Իրավունք 13:25 20/08/2021 Հայաստան

Կամ Հայկ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա էլ իր մասնաբաժինն ունի

Ազատության հրապարակում երևանցիների երեկոյան զբոսանքը կարող է ավարտվել մարմնական վնասվածքներ ստանալով։ Քաղաքային իշխանության թողտվությամբ հրապարակը վերածվել է մրցուղու, որտեղ մեծ արագությամբ աջ ու ձախ ընթանում են էլեկտրական հեծանիվներ, մեքենաներ, մոպեդներ, մոտոցիկլետներ ու մարտկոցով աշխատող այլ անիվավորներ։

Խմբագրությունը վերջին քսան օրվա ընթացքում երկու ահազանգ է ստացել։ Առաջին դեպքում երեխայի հետ զբոսնող մայրն էր վթարի ենթարկվել, ինչի հետևանքով պատռվել էր հագուստն ու  վնասվել ոտքը։ Երկրորդ ահազանգը եղել է «Հայկյան» մրցանակաբաշխության օրը՝ օգոստոսի 7-ին, երբ համերգից հետո հրապարակում զբոսնելու ժամանակ սրընթաց մեքենան հարվածել էր երեխային։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածք երեխան չէր ստացել։ Օգոստոսի 18-ին հրապարակում մասնագիտական աշխատանքի ընթացքում մեքենաներից մեկն էլ դիպել էր խմբագրության լուսանկարչին։

Ովքե՞ր են այս տնտեսվարողները, ի՞նչ իրավական հիմքով են նման գործունեություն ծավալում ակադեմիական թատրոնի տարածքում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում քաղաքային իշխանությունները երեկոյան Երևանը վայլելու դուրս եկած քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, ինչո՞ւ կասեցվեցին Ազատության հրապարակի «մաքրման» աշխատանքները։

Panorama.am-ն այս հարցերն ուղղեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանին։

Քաղաքապետարանից ստացած պատասխաններից եփած հավի ծիծաղն էլ կգա։

«Ազատության հրապարակում գործունեություն ծավալողների մասին տեղեկություններ չկան, քանի որ 2021թ-ի հուլիսի 1-ից Ազատության հրապարակում որևէ տնտեսվարողի հեծանիվների կամ մանկական ավտոմեքենաների վարձույթի գործունեություն իրականացնելու թույլտվություն չի տրվել»,- տեղեկացնում են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի բաժնից։

Ստացվում է, որ Երևանի կենտրոնում ապօրինի տնտեսական գործունեություն է իրականացվում։ Հրապարակում առնվազն հինգ կետ կա, որտեղից նման մեքենաներ ու հեծանիվներ կարելի է վարձակալել, վարձույթի գինն էլ տատանվում է 1000-2000 դրամի սահմաններում 5-10 րոպե դրանք վարելու համար։

Մեկժամանոց պտույտի ընթացքում կարելի է հաշվել, թե այդ ընթացքում ինչ կլորիկ գումարներ են աշխատում վարձույթի կետի տերը կամ տերերը։ Ասում են, որ երկու տարի առաջ այս ապօրինի բիզնեսից մասնաբաժին ուներ ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյա, հիմա ո՞ւմ գրպանն է գնում այդ գումարը, չգիտենք։ Կենտրոնի թաղապետարանից էլ ասում են՝ տեղյակ չեն, բայց տրամաբանությունը հուշում է, որ իշխանամերձ շրջանականերից է, հակառակ դեպքում  ուղղակի աշխատելու «դաբրո» չէր լինի, ավելին «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացրած կլինեին։

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն այս տարվա հուլիսի 12-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ազատության հրապարակի «մաքրման» աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հրապարակը ամբողջովին չազատվի մեքենաներից, հեծանիվներից և զվարճանքի այլ պարագաներից: 

Այսօր՝ օգոստոսի 20-ի դրությամբ հրապարակում կան մեքենաներ, հեծանիվներ ու այլ պարագաներ։

«Ինչո՞ւ չշարունակվեցին հրապարակի «մաքրման» աշխատանքները»,- հարց էինք ուղղել  Հայկ Մարությանին։

«Ազատության հրապարակից վերջին անգամ օգոստոսի 12-ին է հեռացվել թվով 8 էլեկտրական մոպեդ, իսկ ընդհանուր առմամբ հեռացվել են 40-ից ավելի հեծանիվներ և մանկական ավտոմեքենաներ, որոնք մինչ օրս գտնվում են Երևանի քաղաքապետարանի պահեստային տարածքում:

Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում դեռևս առկա հեծանիվներին և մանկական ավտոմեքենաներին, ապա հայտնում ենք, որ շատ հաճախ քաղաքացիները նշված տարածքում վարում են իրենց անձնական տրանսպորտային միջոցները»,- ասված է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պատասխանում, որը վկայում է անտեղյակության ու իրականությունից կտրված լինելու մասին։

Պատասխանը ստանալուց հետո Panorama.am-ի թղթակիցները կրկին եղան Ազատության հրապարակում։ Պարզվեց՝ Հայկ Մարությանը չի տիրապետում իրավիճակին։ Ինչպես ժողովուրդն է ասում, կամ Մարությանին են էշի տեղ դնում, կամ նա է փորձում էշի տեղ դնել։ Իսկ եթե քաղաքապետն իսկապես անտեղյակ է անցուդարձին, ապա հիշեցնենք, որ Թումանյանը մի լավ գործ ունի՝ «Թագավորն ու չարչին», Ազատության հրապարակից մի քանի քայլ այն կողմ՝ Հյուսիսային պողոտայում ապրող Հայկ Մարությանը կարող է չարչու կերպ մտնել, հրապարակ գնալ ու սեփական աչքերով տեսնել առկա իրավիճակը։ Հակառակ դեպքում կասկած կարելի է հայտնել, որ նա էլ այդ անձեռնմխելի բիզնեսից մասնաբաժին ունի։

«Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը Երևանի կենտրոնում զբոսնող քաղաքացիների անվտանգության ապահովման համար»,- հարցրել էինք քաղաքապետին։

«Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են սահմանել հերթապահություն և կատարել կանխարգելիչ միջոցառումներ՝ նշված տարածքում հեծանիվների և մանկական ավտոմեքենաների վարձույթի գործունեության իրականացումը բացառելու ուղղությամբ»,- պատասխանել են քաղաքապետարանից։

Քաղաքապետարանի այս պատասխանն էլ ծաղր է հիշեցնում, «վթարի» ենթարկված քաղաքացիները տուժել են այդ կանխարգելիչ միջոցառումների բացակայության, էլ չենք ասում քաղաքապետարանի անգործության հետևանքով, ավելին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում հենց այս պահին էլ կարելի է մեքենաներ, հեծանիվներ, մոպեդներ վարձել։ Ի դեպ, աշխատակիցներն ազնվորեն ասում են, զգույշ կլինեք՝ շատ արագ են։

Panorama.am-ը հետևողականորեն անդրադառնալու է այս խնդրին, նաև հարցում է ուղարկելու ՊԵԿ, թե ովքե՞ր են այդտեղ գործունեություն ծավալող տնտեսվարողները, ինչքա՞ն հարկ են վճարում, իսկ եթե վաձույթի գործունեություն իրականացնելու թույլտվություն չի տրվել, ինչպես պնդում են Կենտրոն վարչական շրջանից, ինչո՞ւ չի դադարեցվում ապօրինի գործունեությունը։ Եվ ի վերջո, մարդիկ հրապարակ գնում են ճեմելու, զբոսնելու, ոչ թե էքստրիմ իրավիճակներում հայտնվելու, վնասվածքներով տուն վերադառնալու համար։

Լուսանկարներն Ազատության հրապարակում արվել են օգոստոսի 18-ին և 19-ին։







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}