Իրավունք 19:05 05/08/2021 Հայաստան

Առանց ԱԺ-ի համաձայնության Մխիթար Զաքարյանին հետագա կալանքի տակ պահելն անօրինական է․Երեմ Սարգսյան

Մեկնաբանությունները, թե իբրև Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս օժտված չէ պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության կարող է պահվել կալանքի տակ, ոչ միայն անօրինական են, այլև՝ բնորոշ են միայն ավտորիտար իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է  Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով, քանզի նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող պահվել կալանքի տակ։
Եվ քանի որ իրավասու պետական մարմիններն այս հանգամանքի վերաբերյալ օրենքից չբխող մեկնաբանություն են ներկայացրել, ուստի հրապարակային ներկայացնում եմ միջնորդության որոշ հիմնավորումներ․

«ՀՀ Սահմանադրության 96-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածների բովանդակությունից  ակնհայտ է, որ եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։

Նշվածն ակնհայտորեն բխում է նաև ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ և 88-րդ հոդվածներից։
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:
Իսկ 2-րդ հոդվածի համաձայն․

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մասն իր իշխանությունը պետք է իրականացնի նաև Մխիթար Զաքարյանի միջոցով, սակայն իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներն առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, այսինքն՝ առանց ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու, ժողովրդին անօրինական կարգով զրկել է իր ներկայացուցչի միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը բացարձակ անթույլատրելի է ժողովրդավարական և իրավական պետության համար։
Հենց վերը նշված վիճակը բացառելու համար է, որ պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ օժտվել է նման անձեռնմխելությամբ և որ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել, ազատությունից զրկվել և անազատության մեջ պահվել բացառապես ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։
Հակառակի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները հարիր են միայն ավտորիտար իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։

Ընդ որում, պաշտպանության կողմի համոզմամբ ավարտված ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ժողովրդի կողմից փաստացի ընտրված, սակայն դեռևս Ազգային ժողովի նիստ հրավիրված չլինելու զուտ տեխնիկական պատճառով պատգամավորի կարգավիճակը չստանձնած անձն արդեն իսկ պետք է օժտված լինի պատգամավորի անձեռնմխելիությամբ։

Անդրադառնալով որոշ պաշտոնատար անձանց այն մեկնաբանություններին, թե իբրև Մխիթար Զաքարյանը, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն  է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ, հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը, և հենց վերը նշված հիմնավորումներից ելնելով չեն բխում իրավական ու ժողովրդավարական պետության էությունից և հարիր չեն ժողովրդավարական և իրավական պետության պաշտոնատար անձանց։

Այս առումով հարկ է նշել, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, այս իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է սահմանել Ա.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն՝ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):

Միաժամանակ ընդգծեմ, որ առկա են նաև կոնկրետ իրավական նորմեր, որոնք ևս վկայում են, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ազատությունից զրկվելուց հետո, երբ թեկնածուն ձեռք է բերում Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ապա այդ հարցով  պարտադիր պետք է ստացվի նաև Ազգային ժողովի համաձայնությունը։

Մասնավորապես, հենց վկայակոչված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված է, որ․
«Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:

Նշված նորմից ակնհայտ է, որ եթե սույն հոդվածում նախատեսված չլիներ «Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա» դրույթը, ապա պետք էր հասկանալ, որ մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը կալանավորված անձին պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո կալանքի տակ պահելու համար պարտադիր պետք է ստացվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Դժվար թե որևէ իրավաբան կամ պաշտոնատար անձ կպնդի, որ ՀՀ Ազգային ժողովն այս օրենք ընդունելիս անիմաստ է նախատեսել այս դրույթը։

Այժմ համեմատության համար նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նման դրույթ նախատեսված չէ, որ առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորին ազատությունից զրկելու անթույլատրելիության վերաբերյալ  դրույթը չի տարածվում մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը կալանավորված անձին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անազատության մեջ պահելու դեպքերի վրա։
Իսկ եթե նման դրույթ նշված նորմերով նախատեսված չէ, ապա ակնհայտորեն պետք է հասկանալ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած յուրաքանչյուր անձի շարունակաբար կալանքի տակ պահելու համար  պարտադիր անհարժեշտ է  Ազգային ժողովի համաձայնությունը։

Վերը նշված հիմնավորումներից ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության նրան հետագա կալանքի տակ պահելն անօրինական է, ուստի դատարանը պարտավոր է անհապաղ որոշում կայացնել նրա անօրինական կալանավորումը վերացնելու և նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ»»,-գրել է փաստաբանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:15
19.09.2021. Կորոնավիրուսով 18 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: «Ունենք 489 առողջացած, 14 մահվան դեպք:...
Աղբյուր` Panorama.am
19:12
Խիստ անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արյան...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի Քոբայրավանքը»
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է Քոբայրավանքի լուսանկարն ու գրել. «Մշակութային գոմ Սա Հայաստանն է՝ 12-րդ դարի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Տիգրան Աբրահամյան. Գործող իշխանության պաշտոնավարման պայմաններում իրադրությունն առավել ծանր ընթացք է բռնելու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գորիս-Կապան...
Աղբյուր` Panorama.am
19:07
Վարդան Բալյան. Հույս կապել ներկա իշխանության հետ էլ ավելի անհեռանկարային է ու անիմաստ
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «2020 թվականի Արցախյան պատերազմում թուրք-ադրբեջանական զինուժի կողմից մարտական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արսեն Բաբայանը՝ ԵՄ-ին. E-draft-ը ձեր փողերը քամուն է տալիս
Իրավաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը գրում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Տիգրան Աբրահամյան. Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները պատահմամբ են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա սրա համար պատասխանատու է ԱԱԾ-ն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Դեռևս անհայտ հանգամանքներում, ՀՀ 2 քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԱԾ. Քասախի երկու բնակիչ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Սենոր Հասրաթյան. Զզվանք եմ ապրում մեր ազգը ներկայացնող իշխանությունների թշվառությունից
ԶՈւ գնդապետ,  Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:20
Հանրապետության հրապարակի մի կողմում փորձն է, մյուս կողմում այն չեղարկելու պահանջով ակցիան
Հանրապետության հրապարակում մի կողմից «գունագեղ» տոնակատարությունների փորձն է ընթանում, մյուս կողմից այդ տոնակատարության չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
20:14
Խաչիկ Մանուկյան. Սեպտեմբերի 21-ը նշելու ենք, բայց ո՛չ՝ հողատու՛, դավաճա՛ն, դասալի՛ք, ազգադա՛վ գոյանքների հետ
Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, որի որդին զոհվել է Արցախի վերջին պատերազմի ընթացքում, գրել է. «Մեր ինքնորոշման օրը՝ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:07
Էլինար Վարդանյան. Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «Իմ գործընկերներ Ելենա Կիրակոսյանի և Հռիփսիմե...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Որդան կարմիր» արգելավայրն անտեր վիճակում է
Քաղաքացիներից մեկը «Panorama.am»-ի խմբագրությանն իր մտահոգությունն էր հայտնել՝ առ այն, որ տեղական կոսմետիկ միջոցներ արտադրող...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հատված զեկուցագրից. Ցուցարարները… կատարում էին անհիմն վանկարկումներ
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, որ բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո այցելել էր ոստիկանության բաժիններ,...
Աղբյուր` Panorama.am
19:45
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել՝ որքան է Մեսսին աշխատելու ՊՍԺ-ի երեք մրցաշրջաններում
Պարի Սեն Ժերմենի հարձակվող Լիոնել Մեսսին ֆրանսիական ֆուտբոլային ակումբում երեք մրցաշրջանի ընթացքում կարող է վաստակել առնվազն 110 միլիոն եվրո։...
Աղբյուր` Panorama.am
19:36
Արմեն Գրիգորյանին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են 1-ին հիվանդանոց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Արդեն 2 ժամ է գտնվում եմ Երևան քաղաքի վարչության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Դեռահասը 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունենալու պատճառով
Իսպանիայի Վալենսիա քաղաքում 15-ամյա դեռահասը երկու ամսով հոսպիտալացվել է «Fortnite» տեսախաղից կախվածության պատճառով: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:22
Նարեկ Սամսոնյան. Շուտով Հանրապետության փողոցները լեփ լեցուն են լինելու էս երկիրը սիրող մարդկանցով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է. «Էսօրվա ընդդիմադիր ակտիվիստների նախաձեռնած միջոցառմանը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մոսկվայի Ռուբլյովի թանգարանում ցուցադրվել են ավելի քան 50 վերականգնված սրբապատկերներ
Ավելի քան 50 հազվագյուտ սրբապատկերներ, որոնք վերականգնվել են Ուղղափառ Սուրբ Տիխոնովի անվան հումանիտար համալսարանի մասնագետների կողմից,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Նիկոլաս Քեյջը բացատրել է, թե ինչու երբեք չի անցնի թոշակի
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան ու թոշակի անցնել: «Entertainment Weekly»-ին տված...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը նոր անուն կստանա
Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը նորացվում է, այն նոր անուն կստանա, և ստեղծագործական հայեցակարգը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հազարավոր հաիթցի փախստականներ հավաքվել են Տեխասի կամրջի տակ
Հաիթիի կղզուց մոտ 12 հազար ներգաղթյալներ հավաքվել են Տեխասի դել Ռիո քաղաքի կամրջի տակ։ Նրանց մեծ մասը հայտնվել է երկրում, անցնելով Ռիո Գրանդե...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայտնի է դարձել ամենաշատ գումար կորցրած միլիարդատերը
Չինական Pinduoduo տեխնոլոգիական հարթակի հիմնադիր Կոլին Հուանգը այս տարի ամենամեծ վնասներն է կրել միլիարդատերերի շրջանում: «Գազետա...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գիտնականները հայտնաբերել են թռչունի, որն ապրել է 120 մլն տարի առաջ
Գիտնականները 120 մլն տարի առաջ ապրած թռչնի բրածո են հայտնաբերել, որն առանձնացել է արտասովոր երկար փետուրե պոչով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
«Ադրբեջանցիների թիրախում երեխաներն են»
Կապան-Գորիս ճանապարհին այս անգամ ադրբեջանցի զինվորականների թիրախում են հայտնվել արցախցի երեխաները: Այս դեպքում՝ խնդիրը ոչ թե մեքենայի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի ցերեկը, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մոտ 100 մարդ է պայքարում «Արևիկ»-ում շարունակվող հրդեհի դեմ
Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և...
Աղբյուր` Panorama.am
17:18
Ծերացման հետազոտությունների ինստիտուտը նշել է երկարակեցության լավագույն սննդակարգը
ԱՄՆ-ում ծերացման հետազոտության «Բաքի» ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են դիետա, որը կարող է զգալիորեն մեծացնել կյանքի...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ռուբեն Մելիքյան. Ոստիկանության կենտրոնականի բաժնում են նաև պատգամավորներ Արթուր Ղազինյանն ու Հայկ Մամիջանյանը
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ուրախալի է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}