Քաղաքական 09:09 05/08/2021 Տարածաշրջան

Հարութ Սասունյան. Էրդողանի վիթխարի մզկիթը Վաշինգտոնի մոտակայքում Տրոյական ձի է Թուրքիայի շահերի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 թվականի ապրիլին Միացյալ Նահանգներում բացեց ամենամեծ մզկիթներից մեկը: Այն պաշտոնապես կոչվում է Ամերիկայի Դիյանետ կենտրոն, մի զանգվածային համալիր, որը մոտ 7 հեկտար տարածք է զբաղեցնում Մերիլենդի Լենհեմ համայնքում, մայրաքաղաք Վաշինգտոնից ընդամենը 24 կիլոմետր հեռավորության վրա։

Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Դիյանետ) 110 մլն դոլար վճարեց Ամերիկայի Դիյանետ կենտրոնի շինարարության ծախսերը հոգալու համար: Կենտրոնը, որը Միացյալ Նահանգներում գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն, ըստ վերջին հարկային հայտարարագրի, ունի 93 միլիոն դոլարի ունեցվածք:

Այս Կենտրոնը կապված է նախագահ Էրդողանի և նրա իշխող՝«Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հետ: Կենտրոնի կայքում նշված է, որ այն «աշխատում է լիովին համակարգված Թուրքիայի Հանրապետության կրոնական հարցերի [վարչության] (Դիյանետ) հետ», որը հսկայական ֆինանսավորում է ստանում թուրքական կառավարությունից` «Ներկայացուցչական և խթանման ծախսեր» վերնագրով՝ տարօրինակ դասակարգում կրոնական հաստատության համար: Դիյանետի տարեկան բյուջեն կազմում է 2 միլիարդ դոլար՝ գերազանցելով թուրքական նախարարությունների մեծ մասի բյուջեն: Այն պաշտոնական պետական հիմնարկ է, որն ուղղորդում է 85 հազար մզկիթ ամբողջ երկրում և ավելի քան 2000 մզկիթ արտասահմանում: Այն պատրաստում է շաբաթական քարոզ, որը պետք է իմամները կարդան Թուրքիայի ներսում և դրանից դուրս գտնվող բոլոր մզկիթներում: Այն թուրք հասարակությանը պարտադրում է տարօրինակ գործելակերպեր, ինչպիսիք են՝ «շներին տանը կերակրելու, արևմտյան Նոր տարին նշելու, վիճակախաղերի ու դաջվածքների» արգելքները։

Կառավարության հետախուզական ծառայությունները հանձնարարում են Դիյանետի իմամներին վերահսկել Գյուլենական շարժման և PKK-ի (Քրդական աշխատավորական կուսակցություն) անդամների գործունեությունը: Գործակալությունը ստեղծել է Դիյանետի բազմաթիվ մզկիթներ կամ դաշտային գրասենյակներ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները:

Թուրքական ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Ահմեթ Յայլայի խոսքերով ՝ Դիայնեթն այժմ ունի հազարավոր հարակից մզկիթներ, տասնյակ դպրոցներ և պաշտոնական խորհրդականներ, որոնք նշանակված են 52 երկրներում: Այն նաև ունի  «հավատքի կցորդներ» աշխարհի 38 տարածաշրջաններում: Դիյանետն ապահովում է կրոնի նկատմամբ թուրքական վարչակարգի մենաշնորհը և դարձել է պետության քարոզչական ջանքերի խոսափողը:
Ադամ Սմիթն իր՝ «Էրդողանը, Դիյանետը և նրա դաշտային գրասենյակը» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «Փրովիդենս» (Providence) ամսագրում, գրել է․ «Արևմուտքում Դիյանետի հիմնարկներն աշխատում են Անկարայի աջակցությունը վայելող այլ իսլամիստական շարժումների վստահված անձանց և կողմնակիցների հետ, ինչպես, օրինակ, Եգիպտոսի մահմեդական եղբայրները․․․ Դիյանետը նաև իր գործընկերներից և ծխականներից պահանջում է լիակատար աջակցություն Էրդողանին և քարոզում է այն միտքը, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր հակառակորդները «դավաճաններ» են: Եվրոպական կառավարությունները նկատել են Դիյանետի  ջանքերը եվրոպական քաղաքացիների շրջանում՝ ուղղված Անկարայի հանդեպ հավատարմություն ձևավորելուն՝ զուգահեռ արևմտյան պաշտոնյաների կողմից Դիյանետի և AKP-ի ջանքերի քննադատությանը՝ Թուրքիայից դուրս «իրենց մզկիթներում քաղաքական քարոզչություն իրականացնելու» համար:

Սմիթի խոսքերով, «Կենտրոնը Դիյանետի այլ 28 մասնաճյուղերի ղեկավարն է ամբողջ Միացյալ Նահանգներում։ Այս 28 մասնաճյուղերից յուրաքանչյուրն ունի նախագահ, որն անմնացորդ հավատարիմ է Էրդողանին և «Արդարություն և զարգացում» կուսակցությանը»:
Սմիթի կարծիքով, «Կենտրոնին պետք է պարտադրվի գրանցվել համաձայն Օտարերկրյա գործակալների սահմանափակման ակտի, որը կարգավորում է օտարերկրյա պետությունների համար ամերիկյան հողում գործող ազդեցության գործակալներին: Թուրքական Դիյանետի պաշտոնյաներն ու իմամները ԱՄՆ-ում աշխատում են հանուն օտարերկրյա կառավարության և առաջ մղում նրա շահերը՝ առանց երբևէ օտարերկրյա գործակալ գրանցվելու․․․․»։ Նրանք «եռանդով հավատարմության երդում են տալիս «Արդարություն և զարգացում» կուսակցությանը․․․․ Ամբողջ Ամերիկայում այս գործակալները հետևողականորեն քարոզում են Էրդողանի օրակարգի համար և նպատակ ունեն կյանքի կոչել թուրքական վարչակարգի շահերը։

Բացի այդ, Կենտրոնի պաշտոնյաներն ավելի ու ավելի են ներգրավվում ամերիկյան բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ գործընկերության և նրանց վրա ազդելու ջանքերի մեջ: Էրդողանը խոստովանել է նման քարոզչությունը, նույնիսկ ինչ-որ պահի պնդելով ամերիկյան իսլամիստ հանդիսատեսի առջև, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչակարգն ուղղակիորեն աջակցել է Ամերիկայում մահմեդականներին ընտրելու ջանքերին»:
Ավելին, Սմիթը հայտարարել է, որ «թուրքական այլ հասարակական կազմակերպություններ և տարբեր իսլամիստական վստահված անձինք նույնպես մեծ դեր են խաղում: Օրինակ, Էրդողանի գործակալները, ըստ հաղորդումների, ստեղծել են «քողարկված պատյան» կազմակերպություններ՝ ԱՄՆ-ում «առանց խնդիրների գումարներ փոխանցելու» ուղի ստեղծելու, քաղաքական գործիչներին լոբբինգ անելու և փող տեղափոխելու համար: Վիկիլիքսի փաստաթղթերը բացահայտել են ԱՄՆ-ում թուրքական վարչակարգի մի աշխատակցի, որը նշում է. «այս տեսակի կառուցվածքով կհաղթահարվեն ֆինանսավորման կարգն ու հարկային խոչընդոտները, որոնք սահմանափակում են լոբբիստական գործունեությունը ԱՄՆ-ում»:

Սմիթը նաև հայտարարել է, որ «կան բազմաթիվ այլ ապացույցներ կապված վարչակարգի և Դիյանետի հանցավոր գործունեության հետ։ Օրինակ ՝ վարչակարգի հետ կապված և ԱՄՆ հարկերից ազատված բազմաթիվ հովանոց կազմակերպություններից երկուսը՝ «Թուրքական ժառանգության կազմակերպությունը» (THO) և «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն» (TASC) գտնվում էին Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննության ներքո, և էլեկտրոնային փոստի արտահոսքերը ցույց էին տալիս, որ խումբը լրտեսական գործողություններ է իրականացնում Անկարայի համար: Այնուամենայնիվ, այս բոլոր թուրքական վստահված խմբերը շարունակում են գործել անպատիժ»:

Մենք որևէ խնդիր չունենք ԱՄՆ-ում իսլամական մզկիթների կամ թուրքական կենտրոնների հետ: Այնուամենայնիվ, եթե ապացուցվի, որ այդ ոչ առևտրային հաստատությունները Թուրքիայի անունից զբաղվում են քաղաքական գործունեությամբ և լոբբինգով, ԱՄՆ կառավարությունը պետք է համապատասխան իրավական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու, որ նրանք գործեն օրենքի սահմաններում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտակ Զաքարյան. Ռևանշն անխուսափելի է
ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է. «Դավադիր բոսյակներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու...
Աղբյուր` Panorama.am
11:25
Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած...
Աղբյուր` Panorama.am
11:18
40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}