Հասարակություն 17:33 16/08/2021 Հայաստան

Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ ազատ է՝ շնորհակալություն գործընկերներին

Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը ՀՀ ԱԺ տարածք ազատ է՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման արտահերթ նստաշրջանները (այդ թվում՝ սույն թվականի օգոստոսի 17-ին գումարվելիք) լուսաբանելու համար։

Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից՝ էլեկտրոնային փոստի միջոցով պատասխանելով  «Պանորամա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցիչ, «Ջեյ֊Փի Փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի փաստաբան Իրմա Ճաղարյանի դիմումին, որում նշվում են ԱԺ կողմից՝ Լիլիան Գալստյանի մուտքի արգելման հակաօրինական լինելը՝ տաս A4-ով։

Նշենք, որ Panorama.am կայքի հիմնադիր ընկերության ներկայացուցիչն օգոստոսի 11-ին դիմում էր ներկայացրել ԱԺ աշխատակազմ` ընդգծելով, որ Panorama.am-ի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելու որոշումը ակնհայտորեն ոչ իրավաչափ է, հակասում է վարչարարության հիմնարար սկզբունքներին։

«Այն ակնհայտորեն խախտում է իմ վստահորդ կազմակերպության իրավունքներն ու ազատությունները, ինչով պայմանավորված դիմում ենք Ձեզ՝ խնդրելով վերացնել նախկինում Լիլիան Գալստյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները և վերականգնել վերջինիս հավատարմագրումը՝ թույլատրելով նրան այսուհետ մուտք գործել Աժ տարածք ու իրականացնել մասնագիտական պարտականությունները»,-ասված էր ԱԺ աշխատակազմին ուղղված դիմումի մեջ։

«Պանորմա.էյ.էմ» ՍՊԸ ներկայացուցիչ՝ փաստաբան Իրմա Ճաղարյանն ԱԺ-ին նաև տեղեկացրել էր, որ չեն պահպանվել լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներով սահմանված պահանջները, ինչով պայմանավորված խախտվել են «Պանորամա.էյ.էմ» ընկերության իրավունքներն ու ազատությունները։

«Ուստի ստեղծված իրավիճակում հարկ ենք համարում հայտնել, որ Ձեր կողմից Լիլիան Գալստյանի հավատարմագրման վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել օրենսդրական իրավակարգավորումների կոպիտ խախտմամբ, որպիսի պայմաններում նրա հավատարմագրումը ենթակա է վերականգնման»,-նշել էր փաստաբանը ԱԺ-ին ուղղված նամակում։

Փաստաբանը դիմում նշել էր նաև ԱԺ կողմից Panorama.am-ի նկատմամբ խտրական մոտեցման մասին, հիշեցրել դրա արգելման սկզբունքը։

«ԱԺ աշխատակազմի կողմից կիրառվել է բացառապես անթույլատրելի տարբերակված մոտեցում»,-նշված է դիմումում։

Panorama.am-ը շնորհակալություն է հայտնում բոլոր այն ԶԼՄ-ներին, որոնք անդրադարձան, բարձրաձայնեցին  խմբագրության լուսանկարչի մուտքն ԱԺ արգելելու որոշման մասին, այն լրագրողներին ու քաղաքացիներին, որոնք հայտարարեցին «Ես Լիլիանն եմ»,  լրագրողական կազմակերպություններին, որոնք դատապարտեցին տեղի ունեցածն ու լրագրողի մուտքի արգելքն անհապաղ չեղարկելու կոչով հանդես եկան, մամուլի ազատության փորձագետներին, որոնք օբյեկտիվ գնահատական տվեցին ԱԺ աշխատակազմի որոշմանը, մտահոգություն հայտնեցին կատարվածի վերաբերյալ,  ահազանգեցին  դրա հնարավոր հետևանքների մասին, իրավաբաններին, որոնք հրապարակային կերպով  հայտարարեցին ու փաստեցին, որ տեղի ունեցածն անօրինականություն է,  Հայաստանի Ժուռնալիստների միությանը, ով Հայաստանում գործող դեսպանատների ուշադրությունը  հրավիրեց փաստին, ՄԻՊ Արման Թաթոյանին, որն ընդգծեց, լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս, քաղաքական գործիչներին, որոնք խոսեցին մամուլի ազատության օգտին, ԱԺ ընդդիմադիր (ցավոք՝ միայն) պատգամավորին, որ իրենց գործունեության եռուն սկզբում մի քանի անգամ բարձրաձայնեցին Լիլիան Գալստյանի մուտքը ԱԺ արգելելու հակաիրավական ու վատ նախադեպ լինելը։

Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։ Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։

Մինչ այսօր Panorama.am-ը որպես ԱԺ աշխատակազմի որոշման դեմ բողոքի նշան ԱԺ գործունեությն վերաբերյալ նյութերին կցում էր առանց պատկեր լուսանկարներ։
Այսպես.

Իսկ վաղվանից կարող եք ծանոթանալ ԱԺ-ում անցուդարձին նաև Լիլիան Գալստյանի լուսանկարների միջոցով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}