Անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Նիկոլ ասելու համար պատասխանատվության ենթարկելու սպառնալիքին.
«Ալեն Սիմոնյանի կողմից լիազորությունների վերազանցում No 2.
Ալենը Սիմոնյանը հայտարարել է՝ «Կոռեկտ մնացեք՝ վարչապետին անունով դիմելու դեպքում կարգապահական տույժ կկիրառեմ»։
Որևէ մեկին անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի»։
Մինչ այդ Արսեն Բաբայանը գրել էր.
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերազանցեց իր լիազորությունները։ ԱԺ նախագահը նկատողություն հայտարարելու լիազորություն չունի։
ԱԺ նախագահը կարող էր պատգամավորի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» կարգապահական միջոցը՝ նրա անուն ազգանունը հայտարարելու միջոցով։
Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հայտարարեց «նկատողություն» այն էլ առանց անուն ազգանունը հրապարակելու։ Ուստի այդ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառված չէ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում