝ Նաիրի Հունանյանը լրագրող է եղել, է Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել. Աղվան Վարդանյան
«Երկու օր առաջ Վեհափառ Հայրապետն այս դահլիճում երեք բառ ասաց՝ «ատելություն», «վրեժխնդրություն», «պառակտում». և վստահ եմ, որ բոլորդ գիտակցում եք, թե այս բառերն իրենց բովանդակությամբ ինչ ավերներ կարող են գործել հասարակության և պետութան մեջ»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը և ընդգծեց, որ այդ ավերը գործող իշխանություններն են արել:
Նրա խոսքով՝ նույն օրը իր պարտականությունները հիմնականում չկատարող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկու բառ է ասել՝ «խոր և բազմաշերտ ճգնաժամ», որը բնորոշում է այսօրվա իրականությանը և այն կրկին իշխող ուժի գործունեության արդյունք է:
«Կազմաքանդված է պետությունը, բոլոր ոլորտները ձախողված են, կազմաքանդված է բանակը և միտումնավոր, թե անկարողությամբ, մեր երկիրը տարել եք պատերազմի, միտումնակվոր, թե անկարողությամբ խայտառակ պարտություն ենք կրել, ոտնահարված է մեր բոլորի արժանապատվությունը»,-ասաց Աղվան Վարդանյանը:
Նա սխալ համարեց իշխող պատգամավորների այն խոսքերը, թե ընտրությունները բոլոր հարցերի պատասխանները տվել են, և հավելեց, որ դրանց պատասխանները տրվելու են և պատասխանատուները կանգնելու են դատարանի առաջ:
«Վստահեցնում եմ, որ միայն ուժային կառույցներին ապավինելով դուք ապագա չեք ունենալու և որ՝ վախը վատ խորհրդատու է»,-ասաց պատգամավորը և նկատեց, որ ԱԺ-ում աննախադեպ անվտանգության միջոցներ սահմանելը իշխանությունները հիմնավորում են նաև հոկտեմբերի 27-ով:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի խոսքով՝ հոկտեմբրի 27-ի մասին խոսում են մարդիկ, որոնք այն ժամանակ եղել են 10-12 տարեկան, իսկ ինքն առաջին վայրկյանից մինչև ահաբեկիչներին ԱԱԾ նկուղ տեղափոխելը ներկա է եղել խորհրդարանում:
«Այս դահլիճի ներսում և դրսում անվտանգության միջոցառումները հիմնավորում եք «հոկտեմբերի 27»-ով։ Բա երբ որ 2018-ին ԱԺ դարպասները բացում էիք, այդ ժամանակ «հոկտեմբերի 27»-ը չէ՞ր եղել»,-ասաց Աղվան Վարդանյանը և հավելեց. «Ասում եք՝ Նաիրի Հունանյանը լրագրող է եղել, է Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել, այսօրվա ԱԺ երկու կողմերում էլ տասնայկներով լրագրողներ կան և ի վերջո՝ հիշում եք, չէ՞, որ ՔՊ-ականների՝ ձեր հանձնարարությամբ էր մի պատգամավոր գործուղվել ԱԱԾ նկուղ և Նաիրի Հունանյանին թելադրում էր դիմումներ, դուք եք, չէ՞, փորձել գործակցել այդ ոճրագործի հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Ղազինյանն իշխանությանը համեմատեց քանդող բրիգադի հետ
- ՔՊ-ն 71 ձայնով Հակոբ Արշակյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ
- Արծվիկ Մինասյան. Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին
- Գեղամ Մանուկյան. «Կա վախ, որ ամբողջովին եղելությունը չի բացահայտվի»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան