Ի՞նչ ծրագրեր է իրականացնելու «Հայաստան»-ը Արցախում
«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 30 մլրդ դրամի վերականգնման և զարգացման տարաբնույթ ծրագրեր, որոնք մասնավորապես ուղղված են տեղահանված ընտանիքների խնդիրների լուծմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների և կրթական ոլորտի զարգացմանը:
Հիմնադրամից հայտնում են, որ ներկայացված կենսական ծրագրերն ուղղված են պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը.
• Ավելի քան 1000 բնակարանի և տան կառուցում Ստեփանակերտում և հարակից համայնքներում՝ Շուշիից, Հադրութից և այլ բնակավայրերից տեղահանված ընտանիքի համար,
• Համայնքային և համապետական նշանակության 50կմ ճանապարհների վերակառուցում,
• Իվանյան և Չլդրան համայքների դպրոցների հիմնանորոգում,
• Չլդրան և Հաթերք համայնքների ջրամատակարարման ցանցի կառուցում,
• Արցախի պետական համալսարանի վերանորոգման և կառուցման աշխատանքներ,
• Արցախի 10 դպրոցներում երկարօրյա կրթության համար նախատեսված դասասենյակների վերանորոգում և խոհանոցների կառուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան