Քաղաքական 18:41 30/08/2021 Հայաստան

30.08.2021. «Հենակետ». Ալիևը հայտարարել է, թե Ֆիզուլիի օդանավակայանը Ղարաբաղի օդային դարպասն է

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Օգոստոսի 24-ին Ալիևն, ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, պնդել է, թե Ադրբեջանը պատերազմում վերականգնել է տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։

Ըստ նրա՝ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարկադրեին Հայաստանին «դուրս բերել զորքերը Ղարաբաղից»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ինքը մի քանի անգամ խնդրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ, սակայն՝ ապարդյուն:
Խոսելով անցյալի մասին՝ Ալիևը քննադատել է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը` ՅՈւՆԵՍԿՕ-ին, Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար: Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ ՅՈւՆԵՍԿՕ-ին առաքելության այցը Ղարաբաղ կրկին հետաձգվում է՝ կապված Հայաստանի դիրքորոշման հետ։ Վ․Անդրեևան էլ իր հերթին նշել է, թե իրենք կշարունակեն աջակցել ադրբեջանցի մասնագետներին ականազերծման հարցում։

Սյունիքի մարզ այցելած Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, թե ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս որոշված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցների ընտանիքներին բնակարաններով ու ավտոմեքենաներով ապահովելու արարողությանն Ալիևը նշել է, որ եթե պատերազմը շարունակվեր, իրենք ավելի շատ կորուստներ կունենային, քանի որ դժվարությունների կհանդիպեին Քարվաճառն ու Լաչինը գրավելու հարցում: Այդ տարածաշրջանի կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ իրենց համար: Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը վերահսկում է գերիշխող ռազմավարական բարձունքները ինչպես Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ Թուրքիայում կայանալիք հերթական զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ժամանել են Գալիպոլի։
Ադրբեջանականա լրատվամիջոցները նշել են․ թե ադրբեջանցի հրետանավորներն ինտենսիվ կերպով պատրաստվում են «ARMI-2021»-ի շրջանակներում Ղազախստանում անցկացվող «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթին:

«Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում Ռուսաստանում մեկնարկել է «Տանկային բիաթլոն» մրցույթը, որին մասնակցել են նաև ադրբեջանցի տանկիստները, ովքեր երկրորդ տեղն են զբաղեցրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Հայաստանն այս անգամ չի մասնակցում «Տանկային բիաթլոնին»:

Ադրբեջանական լրատվամիջոցներում լուսաբանվել է «Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակներում Իրանում անցկացվող «Ծովի գավաթ» մրցույթին ադրբեջանական ծովայինների մասնակցությունը։

Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ օգոստոսի 23-ին հերթական ռազմական բեռնատար ինքնաթիռն իսրայելական «Օվդա» ավիաբազայից թռել է Բաքու: Սա օգոստոս ամսվա ընթացքում ռազմական ինքնաթիռների չորրորդ թռիչքն է «Օվդա» ավիաբազա, որտեղից գերժամանակակից զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք է տեղափոխվում Բաքու:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատների կողմից օգտագործվում է հարավաֆրիկյան դիպուկահար հրացան «Truvelo SR .338 LAPUA»-ն: Հրացաններն իրենց գերազանց են դրսևորում։

Ալիևի կարգադրության համաձայն՝ ստեղծվել են Որոտանի (Ղուբաթլուի)  և Քարվաճառի (Քելբաջարի) զինվորական դատախազությունները։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը փոխանցել է, որ օգոստոսի 26-ին ադրբեջանցի խաղաղապահներն ամբողջ կազմով դուրս են բերվել Աֆղանստանից։

Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ  զինծառայող Ջամիլ Բաբաևը։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որով հաստատել է, որ զինծառայող Ջաբիլ Բաբաևն անցել է Արցախի սահմանը և գտնվում է հայկական կողմում։ Գերատեսչությունը նշել է, որ Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։

Ըստ որոշ աղբյուրների՝ ադրբեջանցի զինծառայողի մոտ հեռախոս է եղել, որում մեծ թվով լուսանկարներ և տեսանյութեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների գտնվելու վայրը և ռուսական տեխնիկայի տեղաշարժը:

Ամերիկյան Մարշալի ժառանգության ինստիտուտը (Marshall Legacy Institute, MLI) Ադրբեջանին տրամադրել է ական հայտնաբերող 10 շուն։ Մարշալի ժառանգության ինստիտուտը նախատեսում է մինչև 2023 թ-ի հուլիսը 30 ականներ հայտնաբերող շուն տրամադրել Ադրբեջանին:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

Շաբաթվա ընթացքում շարունակվել է Գեղարքունիքի ու Սյունիքի հայկական դիրքերում ստեղծված անհանգիստ վիճակը, քանի որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար սադրանքների են դիմել՝ գնդակոծելով հայկական դիրքերը։ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը նաև Արցախի հետ սահմանին։

Ադրբեջանական կողմը նոր սադրանքների է դիմել Սյունիքում գտնվող ճանապարհների ուղղությամբ։ Մասնավորապես օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Իսկ օգոստոսի 26–ին ադրբեջանական զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

Իբրև ճանապարհը փակելու պատճառ, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հստվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Հայաստանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունները։ Բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները օգոստոսի 27-ին բացել են Սյունիքով անցնող ճանապարհները։
ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարել է, թե իրենք շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և պատրաստ են աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման հարցում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ադրբեջանի դպրոցներում դասավանդվելու է «Հաղթանակի պատմություն»-ը։ Այն ընդգրկված է IX դասարանների ժամանակացույցում: Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր  Էլման Մամեդովը տեղական լրատվականներից մեկի հետ զրույցում Արցախի հայությանը վերացնելու կոչեր է հնչեցրել։

Ըստ ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկությունների՝ Ադրբեջանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ղարաբաղյան նեոլիթ-էնեոլիթյան արշավախմբի կողմից Վարազաթումբի (Լելե Թեփե) հնագույն բնակատեղիի տարածքում նեոլիթյան շրջանի գտածոներ են հայտնաբերվել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Microsoft» ընկերությունը պատրաստ է Ղարաբաղում նորարարական տեխնոլոգիաներ ներդնել։ Իսկ չինական «Ճանապարհին» («On the Road») ընկերությունը ֆիլմ է նկարահանում Արցախից գրավված տարածքների մասին։ Նկարահանող խումբն Ակնա է ժամանել։ Վավերագրական ֆիլմը կհեռարձակվի չինական SETV ալիքով և մի շարք սոցիալական ցանցերով:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կազմակերպել է Լաչինի և Քարվաճառի նախկին բնակիչների ուղևորությունն այդ շրջաններ։ Շարունակվել է նաև Շուշի քաղաքի նախկին բնակիչների ճամփորդությունն այդ քաղաք:

Ադրբեջանի նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև Լատինաամերիկյան մի շարք երկրների, այդ թվում՝ Կոլումբիայի, Մեքսիկայի և Կոստա Ռիկայի լրագրողների այցելությունը Ղարաբաղ։ 
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե Արցախի բնակչությունը զրկվել է կապի հասանելիությունից և ինտերնետի հետ կապված խնդիր ունի։

Նշվել է, թե Արցախում բացի ադրբեջանականից, այլ օպերատորներ չպետք է լինեն, իսկ այնտեղ ապրող հայերը կարող են օգտվել ադրբեջանական կապի օպերատորների ծառայություններից։

Օգոստոսի 29 -ին Ղարաբաղ կատարած այցի շրջանակներում Ալիևն ու Ալիևան ծանոթացել եմ Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ճանապարհի վերջնական աշխատանքներին և Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում շինարարական աշխատանքների ընթացքին։ Ալիևը հայտարարել է, թե Ֆիզուլիի օդանավակայանը Ղարաբաղի օդային դարպասն է:

Շուշի քաղաքում կայացել է նոր վերակառուցված «Ղարաբաղ» հյուրանոցի բացումը: Ալիևն ու Ալիևան մասնակցել են նաև Բյուլբյուլի տուն-թանգարանի, ադրբեջանցի կոմպոզիտոր Ուզեյիր Հաջիբեյլիի հուշարձանի, ինչպես նաև ադրբեջանցի բանաստեղծ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրու բացմանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հատուկ ուշադրությանն է արժանացրել Ջրականում (Ջաբրայիլ), Կովսականում (Զանգիլան), Որոտանում (Ղուբաթլի) և Ակնայում (Աղդամում) ենթակայանների կառուցումը։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Ադրբեջանական մամուլում մեկնաբանություններ են տեղ գտել, թե բոլոր այն հարցերը, որոնք կապված են տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ, լուծվում են ՌԴ իշխանությունների միջնորդությամբ: Այսպիսի նախագծի գործարկմամբ Մոսկվան հնարավորություն է ստանում ընդլայնել ռուբլու գոտու ազդեցությունը, ստանալ ֆինանսական օգուտներ և հարևան երկրներին պահել իր գեոտնտեսական վերահսկողության տակ:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR-ի) «Կայուն զարգացում» զեկույցում նշվում է, որ 2022 թ-ից Անդրանատոլիական գազատարը (TANAP) կսկսի գործել ողջ հզորությամբ: 2022 թ-ին նախատեսվում է խողովակաշարի ընդհանուր տարեկան փոխադրման հզորությունը հասցնել 16 միլիարդ խորանարդ մետրի: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ շուտով կսկսվի դեպի Սերբիա ադրբեջանական գազի մատակարարման խողովակաշարի շինարարությունը։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից (SOCAR) հայտնել են, թե նախատեսում են ընդլայնել իր գործունեությունը արտերկրում: Միջազգային շուկաներում գործողությունների ընդլայնման հիմնական նպատակները կապված են Եվրոպայի (Հյուսիսային Եվրոպա, Ռումինիա և Լեհաստան), Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի (Օման, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա և Իրաք) և Հյուսիսային Աֆրիկայի (Ալժիր և Եգիպտոս) հետ:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարող է էական դեր խաղալ տնտեսական կապերի ընդլայնման և երկրի էներգետիկ դիվերսիֆիկացման և ոչ էներգետիկ ոլորտներում ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ջանքերի ակտիվացման գործում:

Նշենք, որ Ադրբեջանը և ԵՄ-ն բանակցում են նոր համաձայնագրի շուրջ 2017 թ-ի սկզբից: Այս փաստաթուղթը պետք է փոխարինի 1996 թ-ին Լյուքսեմբուրգում ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

Այլ թեմաներ

Շաբաթվա ընթացքում Աֆղանստանից ժամանած միգրանտները Բաքվում բողոքի ակցիա են անցկացնել և  պահանջել, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը իրենց ավելի մեծ ուշադրություն դարձնի: Իրավապահ մարմինների աշխատակիցները կասեցրել են ակցիան»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին մեկտեղելով ուժերը կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}