Սանդու. Մոլդովան պետք է իր տեղը զբաղեցնի ԵՄ երկրների ընտանիքում
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ երկիրը շարժվելու է եվրաինտեգրման ճանապարհով, քանի որ դա նրան բերելու է բարգավաճման: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ուրբաթ օրը Մոլդովան նշում է անկախության 30-ամյակը: Ավելի վաղ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին կպահանջվի մոտ 20 տարի` Եվրամիությանը միանալու չափանիշներին համապատասխանելու համար:
«Մենք հաստատակամորեն հետևելու ենք եվրոպական ինտեգրման ճանապարհին, Մոլդովայի տեղը Եվրամիության երկրների ընտանիքն է, եվրաինտեգրումն այն ճանապարհն է, որը Մոլդովային կտանի դեպի բարգավաճում», - ասել է Սանդուն տոնական արարողությանը:
Նախագահը միաժամանակ մտադիր է բարեկամական հարաբերություններ պահպանել բոլոր միջազգային գործընկերների հետ: Նա հույս ունի, որ Մոլդովան կարող է դառնալ տարածաշրջանում կայունության երաշխավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ