Քաղաքական 10:33 05/08/2021 Հայաստան

ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան

Օգոստոսի 5-ից Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանը չի կարող մուտք գործել ԱԺ։  Նման որոշում է կայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ու իրազեկող նամակ ուղարկել խմբագրության էլեկտրոնային փոստին։

Հիշեցնենք, որ Լիլիան Գալստյանի՝ Panorama.am-ում հրապարակած լուսանկարների շարքը անվտանգության միջոցառումների վերաբերյալ մեծ տարածում է գտել սոցցանցում, դրան հետևել են իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններ։  

ԱԺ-ից տեղեկացնում են, որ իբր լուսանկարիչն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս «խախտել է «ԱԺ տարածքում և շենքում» գործող կանոնները հաստատելու մասին ԱԺ նախագահի որոշման հավելված 1-ի 2.8 կետը, ըստ որի արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում հսկիչ անցագրային կետերում պահպանության ծառայության աշխատակիցներին իրենց մասնագիտական գործունությունն իրականացնելիս ձայնագրելը,  տեսանկարահանելը, լուսանկարելը»։

Ընդգծենք, որ վկայակոչվող իրավական ակտի հավելվածի 2.8 կետն ավելացվել է դեռ ԱԺ նախագահ չդարձած Ալեն Սիմոնյանի կողմից հուլիսի 30-ին, երբ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 27-30-ը մեկնեց արձակուրդ, իսկ Ալեն Սիմոնյանին հանձնարարվեց այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը։ 

Նշենք, որ Panorama.am-ի լուսանկարիչը ԱԺ-ի Բաղրամանյան, Դեմիրճյան փողոցներում գտնվող անցագրային կետերից որևէ մեկում չի լուսանկարել։

Շարքում հրապարակված լուսանկարների մի մասն արված է ԱԺ բակում, որը երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն, պետք է բաց լիներ նույնիսկ քաղաքացիների համար, քաղաքացիները պետք է մտնեին ու շրջեին ԱԺ դարպասներից ներս գտնվող այգում։

Լուսանկարներից մի քանիսն էլ արված են ԱԺ միջանցքներում ու նիստերի դահլիճում, որտեղ պահպանության ծառայության աշխատակիցները, որ դեմքը թաքցնելու խնդիր ունեն փաստորեն, ուղիղ ու բաց դեմքով նայում են դահլիճ, որտեղից իրականացվում է ուղիղ հեռարձակում։

Փաստորեն ԱԺ-ն վերածել են կողք կողքի շարված անցագրային կետերի, որտեղ ԶԼՄ ներկայացուցիչները չեն կարող ոչ ձայնագրել, ոչ տեսագրել, ոչ էլ լուսանկարել։ Այդ դեպքում լավ կլիներ, որ խորհրդարանի տարածքում փակցվեին  իրազեկող ցուցանակներ հսկիչ անցագրային կետերի թվի, տեղի, ինչու չէ նաև նորաստեղծ սահմանափակումների մասին։

Panorama.am-ը նաև գրավոր հարցեր կուղղի ԱԺ՝ հասկանալու, թե ութերորդ գումարման ԱԺ-ում քանի հսկիչ անցագրային կետ է գործում, յուրաքաչյուր օր պահպանության ծառայության քանի՞ աշխատակից է ծառայությունն իրականացնում ԱԺ-ում, ի՞նչ են հայտնաբերել անցած օրերին օրենսդիր մարմնի անդամների մոտ։

Panorama.am-ը լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու փաստի վրա հրավիրում է  այն լրագրողական կազմակերպությունների ուշադրությունը, որոնք իրապես մտահոգված են Հայաստանում խոսքի ազատությամբ, լրագրողների մասնագիտական գործունեության, տեղաշարժի սահմանափակումներով։

Ի դեպ, Ազգային Ժողովի գործունեության լուսաբանման համար  մշտապես մեծ թվով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ են աշխատել խորհրդարանի շենքում, նաև ուղիղ եթերներ են ապահովել ԱԺ միջանցքերից, բակից։ Եթե կա վտանգ, որ պահպանության ծառայության աշխատակիցների դեմքերը կարող են երևալ, գուցե նրանք դիմակներ հագնեն, հատկապես, երբ փակ տարածքներում դեռ գործում է դիմակ կրելու պարտադիր պայմանը։

Հետաքրքիր է նաև, որ պահնորդային ծառայողները ԱԺ-ում դաշտային՝ կամուֆլյաժ հագուստներով են։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:04
Ալեն Սիմոնյանը՝ Աննա Մկրտչյանին. «Այ չինական... »
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո  ԱԺ նախագահ Ալեն...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԱԳՆ խոսնակ. Ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից
«Հետաքրքիր է, թե ինչ կնշանակեր ՄԱԿ-ի Բռնության դեմ միջազգային օրը երեխաների և կանանց համար, ովքեր բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից՝...
Աղբյուր` Panorama.am
16:48
Մայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկում ապաստան է տրվել 60 արցախցու
Մայր Աթոռի տրամադրած կեցավայրերից մեկը, որտեղ այս պահին ապաստան է տրվել 60 արցախցու, այցելել էին Ռումինիայի և Բուլղարիայի հայոց թեմերի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Քաղտեխնոլոգ. Ստատուտի վավերացման դիմաց հնարավոր է՝ տնտեսական չհայտարարված պատժամիջոցներ կիրառվեն
Հայաստանի Ազգային ժողովն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը։ Panorama.am-ը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից հետաքրքվել է՝ ի՞նչ...
Աղբյուր` Panorama.am
16:37
Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ բանաձև
Քիչ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու...
Աղբյուր` Panorama.am
16:30
Դրամը սրընթաց արժեզրկվում է
Հոկտեմբերի 3-ին, Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 11․24 դրամով և կազմել 413.45 դրամ:...
Աղբյուր` Panorama.am
16:22
Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Լատվիա-Հայաստան և ընկերական Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝...
Աղբյուր` Panorama.am
16:17
ՌԴ խաղաղապահների գործողություններն օգնել են խուսափել Ղարաբաղում ավելի շատ զոհերից․ Շոյգու
Ռուս խաղաղապահների գործողությունները օգնել են խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պաշտպանության նախարարը և ԳՇ պետն անձամբ մասնակցում են 20-25 տարեկան աղջիկների պիկնիկին.Էդգար Ղազարյան
«Մեր ամբողջ բանակն անցնում է քրեական գործերով:Նայեք քանի երիտասարդ, մարտունակ գեներալ կա, որ պաշտոնազրկվել է»,-«Հայելի»...
Աղբյուր` Panorama.am
16:03
Պեսկով. Չէի ցանկանա, որ Վլադիմիր Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել դաշնակից Հայաստան այցերից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը, ասել է, որ չէր ցանկանա, որ ՌԴ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր Kamaan 19 անօդաչու թռչող սարք
Իրանի զինված ուժերը ներկայացրել են նոր անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)՝ Kamaan 19 անունով, այն հագեցած է էլեկտրոնային պատերազմի համակարգով և արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:42
ԿԽՄԿ. Ստեփանակերտում մի քանի հարյուր մարդ է մնացել
Միայն մի քանի հարյուր մարդ է մնացել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ և տարեցներ։ «Ռոյթերզ»-ի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից. Խանդանյանը՝ ի պատասխան Թուրքիայի պահանջին
«Հայաստանն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:21
44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը խաբեությամբ դադարեցրել է պարտականությունների կատարումը
Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական...
Աղբյուր` Panorama.am
14:56
Անվճար իրավաբանական խորհրդատվություն արցախցիների համար
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիան 2023 թվականի հոկտեմբերի 3-ից սկսած ամեն օր` ժամը...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եթե միայն այդ հարցն է հուզում, չեմ էլ ուզում անդրադառնալ. ՔՊ-ական պատգամավոր
«Երբեք միջազգային քրեական դատարանի պակտիկայում չի եղել, երբ երկրի գործող նախագահը փոխանցվի  միջազգային քրեական դատարանին»,-...
Աղբյուր` Panorama.am
14:50
Փորձագետ. Հայաստանը չի վերանայի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ
Երևանն ընդգրկված է ԱՊՀ-ի բազմաթիվ տնտեսական և էներգետիկ նախագծերում, ինչը թույլ չի տա Հայաստանի իշխանություններին Ղարաբաղի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
14:29
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կհանդիպի Միրզոյանի, Փաշինյանի հետ
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը․ Վորոբյով
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր...
Աղբյուր` Panorama.am
14:13
Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը
Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանյան դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
«Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց  պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ջերմաստիճանը կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
13:14
Մահացել է Ջուլիտա Ավետիսյանը
Կյանքից անժամանակ հեռացավ հայկական հեռուստատեսության երախտավոր Ջուլիտա Ավետիսյանը: Մահազդն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ռեժիսոր Հրաչ...
Աղբյուր` Panorama.am
13:14
ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։
Աղբյուր` Panorama.am
13:05
Դուք կարծո՞ւմ եք, որ ստատուտը վավերացնելուց հետո ՀՀ իշխանությունները «կիրթ» Ալիևին դատի՞ են տալու. Արթուր Խաչատրյան
«Որովհետև Հայաստանի իշխանությունները որոշեցին այդ հարցը բերել օրակարգ, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հռոմի ստատուտը վավերացնալու դեպքում պետությունը պարտավոր է հանցագnրծություն կատարած անձին հանձնել դատարանին. Կիրակոսյան
Ազգային  ժողովում Հռոմի ստատուտը վավերացնելու նախագծի քննարկմանը ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հիմնական զեկուցող  Միջազգային իրավական...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի ԲԿ-ներում այս պահին բուժում է ստանում 345 արցախցի. 9 երեխա վերակենդանացման բաժանմունքում է
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել ու Հայաստան է ժամանել 100.617 մարդ։ Հակարի կամուրջը հատել է 21 191 տրանսպորտային միջոց։ Նման տվյալներ այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք
11:48 03/10/2023

Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը. Տո ազգակործանն էլ եք, տո կապիտուլյանտն էլ եք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}