Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:31 Աշխարհում
Ռիչարդ Գիրը Իտալիայի ներքին գործերի նախկին նախարարի դատավարության ժամանակ հանդես կգա

որպես մեղադրող կողմի վկա: Մատեո Սալվինին մեղադրվում է 2019 թվականի ամռանը միգրանտներին անօրինական կալանքի տակ պահելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

Աղբյուր՝ tass.ru

17:21 Աշխարհում
Ճապոնիայի արքայադուստր Մակոն նշում է իր վերջին ծննդյան տարեդարձը որպես կայսերական ընտանիքի անդամ

Ճապոնիայի արքայադուստր Մակոն շաբաթ օրը դարձավ 30 տարեկան։ Երեքշաբթի օրը նրա ամուսնությունը Կեյ Կոմուրոյի հետ կնշանակի, որ նա դառնում է հասարակ մարդ՝ համաձայն այն օրենքների, որոնք ասում են, որ կայսերական ընտանիքի կին անդամները չեն կարող պահպանել իրենց թագավորական կարգավիճակը ամուսնությունից հետո:

Աղբյուր՝ cnn.com

16:20 Աշխարհում
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը գրանցվել է «VKontakte»-ում

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը գրանցվել է ռուսական «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում: Նա տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված իր երկրպագուներին: «Ողջույն, ձեզ հետ Թեյլորն: Հետևեք իմ էջին «ՎԿոնտակտե»-ում և լսեք իմ նոր երաժշտությունը, շնորհակալություն»,- ասել երգչուհին:

Աղբյուր՝ gazeta.ru

16:14 Աշխարհում
Իսպանիայում ստեղծվել է իմպլանտ կույրերի համար

Միգել Էրնանդեսի համալսարանի իսպանացի գիտնականները կույր կնոջ մարմնում իմպլանտ են տեղադրել, որն ուղիղ ազդակներ է ուղարկում գլխուղեղի տեսողական գոտի: Սարքը բաժին է հասել 57-ամյա մի կնոջ, որը 16 տարի տառապում էր կուրությամբ։ Կինն արդեն սովորել է վերարտադրել պատկերները, նույնականացնել տառերն ու որոշակի առարկաների ուրվապատկերներ։

Աղբյուր՝ korrespondent.net

15:43 Աշխարհում
ԱՄՆ-ը Սիրիայում անօդաչու թռչող սարքով սպանել է Ալ-Քաիդայի բարձրաստիճան ղեկավարին

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում անօդաչու թռչող սարքի հարձակմամբ սպանել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Աբդուլ Համիդ ալ-Մատարին: Հարվածը տեղի է ունեցել Սիրիայի հարավում ամերիկյան առաջնակետի վրա հարձակումից երկու օր անց:

Աղբյուր՝ aljazeera.com

15:08 Աշխարհում
Գիտնականները հայտնաբերել են Ճապոնիայի ամենահին գունավոր զարդը

Գտածոյի մասին հայտնել է Օկինավա պրեֆեկտուրայի թանգարանը: Խեցուց պատրաստված ուլունքի տեսքով զարդը հայտնաբերվել է Օկինավա պրեֆեկտուրայի Նանջո քաղաքի Սակիտարի-դո քարանձավում հնագիտական պեղումների ժամանակ: Մոտավորապես մեկ սանտիմետր մեծությամբ իրը գտնվել մոտ 23000 տարեկան երկրաբանական շերտում։

Աղբյուր՝ nhk.or.jp

14:24 Աշխարհում
«Լիվերպուլ». Մոհամեդ Սալահը ցանկանում է մնալ Էնֆիլդում մինչ կարիերայի ավարտը

29-ամյա եգիպտացի հարձակվողը «կարմիրների» կազմում անցկացրած 214 խաղում 137 գոլ է խփել 2017 թվականին «Ռոմայից» 34 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո, այդ թվում՝ 12 գոլ այս մրցաշրջանում: Նրա ներկայիս պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում: «Դա կախված չէ ինձանից, բայց եթե ինձ հարցնեիք, ես կցանկանայի մնալ մինչ իմ վերջին օրը ֆուտբոլում: Դա իմ ձեռքերում չէ, դա կախված է նրանից, թե ինչ է ուզում ակումբը»,- ասել է Սալահը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Աղբյուր՝ bbc.com

13:58 Աշխարհում
Ֆինլանդիայում գիտնականները սուրճ են աճեցրել փորձանոթում

Արհեստական ըմպելիքը համով և բույրով գործնականում չի տարբերվում սովորականից։ Սուրճի ծառի բջիջները լաբորատորիայում վերածվում են կենսազանգվածի, որը կարելի է բովել և եփել։ Նոր տեխնոլոգիան կօգնի արտադրությունն էկոլոգիապես ավելի մաքուր դարձնել, քանի որ հաճախ սուրճի ծառեր տնկելու համար հատվում են ամբողջական անտառներ, իսկ մշակության համար օգտագործվում են վնասակար պարարտանյութեր։

Աղբյուր՝ ria.ru

13:46 Աշխարհում
Ռուսական և չինական ռազմանավերն առաջին համատեղ պարեկությունն են անցկացրել Խաղաղ օվկիանոսում

Ռուսական և չինական ռազմանավերը հոկտեմբերի 17-23-ը անցկացրել են իրենց առաջին համատեղ պարեկությունը Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում: Այդ մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ reuters.com

13:34 Տարածաշրջան
Սաակաշվիլիին արյան փոխներարկում են արել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտում փոխներարկում է ստացել արյան անալիզի վատ արդյունքների պատճառով, հայտնել է նրա անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։ Պրոցեդուրան տեղի է ունեցել դաշտային պայմաններում, և Սահակաշվիլին բուժվելու կարիք ունի կլինիկայում, ասել է նրա բժիշկը։ Սաակաշվիլիի հացադուլի 21-րդ օրն է: Նա հացադուլ է հայտարարել հոկտեմբերի 1-ին՝ ձերբակալության օրը։

Աղբյուր՝ sputnik-georgia.ru

13:17 Աշխարհում
Չինաստանն օրենք է ընդունել՝ երեխաների վրա տնային աշխատանքի և կրկնուսուցման «ճնշումները» կրճատելու մասին

Նոր օրենքը, որն ամբողջությամբ չի հրապարակվել, տեղական ինքնակառավարման մարմիններին պատասխանատու է դարձնում կրկնակի ճնշումների նվազեցման ապահովման համար և հորդորում է ծնողներին կազմակերպել իրենց երեխաների ժամանակը՝ ողջամիտ հանգստի և ֆիզիկական վարժություններ ապահովելով, դրանով իսկ նվազեցնելով ճնշումը և խուսափելով ինտերնետի գերօգտագործումից:

Աղբյուր՝ cnn.com

12:46 Աշխարհում
Զազը, երեք տարվա դադարից հետո, նոր ալբոմ է թողարկել

Ֆրանսիացի երգչուհի Զազը (Իզաբել Ջեֆռուա) թողարկել է նոր «Isa» ալբոմը, որը դարձել է արտիստուհու առաջին ստուդիական աշխատանքը երեք տարվա ընթացքում: Ալբոմի «Le jardin des larmes» ստեղծագործության ձայնագրությանը մասնակցել է գերմանական Rammstein խմբի մեներգիչ Թիլ Լինդեմանը։ Նա Զազի հետ դուետ է երգել։

Աղբյուր՝ kulturomania.ru

12:30 Աշխարհում
Աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին դուրս է գալիս WTA Ամփոփիչ մրցաշարից՝ ավարտելով մրցաշրջանը

25-ամյա ավստրալուհին չի խաղացել՝ սեպտեմբերին ԱՄՆ-ի բաց առաջնությունում երրորդ շրջանում իր ցնցող պարտությունից հետո, և այժմ պաշտոնապես ավարտեց տարին, որում նա վաստակել է հինգ տիտղոս, այդ թվում՝ Ուիմբլդոնի երկրորդ տիտղոսը՝ 2019 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության իր հաղթանակից հետո:

Աղբյուր՝ france24.com

12:02 Տարածաշրջան
Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռների գնման գործընթացի մեկնարկի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման ընթացակարգի մեկնարկի մասին։ Աքարը նշել է, որ Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի ուժեղացում։

Աղբյուր՝ tass.ru

11:53 Աշխարհում
Պակիստանում ծայրահեղական TLP կուսակցության ցույցի ժամանակ սպանվել է երկու ոստիկան

Պակիստանի անվտանգության ուժերի և աջ ծայրահեղական խմբավորման միջև դաժան բախումներ են սկսվել արևելյան Լահոր քաղաքում, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու ոստիկան և վիրավորվել մի քանի ցուցարար: Ուրբաթ օրը «Թեհրիք ի Լաբայք Պակիստան» (TLP) արգելված կուսակցության հազարավոր անդամներ բողոքի ցույց են անցկացրել Լահորում՝ պահանջելով ազատ արձակել առաջնորդ Սաադ Ռիզվիին։

Աղբյուր՝ aljazeera.com

11:32 Աշխարհում
Գերմանիայում կառուցվել է անօդաչու թռչող սարք, որը կկարողանա ուղևորներ տեղափոխել

Գերմանացի ինժեներները հաջողությամբ փորձարկել են նորարարական անօդաչու թռչող սարք, որը կարող է օդ բարձրացնել 600 կիլոգրամ բեռ: Ըստ մշակողների պատկերացոմների՝ սարքն ի վիճակի է փոխարինել փոքր ինքնաթիռներին և մատուցել օդային տաքսի ծառայություններ: Մասնագետների կարծիքով՝ անօդաչու թռչող սարքը կկարողանա սկսել ճանապարհորդներ տեղափոխել երկու-երեք տարի անց:

Աղբյուր՝ ria.ru

11:07 Աշխարհում
Կյանքից հեռացել է ամերիկյան սիթքոմերի աստղ Փիթեր Սկոլարին

Ուրբաթ առավոտյան մահացել է վետերան դերասան Փիթեր Սկոլարին, ով Թոմ Հենքսի հետ հայտնի է դարձել «Bosom Buddies» ֆիլմով: Սկոլարին քաղցկեղ ուներ և երկու տարի հիվանդ էր, այս մասին CNN-ին հայտնել է նրա մենեջեր Էլեն Լուբին Սանիցկին: Դերասանը 66 տարեկան էր։

 

10:55 Աշխարհում
Քրիստինա Ագիլերան թողարկել է իր նոր իսպանալեզու երգի տեսահոլովակը

Երգչուհին ուրբաթ օրը ներկայացրել է «Pa Mis Muchachas» երգի տեսահոլովակը, որը կներառվի իր առաջիկա իսպանալեզու ալբոմում։ Թրեքը ձայնագրմանը մասնակցել են լատինաամերիկացի կատարողներ՝ ամերիկուհի Բեքի Ջին, արգենտինացի ռեփեր Նիքի Նիկոլը և արգենտինացի երգչուհի Նատի Պելուսոն։

Աղբյուր՝ kulturomania.ru

10:20 Աշխարհում
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին միգրանտների կալանավորման ռեկորդային թիվ է գրանցվել

ԱՄՆ-ն հայտնում է, որ ավելի քան 1,7 միլիոն միգրանտի մուտք է կասեցվել Մեքսիկայի հետ իր սահմանի երկայնքով վերջին 12 ամսում, ինչը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Ըստ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության տվյալների՝ նրանցից ավելի քան մեկ միլիոն միլիոն մարդ արտաքսվել է Մեքսիկա կամ իրենց հայրենի երկրներ: Իրավապահները կանխել են ավելի քան 160 երկրներից եկած մարդկանց մուտքը։

Աղբյուր՝ bbc.com

10:00 Աշխարհում
Թայվանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Թայվանի հյուսիս-արեւելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է ափամերձ հատվածում՝ Հուալյան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 25,8 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվել։

Աղբյուր՝ tass.ru

19:22 Հայաստան
Բժշկական համալսարանն ընդլայնում է համագործակցության շրջանակը

Սանկտ Պետերբուրգում ընթացող «Առողջապահության միջազգային համաժողովի» շրջանակում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպել է ՌԴառողջապահության նախարարության Վ․Ա․ Ալմազովի անվան ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Եվգենի Շլյախտոյի հետ։ Քննարկել են միջբուհական համագործակցության հետագա հնարավորությունները, նախանշվել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը

19:09 Աշխարհում
Դիբալան կողոպուտի զոհ է դարձել

Ավազակները, կոտրելով առաջին հարկի պատուհանը, մտել են Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա հարձակվող Պաուլո Դիբալայի տուն: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։ Պահակն ի վերջո նկատել է նրանց տարածքում և տագնապի ազդանշան արձակել, սակայն ներխուժողներին հաջողվել է փախչել՝ թանկարժեք իրեր վերցնելով: Գողացված իրերի արժեքը դեռևս հայտնի չէ։ Ենթադրվում է, որ կողոպտիչները գողացել են ֆուտբոլիստի ժամացույցների հավաքածուն:

Աղբյուր՝ sport-express.ru

18:58 Հայաստան
Հրամանատարաշտաբային զորավարժություն

Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն։ Զորավարժության ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի հմտությունները և գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ընթացքում, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների կողմնորոշման և որոշումների կայացման ունակությունները:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:36 Հայաստան
Մարտական հերթապահության հերթափոխ

Հոկտեմբերի 22-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տվել համապատասխան հանձնարարականներ։

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ 

18:32 Աշխարհում
Լանա դել Ռեյը նոր ալբոմ է թողարկել

Ամերիկացի երգչուհի Լանա դել Ռեյը թողարկել է իր նոր «Blue Banisters» ալբոմը: Տարվա իր երկրորդ ալբոմում ինդի փոփ ոճի կատարողը ներառել է 15 սինգլ, որոնցից երեքն արդեն առանձին թողարկվել էին։ Pitchfork երաժշտական կայքը «Blue Banisters» -ին տվել է 7,7/10 գնահատական:

Աղբյուր՝ gazeta.ru

18:19 Հայաստան
Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին շրջել է Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Գեորգի Ռոմանովը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Պատվավոր հյուրին է նվիրվել Հոշոտված Հայաստան հուշագրության անգլերեն հատորը, որտեղ Ավրորա Մարդիգանյանը պատմում է նաև Նիկոլայ Նիկոլաևիչ Ռոմանովի աջակցության մասին:

Աղբյուր՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ 

17:59 Արցախ
Արցախում շարունակվում են վերակառուցման աշխատանքները

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախագծով կկառուցվեն 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարաններ. շահագործման կհանձնվեն 2023թ.-ին: Ասկերանի շրջանի Դահրավ համայնքում «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից կյանքի է կոչվել «100 տուն Արցախում» ծրագիրը: Մեկնարկել են Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքները:

Աղբյուր՝ ԱՀ նախագահի աշխատակազմ  

17:43 Աշխարհում
Չեխիայում փոթորիկը իսկական աղետ է առաջացրել

Ավելի քան 8000 սպառող Չեխիայում մնացել է առանց էլեկտրականության երեկ երեկոյան տեղի ունեցած փոթորկի պատճառով: Որոշ շրջաններում քամու արագությունը հասել է ժամում 150 կմ-ի։ Երեկոյան դրությամբ հրշեջներն արձանագրել են ավելի քան 3500 կանչ՝ ծառերի տապալման, շենքերի և մեքենաների վնասման պատճառով:

Աղբյուր՝ eadaily.com

17:36 Հայաստան
«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են

Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը, և առանց խոչընդոտների՝ իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն նաև կստեղծի զբաղվածության ապահովման նոր հնարավորություններ:

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

17:16 Աշխարհում
Ֆրանսիան 38 միլիոն քաղաքացու կվճարի 100-ական եվրո՝ ծախսերը թեթևացնելու համար

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է 100 եվրոյի միանվագ վճարում յուրաքանչյուր քաղաքացու համար, ում ամսական զուտ եկամուտը կազմում է 2000 եվրո կամ ավելի քիչ՝ վառելիքի և էներգիայի գների աճին դիմակայելու համար: «Գնաճի նպաստը» ավտոմատ կերպով կտրամադրվի մոտ 38 միլիոն ֆրանսիացիների, այդ թվում՝ նրանց, ովքեր մեքենա կամ մոտոցիկլետ չեն վարում։

Աղբյուր՝ bbc.com

16:55 Հայաստան
«Ֆարմացիայի արդի ձեռքբերումները» II միջազգային գիտաժողովը՝ ԵՊՀ-ում

Գիտաժողովի հիմնական նպատակներն էին ներկայացնել ֆարմացիայի ոլորտում գիտական զարգացումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև անվանի մասնագետների, գիտնականների, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների և երիտասարդ հետազոտողների հետ բաց երկխոսության հնարավորության ընձեռումը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի հիմնադիր Աշոտ Սաղյանը նշեց, որ մասնագետները հնարավորություն ունեն միջազգային գիտաժողովին մասնակցելու առցանց տարբերակով:

Աղբյուր՝ ԵՊՀ 

16:22 Հայաստան
Երևանում ելույթ կունենա «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամը

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 20.00, Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Գիլ Շահամը։ Գիլ Շահամը նվագում է Ստրադիվարիուսի 1699թ․ «Կոմսուհի Պոլինյակ» ջութակը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Աղբյուր՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն 

16:13 Աշխարհում
Սերբիայի արմատական կուսակցության առաջնորդը Արևմուտքը համեմատել է Հռոմեական կայսրության հետ

«Արևմուտքը վաղուց անկման մեջ է հայտնվել: Ներկայիս Արևմուտքն ինձ հիշեցնում է արևմտյան Հռոմեական կայսրության վերջին դարը: Սա բոլոր բարոյական արժեքների, հանրային նպատակների գաղափարի կորստի շրջանն է»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Վոյիսլավ Շեշելը:
 

15:59 Աշխարհում
Լյուքսեմբուրգն առաջինն է Եվրոպայում, որ կօրինականացնի կանեփի մշակումը և օգտագործումը

Լյուքսեմբուրգում չափահասներին կթույլատրվի իրենց տներում կամ այգիներում աճեցնել մինչև չորս կանեփի բույս՝ համաձայն օրենքների, որոնք երկիրը կդարձնեն Եվրոպայում առաջինը, որն օրինականացրել է թմրադեղի արտադրությունն ու սպառումը:

Աղբյուր՝ theguardian.com

15:28 Աշխարհում
Հնդկական բանակը կարող է զինվել եռաժանիներով

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի սահմանապահների հետ բախումներից հետո Հնդկաստանի ուժայինները Apasteron Private Limited ստարթափին պատվիրել են մշակել նորագույն զենքեր՝ ապագա սադրանքները կանխելու համար։ Ինչպես նշում է Hindustan Times-ը, ի թիվս այլ զենքերի, նրանք մշակել են եռաժանի՝ էլեկտրաշոկեր ժանիքներով:

Աղբյուր՝ gazeta.ru

15:06 Աշխարհում
Թագուհին գիշերել է հիվանդանոցում՝ Հյուսիսային Իռլանդիայի այցը չեղարկելուց հետո

Եղիսաբեթ II-ը չորեքշաբթի գիշերն անցկացրել է հիվանդանոցում: Մամուլի խոսնակն հայտնել է, որ նա գնացել է «նախնական հետազոտության», սակայն հինգշաբթի կեսօրին վերադարձել է Վինձորի ամրոց և «լավ տրամադրություն է պահպանում»: 95-ամյա միապետը բուժվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Էդվարդ VII թագավորի մասնավոր հիվանդանոցում: Դա վերջին ութ տարվա ընթացքում նրա առաջին գիշերակացն էր հիվանդանոցում:

Աղբյուր՝ news.sky.com

14:50 Աշխարհում
Թոմ Հարդին հաստատել է Վենոմի հայտնվելը Սարդ-մարդու աշխարհում

Այս իրադարձությունն ակնարկվել էր նաև «Վենոմ 2» բլոկբաստերի ենթագրերից հետո ցուցադրված տեսարանում: Հարդին Instagram-ում տեղադրել է մի նկար, որում Վենոմը փորձում է կծել Սարդ-մարդու գլուխը: Մի քանի րոպե անց դերասանը ջնջեց գրառումը, սակայն երկրպագուները հասցրել էին տարածել այն: «Սարդ-մարդ։ Տունդարձի ճանապարհ չկա»-ի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

14:12 Հայաստան
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է 18-35 տարեկան նորարարներին,

գործարար մտածողություն ունեցող ստեղծագործ մարդկանց, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներին, ինժեներներին, երիտասարդ գիտնականներին մասնակցելու Էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվող «Էներջի Սիթի» հաքաթոնին: 12-ժամյա հաքաթոնը հնարավորություն է ներկայացնելու Երևանի կայուն էներգետիկ զարգացման լուծումները։

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն 

13:51 Աշխարհում
Կյանքից հեռացել է դասական հայտնի դիրիժոր Բեռնարդ Հայթինկը

Լոնդոնի իր տանը 92 տարեկան հասակում մահացել է հոլանդացի հայտնի դիրիժոր Բեռնարդ Հայտինկը։ Նա ղեկավարել է աշխարհի լավագույն նվագախմբերը Լոնդոնում, Ամստերդամում, Չիկագոյում և Դրեզդենում 65 տարվա իր կարիերայի ընթացքում:

Աղբյուր՝ bbc.com

13:38 Հայաստան
Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է ՀՀ մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի

Այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։ Երևանում գործող այս ակումբի շնորհիվ Հայաստանի 8 մարզերում և Արցախում 1000-ից ավելի երեխաներ հնարավորություն ունեն անվճար զբաղվելու սիրելի մարզաձևով և վարելու առողջ ապրելակերպ։ Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ից 18։00-ն կազմակերպությունը ԵՊՀ մարզադահլիճում կանցկացնի Բաց դռների օր:

Աղբյուր՝ GOALS Team 

13:21 Աշխարհում
Մոսկվայում բացվել է խորհրդային հետախույզ Նադեժդա Տրոյանի հուշարձանը

Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության հերոս Նադեժդա Տրոյանի (1921-2011) հուշարձան-կիսանդրու բացման արարողությունը։ Գրանիտե պատվանդանով բրոնզե կիսանդրին՝ քանդակագործ Սալավատ Շչերբակովի ստեղծագործությունը տեղադրվել է հետախույզի անունը կրող թիվ 1288 դպրոցի տարածքում:

Աղբյուր՝ tass.ru

12:44 Աշխարհում
Բանգլադեշում ռոհինջաների ճամբարում հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ

Շրջանի ոստիկանապետի խոսքով՝ հարձակվողները անկանոն կրակել են մի քանի զոհերի, իսկ մյուսներին դանակահարել Բալուհալի փախստականների ճամբարում՝ Մյանմարի հետ սահմանի մոտ գտնվող Քոքս Բազարում:

Աղբյուր՝ france24.com

12:25 Աշխարհում
Ուկրաինայում, երկրորդ օրն է, COVID-19-ի հակառեկորդներ են

Ուկրաինայում երեկ գրանցվել է COVID-19-ի 23 785 նոր դեպք, սա հակառեկորդ է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 22-ին, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Հիվանդացածների թվումկան 1800 երեխա և 391 բուժաշխատող: Հոսպիտալացվել է 5141 մարդ, ապաքինվել է 8530 ուկրաինացի։ Երկրում մեկ օրում մահացել է 614 մարդ, կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասել է 63,003-ի:

Աղբյուր՝ korrespondent.net

12:10 Աշխարհում
Պակիստանի արտգործնախարարը Աֆղանստանում հանդիպել է «Թալիբան» շարժման հետ

Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեշին, «Թալիբանի» վերահսկողության հաստատումից հետո, հինգշաբթի առաջին անգամ ժամանել է Քաբուլ՝ քննարկելու հարևան երկրների միջև հիմնական առևտրային տարանցիկ կետերից մեկում՝ Չաման սահմանային անցակետում, տիրող իրավիճակը: Անցակետը փակ է ավելի քան երկու շաբաթ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել բեռնատարների և արտահանողների համար:

Աղբյուր՝ aljazeera.com

11:57 Աշխարհում
Որսագողերի պատճառով աֆրիկյան փղերը սկսեցին ծնվել առանց ժանիքների

Կենսաբաններն ուսումնասիրել են աֆրիկյան փղերի ժանիքների կորստի գենետիկ մեխանիզմը: Այս մասին հոդվածը հրապարակվել է Science ամսագրում։ Մոզամբիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ (1977-1992) փղոսկրի ինտենսիվ որսագողությունը հանգեցրեց արագ էվոլյուցիոն փոփոխությունների, որոնց հետևանքով շատ էգ փղեր ի ծնե ժանիքներ չէին ունենում, քանի որ դա մեծացնում էր նրանց գոյատևման հնարավորությունները:

Աղբյուր՝ gazeta.ru

11:42 Աշխարհում
Եգիպտոսում կալանավորել են նկարիչ-ռոբոտ Աիդային՝ պատմական բուրգերում ցուցադրությունից առաջ

Հինգշաբթի Աիդան պետք է բացեր և ներկայացնի իր աշխատանքը Քեոփսի մեծ բուրգում. հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ բուրգի կողքին թույլատրվեց ժամանակակից արվեստը: Սակայն «անվտանգության նկատառումներից ելնելով», որոնք կարող են ներառել մտավախություն, որ ռոբոտը լայն լրտեսական դավադրության մաս է կազմում, և՛ Աիդան, և՛ նրա ստեղծողը 10 օր պահվել են Եգիպտոսի մաքսատանը, նախքան չորեքշաբթի օրը ազատ արձակվելը: Միջադեպը դիվանագիտական վեճ է առաջացրել:

Աղբյուր՝ theguardian.com

11:28 Հայաստան
«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան

 օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը: Պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

10:53 Աշխարհում
«Բարսելոնայում» որոշել են խլել Մբապպեին «Ռեալից»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ կլինի Լա Լիգայում: 2022 թվականի հունիսին 22-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ կավարտվի, ինչը նրան կդարձնի ազատ գործակալ: Ինչպես հաղորդում է AS-ը, «կապտանռնագույնները» պատրաստ են հարձակվողին առաջարկել 90 միլիոն եվրո, մինչդեռ «Ռեալը» պատրաստ է վճարել ընդամենը 50 միլիոն։ 

Աղբյուր՝ vesti.ru

10:26 Աշխարհում
«Big John»-ի ամենամեծ հայտնի տրիցերատոպների մնացորդները արժեն մոտ 8 մլն դոլար

Ամերիկացի մասնավոր կոլեկցիոները հինգշաբթի Փարիզի աճուրդում 6,65 միլիոն եվրոյով (7,74 միլիոն դոլար) գնել է «Big John»-ի (Մեծ Ջոն)՝ հնէաբանների կողմից երբևէ հայտնաբերված ամենամեծ տրիցերատոպ դինոզավրի քարացած մնացորդները: Մեծ Ջոնը այդպես է կոչվում է այն հողատարածքի տիրոջ անունով, որտեղ հայտնաբերվել են դինոզավրի ոսկորները: Այն ապրել է այժմյան Հարավային Դակոտայում ավելի քան 66 միլիոն տարի առաջ:

Աղբյուր՝ reuters.com

10:01 Աշխարհում
Պուտինի ելույթը «Վալդայ» ֆորումում տևել է մոտ 3,5 ժամ

Մոտ 3,5 ժամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում, այս անգամ հիմնականում պատասխանել է ֆորումի մասնակիցների հարցերին։

Աղբյուր՝ tass.ru

19:06 Աշխարհում
Ամերիկացի վիրաբույժները մարդուն խոզի երիկամ են փոխպատվաստել

Ամերիկացի վիրաբույժներն հայտնել են, որ հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն՝ կատարելով բեկումնային վիրահատության: Նրանք հուսով են, որ ի վերջո կարող են լուծել օրգանների դոնորների պակասի խնդիրը: Ստացողի ուղեղը մահացած է եղել, այսինքն՝ նրա կյանքը արհեստականորեն պահպանվում՝ չունենալով ապաքինման ոչ մի հնարավորություն:

Աղբյուր՝ bbc.com

18:35 Տարածաշրջան
Էրդողանը սպառնացել է վտարել տասը երկրների դեսպանների

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից վտարել այն 10 երկրների՝ այդ թվում ԱՄՆ-ի դեսպաններին, որոնք որոնք կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունները կոչ էին արել ազատել Քավալային:

Աղբյուր՝ ria.ru

17:51 Աշխարհում
Marvel-ը 2022 թվականին կնկարահանի Հալքի մասին սոլո ֆիլմ

Marvel-ը նախատեսում է անհատական ֆիլմ նկարահանել Հալքի մասին։ Կինոնկարը կկոչվի «Հալք. Համաշխարհային պատերազմ»: Ֆիլմի սյուժեն հիմնված կլինի «Հալքի մոլորակ»-ի պատմության վրա, որը մասամբ ցուցադրվել է «Թոր. Ռագնարյոկ»-ում:

Աղբյուր՝ kulturomania.ru

17:45 Արցախ
Հոկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են

ԱՀ ԿԳՄՍ նախարարի հետ: Հանդիպմանը քննարկվել են կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք վերաբերում էին բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական կրթությանը:

Աղբյուր՝ ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին 

17:29 Տարածաշրջան
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կվերադարձնի ԱՄՆ-ի կողմից F-35 ինքնաթիռների համար վճարված գումարը

Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն առաջընթաց կգրանցեն F-16 կործանիչների վաճառքի շուրջ բանակցություններում, և որ Անկարան կփոխհատուցի 1.4 միլիարդ դոլարը, որը վճարվել է F-35-երի համար, որոնց վաճառքն արգելվել է: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Աղբյուր՝ reuters.com

17:08 Աշխարհում
Բարբադոսն ընտրում է պատմության մեջ իր առաջին նախագահին՝ հանրապետություն դառնալուց առաջ

Բարբադոսն ընտրեց իր առաջին նախագահին. երկիրը պատրաստվում է հանրապետություն դառնալ՝ Եղիսաբեթ թագուհուն հեռացնելով ղեկավարությունից: 72-ամյա Սանդրա Մեյսոնի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, որով կնշվի Մեծ Բրիտանիայից երկրի անկախության 55-րդ տարեդարձը:

Աղբյուր՝ bbc.com

16:40 Աշխարհում
Եթովպիան նոր ավիահարված է հասցրել Տիգրայի մայրաքաղաքին

Չորեքշաբթի օրը Եթովպիայի բանակը նոր ավիահարված հասցրեց Տիգրայի մայրաքաղաք Մեքելեին, որն այս շաբաթ երրորդ ռմբակոծությունն էր՝ քաղաքում ապստամբների թիրախների ուղղությամբ:

Աղբյուր՝ france24.com

16:31 Արցախ
Կայացել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Հոկտեմբերի 21-ին քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները, նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից: Հանձնաժողովը  կողմ քվեարկեց  օրենսդրական նախաձեռնությանը:

Աղբյուր՝ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

16:03 Աշխարհում
Սեփական արտադրության հարավկորեական առաջին հրթիռը ուղեծիր չի ուղարկել արբանյակի մակետը

Հարավային Կորեայի հայրենական արտադրության առաջին KSLV 2 հրթիռի (հայտնի է նաև «Նուրի» անվանումով) արձակումը, որը տեղի ունեցավ այսօր, այնքան էլ հաջող չէր: Այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով «Նարո» ազգային տիեզերական կենտրոնում։ Նրա խոսքով՝ «Նուրի» տիեզերական հրթիռն ավարտել է թռիչքի բոլոր փուլերը, սակայն չի կարողացել արբանյակի մակետը ուղեծիր ուղարկել:

Աղբյուր՝ interfax.ru

15:27 Հայաստան
Կոնսերվատորիան 100 տարեկան է. կայացել է հոբելյանական գլխավոր միջոցառումը

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի VIP սրահում հոկտեմբերի 20-ին կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։ Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն 

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}