Քաղաքական 13:33 29/08/2021 Հայաստան

29.08.2021. «Հենակետ». Տեղեկություններ է տարածվում, որ Ադրբեջանը Շուշիում տեղակայել է ՌԷՊ ստորաբաժանումներ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող։ Ադրբեջանցի զինծառայողին նկատել և ահազանգել են տներից մեկում բնակվող երեխաները։

Դեպքի հետ կապված ԱՀ դատախազությունը հաղոդագրություն է տարածել, հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

Մամուլում շրջանառվում էին նաև տեղեկություններ, որ ադրբեջանցի զինծառայողի հեռախոսում հայտնաբերվել են նկարներ, որում երևում են ՌԴ խաղաղապահ զորակազմի ուղեկալների տեղակայման վայրերը, տեխնիկան և այլ գաղտնիք պարունակող տեղեկատվություն։

Սոցցանցերի արցախյան սեգմենտում շաբաթվա ընթացքում տարածվում էին տեղեկություններ, որ Շուշիի հատվածում պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ, ինչը՝ ըստ օգտատերերի, արդեն սովորական երևույթ է դարձել։

ԱՀ ՄԻՊ-ը այս թեմայով հայտարարել է,  որ օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և  մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն ու տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ու դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։

Շաբաթվա վերջում քննարկվում է այն թեման, համաձայն որի՝  Արցախի ռադիոհաճախականության որոշ շերտերում, այդ թվում բջջային կապի և FM ռադիոկայանների տիրույթներում առկա են խանգարումներ: Թեմայի վերաբերյալ տեղեկություններ էր տարածվում, որ ադրբեջանական կողմը Շուշիում տեղակայել է ՌԷՊ ստորաբաժանումներ, որտեղից էլ պարբերաբար ռադիոճնշումներ միջոցով  փորձում է խափանել կենսական նշանակություն ունեցող ռադիոհաճախականությունների տիրույթներ։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից թեմայի հետ կապված հայտարարել են, որ արցախյան կողմը խնդրի մասին տեղեկացրել է ռուս խաղաղապահներին՝ տրամադրելով համապատասխան նյութեր։

Իսկ ԱՀ ՄԻՊ-ը հայտարարել է, որ որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից և հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ստացված բազմաթիվ ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է ուսումնասիրություն, մասնավորապես հարցի վերաբերյալ պարզաբանումներ են ստացվել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումներից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից:

Շաբաթվա վերջում համացանցում տարածվում էին լուսանկարներ Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու լուսավորության վերաբերյալ։  ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից հայտարարել են, որ փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ֊ը՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ ից հաղորդել են, որ օգոստոսի 22 –ին՝  ՌԴ  պետական դրոշի օրը նշելու միջոցառումների շրջանակներում, Արցախում առաջին անգամ բարձրացվել է Ռուսաստանի 50 մետրանոց դրոշ։ Տոնակատարության ժամանակ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ, գեներալ -մայոր Օլեգ Եգորովը հայտարարել է,  որ այդ տոնը միտված է համախմբելու բոլոր նրանց, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ովքեր սրբորեն գնահատում են իրենց երկրի, իրենց ժողովրդի պատմությունը։

ՌԴ ՊՆ մամուլի ծառայություն մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ խաղաղապահներն առաջին անգամ արտագնա բուժընդունելություն են կազմակերպել Արցախի հեռավոր գյուղերում։ Վանք գյուղի շրջանային հիվանդանոցում քաղաքացիների ընդունման շարժական կետ է բացվել, որտեղ նաև «թեժ գիծ» է գործում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքման, հումանիտար օգնության տրամադրման և այլ խնդիրների հարցում աջակցության համար: Ընդհանուր առմամբ, քաղաքացիների ընդունման կետ դիմել է ավելի քան 800 մարդ:

ՌԴ ՊՆ տեղեկագրում նշվում է, որ  խաղաղապահ զորակազմի զինծառայողներն սկսել են ապահովել Արցախում արդյունաբերության և բնակիչների կարիքների համար կառուցվող ջրամբարի աշխատանքների իրականացման անվտանգությունը: Քաղցրահամ ջրի ստորգետնյա և վերգետնյա աղբյուրների պաշարների պահպանման համար ստեղծվող ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին:

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 24-ին կայացել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների նորակազմ խորհրդի առաջին նիստը։
ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն օգոստոսի 26-ին  աշխատանքային այցով Երևանում էր: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ:

ԱՀ ՊԲ-ից հայտարարել են, որ օգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ,ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն:

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտարարել են, որ օգոստոսի 24-ին, մեկնարկել է Արցախի հանրակրթական դպրոցների զինղեկների ուսումնագործնական վերապատրաստումների 7-օրյա դասընթացը։

ԼՂ հակամարտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է ԼՂ կարգավորման հարցը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտարարել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթում շրջանառվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ՄԱԿ Գլխավոր քարտուղարին հղված նամակը, որով ՄԱԿ անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրվում Ադրբեջանի բարձրագույն իշխանության փորձերի վրա՝ կոծկելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և իրականացված ոճրագործությունները ինքնապաշտպանության իրավունքի և ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի կեղծ մեկնաբանություններով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:15
Թալինում որսորդական հրացաններով իրականացրել են 26 արտույտի ապօրինի որս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում իրականացվող շուրջօրյա վերահսկողության...
Աղբյուր` Panorama.am
18:53
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան
 Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:28
Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է
 Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են․ «Ցավով տեղեկացնում ենք, որ Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել...
Աղբյուր` Panorama.am
18:13
Քուրդ լրագրող. Էրդողանի կուսակցությունը փլուզման գործընթաց է ապրում
Թուրքիայում մոտավորապես 61 միլիոն ընտրող մարտի 31-ին կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Ո՞ր կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի  այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ...
Աղբյուր` Panorama.am
17:54
Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին
Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ «Հիդրոօդերևութաբանության...
Աղբյուր` Panorama.am
17:47
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնին հսկողության լիազորություններ...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:14
Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
«Հայաստանի Հանրապետությում՝ Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում մենք ունենք Ադրբեջանի կողմից բնակիչների մեկուսացումներ։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա անձը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա բնակչի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այնպես չէ, որ հանք շահագործողները ռոյալթի վճարեցին ու ազատվեցին պատասխանատվությունից. Նազելի Վարդանյան
Ըստ գործող օրենսդրության՝ հանք շահագործողների վճարած բնապահպանական հարկերից՝ ռոյալթիներից 2 %-ը պետք է վերադարձվի այն համայնքներին, որոնք...
Աղբյուր` Panorama.am
16:46
Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:58
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի...
Աղբյուր` Panorama.am
15:49
Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար  էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:38
Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքներին»։ Նա գրում է....
Աղբյուր` Panorama.am
15:31
Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ  սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Դեղձենին 20-25 օր շուտ կծաղկի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն Արարատյան դաշտում դեղձենու...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության...
Աղբյուր` Panorama.am
14:43
Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
«Այդ հարցը բազմաթիվ անգամ տրվել է դատավորներին և որևէ դեպքում ես դրական պատասխան չեմ լսել իրենցից»,-դատավորների ընդհանուր ժողովից...
Աղբյուր` Panorama.am
14:42
Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Ահազանգ. Արմատախիլ են անում Ալեք Մանուկյան փողոցի ծառերը
Երևանի կենտրոնի ծառերի ապագան վտանգված է։ Այսօր արմատախիլ անելու հերթը Ալեք Մանուկյան փողոցի ծառերինն է։ Ծանր տեխնիկան  քոքահան է անում...
Աղբյուր` Panorama.am
13:59
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ  Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները
17:01 29/03/2024

Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}