Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է․
«ՔՊ անգրագետ ուսապարկ Վահագն Ալեքսանյանն այսօր կրկին «փայլել» է անգրագիտությամբ ու անտեղյակությամբ: Նա ասել է, թե իբր օտարերկրյա պետությունները չեն քննադատել ապրիլյան պատերազմը հրահրած Ադրբեջանին: Իր այդ ստախոսությունը փորձելով դարձնել համոզիչ, վերջինս ուզել է հինգ պետության անուն, որոնք քննադատել են:
Օգտվելով նշված անգրագետի անտեղյակությունից հանրությանը տեղեկացնում եմ.
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ապրիլի 2-ին մեղադրել է Ադրբեջանին էսկալացիայի համար.
Չիլիի պառլամենտի ստորին պալատը քննադատել է Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար».
Կիպրոսը մեղադրեց Ադրբեջանին և հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է վերադառնա մինչպատերազմյան ստատուս քվոյին։
ԵՄ, ԱՄՆ եւ էլի շատ երկրներ կոչ են արել երկու կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները։
Բայց գլխավորը սա չէ, այլ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ի պատասխան նույն մարմնում Ադրբեջանի նամակի, թե իբր ապրիլի 5-ի հրադադարի համաձայնությունը «նոր իրավիճակ» է ստեղծել, ասել են, որ 1994-95թթ հրադադարի #ԵՌԱԿՈՂՄ փաստաթղթերը անժամկետ են ու պետք է կատարվեն բոլորի կողմից։ Դրանից հետո Մամեդյարովն ասել էր, որ իրենք այդ նամակի հետ կապ չունեն, որ Նյու Յորքի դիվանագետրը ինքնագլուխ է այդ նամակը գրել։ Ահա սա էր մեր հաղթանակը։
Դեռ չեմ էլ խոսում այն մասին, որ միջազգային առաջատար լրատվամիջոցներում խոսում էին Արցախի դիվնաագետները, ոչ թե՝ Հայաստանի:
Հ.Գ. Ուսապարկերին բարի խորհուրդ ունեմ: Մի խոսեք թեմաներից, որոնցից բոլորովին գաղափար չունեք»:
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Իշխանությունը նույնիսկ իր քաղաքական ուժի ներսում ԱԺ նախագահի փոփոխությունը կատարում է առաջատար մասնագետի փոփոխության նման
- Արսեն Բաբայան. ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է
- Արսեն Բաբայան. Հայհոյելը քրեականացնելն ուղիղ կապ ունի ստորագրվելիք համաձայնագրի հետ
- Արսեն Բաբայան. Եթե իշխանությունը մերժի Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը
- «Պատիվ ունեմ» խմբակցության արդյունավետ գործունեությանը սպասարկելու են լավագույն փորձագետները. Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. Մեր հոռոմցի դատախազը չի՞ ուզում, ստուգեն այս առանձանտան սեփականատիրոջ եկամուտները
- Կեղծ ահազանգի պատրվակով ոստիկանությունը բերման է ենթարկում «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց. Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. Խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ