Կրթություն, գիտություն 10:58 31/08/2021 Հայաստան

Դպրոցները պետք է գործեն և պետք է ավելի պաշտպանված լինեն ՔՈՎԻԴ-19-ից. ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը

Քանի որ միլիոնավոր դպրոցականներ վերադառնում են դպրոց Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գերակշռող է վիրուսի բարձր աստիճանի վարակելիությամբ հայտնի SARS-CoV-2 Delta տարբերակը, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը դպրոցներին կոչ են անում չփակվելու և ավելի անվտանգ լինելու՝ վիրուսի տարածումը նվազագույնի հասցնելու միջոցներ ձեռնարկելով:

ՅՈւՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակից հայտնում են, որ այս միջոցառումները ներառում են ուսուցիչներին և դպրոցի այլ անձնակազմին՝ որպես պատվաստման ազգային ծրագրերում բնակչության թիրախային խմբերի, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները՝ միաժամանակ ապահովելով խոցելի խմբերում գտնվող բնակչության պատվաստումը: Բացի այդ՝ պետք է պատվաստվեն 12 տարեկանից բարձր երեխաները, որոնք ունեն ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք զգալիորեն մեծացնում են ՔՈՎԻԴ-19-ով նրանց վարակվելու ռիսկը: Նախազգուշական միջոցառումներ են նաև դպրոցական միջավայրի բարելավումը դասարանների ավելի լավ օդափոխության միջոցով, հնարավորության դեպքում ավելի փոքրաթիվ աշակերտներով դասարանների ստեղծումը, ֆիզիկական հեռավորության պահպանումը, երեխաների ու անձնակազմի կանոնավոր թեստավորումներն ու այլ կարևոր գործողություններ:

«Համավարակը կրթության պատմության մեջ ամենաաղետալի խաթարումն է առաջացրել: Ուստի շատ կարևոր է, որ առկա ուսուցումը անխափան շարունակվի Եվրոպական տարածաշրջանում: Սա չափազանց կարևոր է երեխաների կրթության, հոգեկան առողջության և սոցիալական հմտությունների ձևավորման համար։ Սա կարևոր է նաև դպրոցների համար, որպեսզի կարողանան օգնել մեր երեխաներին՝ լինելու հասարակության երջանիկ և պիտանի անդամներ:

Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանանք հաղթահարել համավարակը, բայց երեխաներին դպրոցներում կրթելը պետք է մնա մեր հիմնական նպատակը, որպեսզի նրանց չզրկենք այն հնարավորություններից, որոնց նրանք արժանի են: Մենք խրախուսում ենք բոլոր երկրներին բաց պահել դպրոցները և բոլոր դպրոցներին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկելու՝ նվազագույնի հասցնելու ՔՈՎԻԴ-19-ի վտանգը և դրա տարբեր տեսակների տարածումը»,- ասել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն (Dr Hans Henri P. Kluge):

Պատվաստման ծավալների ընդլայնում՝ «Դելտա» տարբերակից պաշտպանվելու համար

Խիստ վարակիչ SARS-CoV-2 Delta տարբերակը մտահոգության և շփոթության լրացուցիչ առիթ է դարձել՝ այս տարվա դպրոցի բացման սեզոնին ընդառաջ: Համայնքում ՔՈՎԻԴ-19-ով հիվանդացության դեպքերի աճը շատ ավելի հավանական է դարձնում դպրոցներում դրա տարածումը: Հետևաբար մենք բոլորս պարտավորվում ենք նվազեցնել վիրուսի տարածումը։

Տվյալները հստակ ցույց են տալիս, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջական չափաբաժին ստանալը զգալիորեն նվազեցնում է ծանր հիվանդության և մահվան վտանգը: Հետևաբար հնարավորության դեպքում պատվաստվե՛ք և համոզվե՛ք, որ ստացել եք պատվաստանյութի ամբողջական չափաբաժինը:

«Պատվաստումը վիրուսի դեմ մեր պաշտպանական լավագույն միջոցն է, և որպեսզի համավարակն ավարտվի, մենք պետք է արագորեն մեծացնենք պատվաստումների ծավալը բոլոր երկրներում՝ աջակցելով պատվաստանյութի արտադրությանը և չափաբաժինների բաշխմանը։ Մենք նաև պետք է շարունակենք հետևել մեզ հայտնի հասարակական, առողջապահական և սոցիալական միջոցառումներին՝ ներառյալ թեստավորումը, բացահայտումը, մեկուսացումը և կարանտինը»,- ասել է բժիշկ Հանս-Հենրի Պ. Կլյուգեն:

Դպրոցների անվտանգությունն ապահովելը ամբողջ հասարակության պարտականությունն է

Միլենա Մարիչը (Milena Maric) ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի է Սերբիայի Բելգրադ քաղաքից, ով ստացել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջ չափաբաժինը: Նա ասում է. «Գրեթե երկու տարի շարունակ «Քովիդ-19» և «առցանց դպրոց» բառերը իրենց դրոշմը թողեցին մեր կյանքի վրա: Երբ համավարակը սկսվեց, Սերբիայի դպրոցական համակարգը արագ հարմարվեց։ Բայց ուսանողներին պակասում էին շարունակականությունը, շփումը, համատեղ աշխատանքը, առանց տեխնոլոգիայի հաղորդակցությունը: Ես գիտեմ, որ այս իրավիճակից միակ ելքն այն է, որ մենք շարունակենք հետևել վիրուսի փոխանցումը կանխելու միջոցառումներին և պատվաստենք բոլոր մանկավարժներին»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Քորին (Philippe Cori) ասել է. «Համավարակը չի ավարտվել: Մենք բոլորս որոշակի դերակատարում ունենք ապահովելու, որ դպրոցները բաց մնան ամբողջ տարածաշրջանում: Չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ ուսումնական տարի խափանվի: Պատվաստումը և պաշտպանական միջոցները միասին կօգնեն կանխել համավարակի ամենածանր օրերի վերադարձը, երբ մարդիկ ստիպված էին դիմանալ արգելափակումներին, իսկ երեխաները՝ ուսումնառության խափանումներին:

«Երեխաները եղել են համավարակի լուռ զոհերը, և առավել մարգինալացվածները ամենաշատն են տուժել: Մինչև ՔՈՎԻԴ-19-ը տարածաշրջանի ամենախոցելի երեխաներն արդեն դպրոց չէին հաճախում կամ հաճախում էին, բայց չէին սովորում իրենց դասընկերների հետ նույն մակարդակում»:

«Դպրոցը շատ ավելին է․ այն ուսման, անվտանգության և խաղալու վայր է: Երբ դրանք փակ են, երեխաները բաց են թողնում ուսումը, իրենց ընկերների հետ շփվելու հնարավորությունը և անգամ կարող են ենթարկվել ընտանեկան բռնության: Համավարակը վատթարացրեց առանց այն էլ անընդունելի իրավիճակը. մենք պետք է ապահովենք, որ դպրոցները վերաբացվեն և բաց ու անվտանգ մնան»:

Փորձագետների խորհուրդներ

ՔՈՎԻԴ-19-ի համավարակի օրերին առկա ուսուցումը կազմակերպելու համար ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավանություն են տվել ԱՀԿ եվրոպական տեխնիկական խորհրդատվական խմբի կողմից մշակված ութ փորձագիտական խորհուրդներին․

1.    Դպրոցները պետք է լինեն վերջինը փակվող և առաջինը բացվող վայրերի շարքում:

2.    Մշակե՛ք թեստավորման ռազմավարություն:

3.    Ապահովե՛ք ռիսկերի մեղմացման արդյունավետ միջոցառումներ:

4.    Պաշտպանե՛ք երեխաների մտավոր և սոցիալական բարեկեցությունը:

5.    Պաշտպանե՛ք ամենախոցելի և մարգինալացված երեխաներին:

6.    Բարելավե՛ք դպրոցական միջավայրը:

7.    Երեխաներին և դեռահասներին ներգրավե՛ք որոշումների կայացման գործում:

8.    Իրականացրե՛ք պատվաստումների ռամավարություն, որ կօգնի երեխաներին դպրոցում պահել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին մեկտեղելով ուժերը կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու կապակցությամբ Ադրբեջանի քննադատությանը
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, բայց Նյու Դելին նաև շահագրգռված է ռազմաարդյունաբերական արտադրանքի արտահանմամբ: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:58
«Մարտական եղբայրություն» կազմակերպության հիմնադիր-անդամը կալանավորվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
16:02
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
«Մենք չենք կարող «Ցեղասպանություն» բառը փոխարինել «Եղեռն» բառով։ «Եղեռնը» երբեք չի կարող լինել փոխարինող իրավական պատասխանատվության, իրավունքների պաշտպանության առումով»։
Աղբյուր` Panorama.am
15:35
«Եքա մարդ եք, արա». Խուդինյանին վրդովեցրեց իր ականջին՝ ակցիայի մասնակից կնոջ շշնջոցը
Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակից կինը մոտեցավ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և նրա ակնջին ինչ-որ բան շշնջաց։...
Աղբյուր` Panorama.am
15:21
ԶՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցուցակում զիջել է դիրքերը
ՊԵԿ-ը հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայրենիք չունենք կորցնելու. Ակցիայի մասնակից կնոջ ուղիղ եթերը ոստիկանական ավտոբուսից
Երևանի կենտրոնից բերման ենթարկված ակցիայի մասնակիցը ոստիկանական մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց՝ չգիտեն, թե իրենց ուր են տանում։...
Աղբյուր` Panorama.am
15:07
Օվերչուկ. Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսական կողմը սպասում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական...
Աղբյուր` Panorama.am
14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}